00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Նիկոլ Փաշինյան
Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում․Փաշինյան
14:06
2 ր
Նիկոլ Փաշինյան
ՌԴ-ի հետ կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, որոնց մի մասը բարձրաձայնվել են․Փաշինյան
14:13
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բեռնափոխադրումներ, ճանապարհային վճարներ. Սանոսյանն ընդունել է իրանցի պաշտոնյային

© Photo : ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia Գնել Սանոսյանն հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը
Գնել Սանոսյանն հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
Գնել Սանոսյանն հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը
Բաժանորդագրվել
Նախարարը Իրանի մաքսային ծառայության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ խոսել է այլընտրանքային ճանապարհների մասին։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Սանոսյանը բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ բազմաշերտ համագործակցությունը և ընդգծել, որ երկու երկրները զարգացման մեծ պոտենցիալ ունեն ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության ոլորտում։
Քննարկվել են Սյունիքում այլընտրանքային ճանապարհի հետ կապված, բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացմանը վերաբերող, ինչպես նաև ճանապարհային վճարների հետ կապված հարցեր։
Հայ–իրանական սահման - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
Առայժմ առանց Հայաստանի․ ինչո՞ւ է Իրանը փոխել «Պարսից ծոց-Սև ծով» նախագծի ծրագրերը
Նախարարը տեղեկացրել է, որ այժմ օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվում, որով նախատեսվում է ճանապարհային վճարը վերափոխել կիլոմետրի դիմաց վճարի։ Սանոսյանն ասել է նաև, որ առաջիկայում պատրաստ կլինի Տաթև-Լծեն ավտոճանապարհը, որով նախ կկրճատվի դեպի Երևան ճանապարհը, ինչպես նաև դրանով կլուծվի այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելի հատվածների խնդիրը։
Մեհդի Միրաշրաֆին իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև տարանցման ու ապրանքափոխանակման շատ ավելի մեծ պոտենցիալ է առկա, որը միանշանակ պետք է օգտագործել և խթանել ներդրումները։ Նրա խոսքով` պետք է համատեղ ծրագրավորված աշխատել, զարգացնել ենթակառուցվածքները, որպեսզի հնարավոր լինի խորացնել առկա համագործակցությունը։
Նշենք, որ Միրաշրաֆին Հայաստան է եկել աշխատանքային այցով դեկտեմբերի 8-ին։ Նրան դիմավորել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Լրահոս
0