00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

SWIFT-ի արագությամբ․ Ռուսաստանին հասցրած հարվածից քարուքանդ կլինեն ուրիշները

© AFP 2024 / JACQUES COLLETSWIFT –ի լոգոտիպը
SWIFT –ի լոգոտիպը - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2021
SWIFT –ի լոգոտիպը
Բաժանորդագրվել
Ռուսաստանը SWIFT-ից անջատելը տարեցտարի կրկնվող երևույթ է, որը ֆինանսական շուկայում ընկալվում է որպես ամենակոշտ սպառնալիքներից մեկը, քանի որ կբարդացնի միջազգային հաշվարկները։
Խոշոր առևտրային գործընկերոջ մեկուսացումը հարված կհասցնի ամբողջ համաշխարհային տնտեսությանը։ Թե ինչու գլխավոր «բոբոն», ամենայն հավանականությամբ, իրականություն չի դառնա և արդյոք գոյություն ունեն տրանզակցիաների ռուսական անալոգներ։
ՌԻԱ Նովոստի, Իրինա Բադմաևա

Լարերը կտրելով

Այս անգամ թեման ուկրաինական YouTube-ալիքի եթերում բարձրացրել է Յան Բժեզինսկին։ 2001-2005թթ․-ին ամերիկյան արտաքին քաղաքականության հայտնի գաղափարախոս Զբիգնև Բժեզինսկու որդին պաշտպանության նախարարի օգնականի տեղակալն է։ Իսկ հիմա հանդես է գալիս որպես փորձագետ։
Սակայն պաշտոնաթող պաշտոնյան միայն կրկնել է գործող պաշտոնյայի՝ Վիկտորիա Նուլանդի ասածը։ Պետքարտուղարի տեղակալը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դաշնակիցների հետ քննարկում է Ռուսաստանի լիակատար մեկուսացումն աշխարհի ֆինանսական համակարգից՝ Ուկրաինա «ներխուժման» դեպքում։
Էլ ավելի վաղ նույն թեմայով խոսում էր CNN հեռուստաալիքը․ նրա անանուն զրուցակիցները դա «ծայրահեղ միջոց» էին անվանում։ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առցանց հանդիպման նախօրեին ելույթ ունեցավ նաև Bloomberg գործակալությունը։ Առաջին անգամ յոթ տարի առաջ հնչած սպառնալիքը պարբերաբար հայտնվում է մեդիատարածքում։ Օրինակ՝ ապրիլին համապատասխան կոչով բանաձև ընդունեց Եվրախորհրդարանը, միաժամանակ առաջարկելով հրաժարվել «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցումն ավարտին հասցնելուց։
Հունիս ամսին Պետդումայում կայացած կլոր սեղանի ժամանակ ելույթ ունենալով` իրադրությունը մեկնաբանել է Ռուսաստանի SWIFT ազգային ասոցիացիայի («ՌՈՍՍՎԻՖԹ») գործադիր տնօրեն Ռոման Չերնովը.
«Մեզ չեն պատրաստվում առանձնացնել։ Դա ոչ մեկին ձեռնտու չէ հատկապես արտաքին փոխազդեցության տեսանկյունից, քանի որ Ռուսաստանը կարևոր միջազգային առևտրային գործընկեր է»։

Համաշխարհային տնտեսության գնով

SWIFT-ը տեղեկատվության և տրանզակցիաների փոխանակման միջբանկային համակարգ է։ Գործում է 1973թ․-ից։ Այժմ դրան միացված է 11 հազար վարկային ընկերություն 220 երկրից, այդ թվում՝ մոտ հազար կորպորացիա։ Միջին շրջանառությունը՝ օրական մոտ 32 միլիոն փոխանցում։
Համակարգից անջատելը խիստ ծայրահեղական քայլ է։ Այն կդիպչի բոլոր ոլորտներին, որոնք այս կամ այն կերպ գործ են ունենում արտարժույթի հետ։ Ամենաշատը՝ ֆինանսական հատվածին և արտահանմանը։ Հումքի մատակարարումների համար վճարելը խնդրահարույց կդառնա։
Американский флаг на митинге в поддержку победы партии Гражданский договор на внеочередных выборах (21 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2021
Փորձագետն ասել է՝ ինչպես նոր հակառուսական պատժամիջոցները կարող են վնաս պատճառել ԱՄՆ-ին
«Առևտրային հարաբերությունների մասնակիցները ստիպված կլինեն շրջանցիկ ուղիներ որոնել։ Տրանզակցիաների լրացուցիչ ծախսերն անխուսափելիորեն կթուլացնեն ռուբլին»,-պարզաբանում է Wolfline Capital-ի կառավարող գործընկեր Նիկիտա Դոլգին։
Ազգային արժույթը կարող է կորցնել մինչև տասը տոկոս։
Կիջնի նաև ֆոնդային շուկան՝ արտասահմանյան ներդրողների արտահոսքի պատճառով, որոնք կսկսեն ազատվել ռուսական ակտիվներին։ Իսկ դա վնասի կվերածվի բանկերի համար, որոնք կորպորատիվ և պետական թղթերի առանցքային տերերն են։
Սակայն քիչ հավանական է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն որոշեն անջատել Ռուսաստանը SWIFT-ից։ Խաղասեղանին միջազգային տնտեսությունն է։ Դաշնության խորհրդի բյուջեի և ֆինանսական շուկաների կոմիտեի անդամ Վասիլի Իկոննիկովը զգուշացնում է, որ դա հարված կհասցնի հենց արևմտյան երկրներին, որոնք կկորցնեն հասանելիությունը ռուսական ռեսուրսներին։
Ռուսաստանը բավականին հաստատուն է մտել միջազգային առևտրային շրջանառության մեջ։

«Ո՛չ Եվրոպան, ո՛չ էլ Ամերիկան պատրաստ չեն ռուսական կողմից արտաքին տնտեսական վճարումների կտրուկ դադարեցմանը»,-ասում է Ռուսաստանում ANIF ներդրումային հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։

«Այսպես. հունվարից մինչև հուլիս ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային 19,8 միլիարդ դոլարի, ինչը 40 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում»,-նշում է Նիկիտա Դոլգին։
Рудник Зангезурского медно-молибденового комбината - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
ANIF-ը պատրաստ է ստանձնել Զանգեզուրի կոմբինատի պետական բաժնեմասի սեփականությունը
Հիմնականում մենք օվկանոսի մյուս կողմ ուղարկում ենք մետաղներ և հումք։ Ամերիկացիներն արտահանում են ավտոմեքենաներ, էլեկտրոնիկա, անօդաչուներ։

«Հետաքրքիր պահ․ SWIFT–ը Բելգիայի իրավասության ներքո գործող համագործակցային համայնք է։ Համակարգը պատկանում է ձևականորեն անկախ մասնավոր ֆինանսական ինստիտուտներին, ուստի Վաշինգտոնն իրավունք չունի հրահանգել, թե ում անջատել միջազգային ծառայություններում, ում՝ ոչ»,-ընդգծում է TeleTrade վերլուծական կենտրոնի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի առաջատար տնտեսագետ Պյոտր Պուշկարևը։

Սակայն երկու նախադեպ կա․ 2012թ․-ին այդպես վարվեցին Իրանի, 2017թ․-ին՝ Հյուսիսային Կորեայի հետ։
Սակայն Ռուսաստանը շատ ավելի ուժեղ է ինտեգրված գլոբալ տնտեսության մեջ։
«Չի կարելի հենց այնպես վերցնել ու դուրս շպրտել մեզ։ Հատկապես համավարակի ժամանակ։ Եվս մեկ մասշտաբային ցնցումը բոլորի համար է վտանգավոր»,-վերլուծում է Սերգեյ Գրիգորյանը։
Առաջինը կտուժեն եվրոպական ձեռնարկությունները․ բարդություններ կառաջանան արտահանման համար վճարումներ կատարելիս։
«Եվրախորհրդարանի՝ ապրիլին ընդունված բանաձևն ընդամենը խոհրդատվական բնույթ է կրում։ Բնականաբար, ԵՄ-ն այդ քայլին չի գնա»,-կարծում է Իրավաբանների գրանցման, լուծարման, սնանկության և դատական ներկայացուցչության ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կուզնեցովը։

Ելք միշտ էլ կա

Ենթադրենք, որ ամերիկացիները հասնում են իրենց ուզածին, Ռուսաստանն անջատում են SWIFT-ից։ Այս դեպքում երկու սցենար է հնարավոր։ Առաջինը՝ բանկերը կանցնեն երկկողմ վճարման։
Վարկային կազմակերպությունները կարող են առցանց տրանզակցիաներ կատարել թղթակցային հաշիվներով։
Մեկ այլ տարբերակ է լավ մոռացված հին միջոցին վերադառնալը։ Մինչև 2005թ․-ը ռուսական վճարումների մեծ մասը դեպի արտասահման անցնում էր Telex միջբանկային համակարգով, հիշեցնում է Պյոտր Պուշկարևը։
Սպիտակ տունը Վաշինգտոնում - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Ինչ են ուզում ամերիկացիները Պուտինից և ինչով են սպառնալու
«Այն մնացել է որպես պահուստային։ 2014թ-ի սեպտեմբերին ԿԲ-ն սթրես թեստավորում էր անցկացնում։ Եվ համակարգն իրեն ցուցադրեց որպես միանգամայն հուսալի համակարգ։ Այո, Telex-ով միջբանկային միջնորդավճարներն ավելի շատ են, իսկ արագությունն ավելի փոքր է։ Գործընթացների վերականգնում կոնտրագենտ երկրներում որոշ ժամանակ կպահանջի։ Բայց, ընդհանուր առմամբ, դա հնարավոր է»,-ասում է տնտեսագետը։
Երկրորդ սցենարը հայրենական անալոգին անցում կատարելն է։ Քաղաքական ռիսկերը գիտակցելով` Մոսկվան արդեն իսկ մշակել է այն։
Սեփական տեղեկատվական բազայի հիման վրա ԿԲ-ն թողարկել է Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգը (СПФС)։
«Հիմնական խնդիրն է ապահովել բանկերի անխափան գործունեությունը երկրի ներսում։ Նախատեսված է նաև Swift ձևաչափով հաղորդագրություններ փոխանցելու հնարավորություն»,-հստակեցնում է Սերգեյ Գրիգորյանը։
СПФС-ն համախմբում է 331 վարկային կազմակերպության։ Դրանք հիմնականում ռուսական են, թեև կան հետխորհրդային տարածքի ներկայացուցիչներ՝ Բելառուս, Ղրղզստան, Ղազախստան, Հայաստան, Տաջիկստան, ինչպես նաև Կուբա։
Համակարգում գրանցված են նաև որոշ արտասահմանյան բանկերի ստորաբաժանումներ։ Փոխանցման այս համակարգը կմեղմացնի բացասական հետևանքները, չնայած՝ ոչ այն մասշտաբներով, որով ցանկալի կլիներ։ Միջազգային տրանզակցիաների համար առաջվա պես միայն SWIFT-ն է պիտանի, և այլընտրանքներ չկան։
Денежные купюры США, архивное фото - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2021
Հակառակ էֆեկտ․ ԱՄՆ-ն սեփական պատժամիջոցներով թուլացնում է դոլարի դիրքերը
Գլխավոր հարցն այն է, թե որ բանկերը կկտրեն համակարգից` միայն պետականնե՞րը, թե՞ մասնավորները նույնպես։ Անհասկանալի է, թե ինչ կլինի ՌԴ-ում աշխատող արտասահմանյան բանկերի հետ։ Սակայն մի բան լիովին պարզ է` պատժամիջոցի այսպիսի գործիքը երկսայր է, այն կհարվածի շուկայի բոլոր խաղացողներին։
Լավագույն որոշումը չէ, երբ աշխարհը կորոնաճգանաժամ է ապրում։
Լրահոս
0