00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Hard Rock Cafe-ն ընտրել է Երևանը. ե՞րբ կբացվի ապրանքանիշի հայաստանյան մասնաճյուղը

© Sputnik / Andranik GhazaryanՔաղաքացիներն անցնում են երևանյան փակ սրաճանի կողքով
Քաղաքացիներն անցնում են երևանյան փակ սրաճանի կողքով - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Քաղաքացիներն անցնում են երևանյան փակ սրաճանի կողքով
Բաժանորդագրվել
Առաջիկա 3-4 շաբաթների ընթացքում Հայաստան կժամանեն մարզիչներ, որոնք կզբաղվեն սրճարանում աշխատելու համար կադրերի պատրաստմամբ:
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Երևանում առաջին Hard Rock Cafe-ն կբացվի 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց Hard Rock International Franchising-ի փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեսը։
© Sputnik / Aram NersesyanHard Rock International Franchising-ի փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեսը
Hard Rock International Franchising-ի փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեսը - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Hard Rock International Franchising-ի փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեսը
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սրճարանը կբացվի 2022 թվականի երկրորդ եռամսյակում Երևանի կենտրոնում՝ Պուշկինի 3/1 հասցեում գտնվող պատմական շենքում:
Հաստատության համար նախատեսված տարածքն ավելի քան հազար քառակուսի մետր է, ինչը թույլ ընդհանուր առմամբ մինչև 500 մարդ ընդունել (ներառյալ կանգնելու տեղերը):
Այստեղ կգործի նաև ապրանքանիշի խանութը, որտեղ հայտնի մարդկանց հուշանվերների և անձնական իրերի հետաքրքիր հավաքածու կցուցադրվի:
Шаурма - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2021
Անվճար շաուրմա՝ 5 ստացողների համար․ հայ սրճարանատերը հիացրել է Չելյաբինսկի բնակիչներին
Hard Rock International Franchising-ի փոխնախագահը պարզաբանեց, որ Հայաստանում վաղուց էր նախատեսվում սրճարաններ բացելը, սակայն մի շարք հանգամանքների պատճառով նախագծի իրականացումը ձգձգվել է:

«Վերջին հինգ-վեց տարիների ընթացքում մի քանի անգամ եկել եմ Հայաստան, փորձել ենք համագործակցության ուղիներ գտնել։ Արդյունքում երկու տարի առաջ գտանք իդեալական գործընկեր, որը համապատասխանում է մեր պահանջներին», - ընդգծեց Ֆերնանդեսը։

Մեր զրուցակցի անձնական դիտարկումները ցույց են տվել, որ Հայաստանում վերջին տարիներին բավական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, հատկապես՝ ռեստորանային ոլորտում և հյուրանոցային բիզնեսում: Նրա համար Հայաստանում մրցակցությունից դուրս են ավանդական հայկական խոհանոցի ուտեստները։
Ֆերնանդեսը կարծում է, որ Hard Rock Cafe-ն իր 50 տարվա փորձով ոլորտում նոր ստանդարտներ կներմուծի և կարող է շատ բան տալ մեր երկրին: Մի կողմից դա որոշակի մեսիջ կլինի այլ խոշոր ընկերությունների համար ներդրումներ անելու առումով, մյուս կողմից՝ մեր երկիրը կընդգրկի այն քաղաքների ցանկում, որտեղ գործում է այդ նշանավոր հաստատությունը։
Hard Rock Cafe Սան Ֆրանցիսկոյում - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Միջազգային բրենդը՝ Երևանում. ե՞րբ կգործարկվի Hard Rock Cafe-ն
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ հաստատության հավատարիմ երկրպագուներն այցելում են այն բոլոր քաղաքները, որտեղ կա իրենց սիրելի սրճարանն ու տարատեսակ հուշանվերներ են հավաքում:
Ուստի, Ֆերնանդեսը վստահ է, որ բացի նոր աշխատատեղերի բացումից, ինչն արդեն ինքնին արժեքավոր է, նախագիծը կբարձրացնի նաև քաղաքի զբոսաշրջային գրավչությունը:
Hard Rock-ը հայկական շուկա է դուրս գալիս իր կարգախոսներով ու փիլիսոփայությամբ՝ սիրել, ծառայել բոլորին, պահպանել մոլորակը, ժամանակ հատկացնել բարությանը։ Դա չի լինի դասական ռեստորանային տիպի հաստատություն կամ սրճարան, սակայն Ֆերնանդեսն ընդգծեց, որ գներն ընդունելի կլինեն հասարակության տարբեր շերտերի համար։
Հայկական մասնաճյուղը ղեկավարելու է տեղական ընկերությունը։ Բացի այդ, արտադրանքի զգալի մասը, բացառությամբ որոշ հատուկ հեղինակային ապրանքների, արտադրվելու է Հայաստանում:

«Մենք կենդանի երաժշտություն ենք նախընտրում, ուստի մտադիր ենք աջակցել արտերկրում հայկական երաժշտական խմբերի հանրահռչակմանը», — ասաց նա:

Ֆերնանդեսը նշեց, որ յուրաքանչյուր սրճարան տարբերվում է մյուսից, ուստի Երևանում այն նույնպես անկրկնելի կլինի։ Հիմնադիրները մտադիր են ընդհանուր հայեցակարգը հարմարեցնել հայկական իրողություններին։ Ներկայում քննարկվում է հաստատությունում պահվող հուշանվերների ցանկը։ Կազմակերպիչներն ակնկալում են, որ այստեղ իրենց լուման կներդնեն նաև մշակույթի և արվեստի հայտնի հայ գործիչները։
Թաիջի Նոտսուն - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2021
Հոգնել էի կանոններից. ինչպես ճապոնացի Թաիջին Հայաստանում ոչ միայն սեր, այլև 2–րդ տուն գտավ
Առաջիկա 3-4 շաբաթվա ընթացքում Հայաստան կժամանեն մասնագետներ, որոնք սրճարանում աշխատելու համար տեղում կվերապատրաստեն հայ մասնագետներին։
Հիշեցնենք, որ ANIF-ը համաֆինանսավորելու է ծրագիրը 48 տոկոս մասնակցությամբ։ Առաջին Hard Rock Cafe-ն բացվել է Լոնդոնի կենտրոնում 1971 թվականին։ Ցանցը գործում է ավելի քան 68 երկրներում, շուտով այն իր գործունեությունը կսկսի նաև Հայաստանում։ Վերջին շրջանում սրճարանը բացվել է Վերոնայում (Իտալիա), Ջոհոր-Բահրուում (Մալայզիա), աշխատանքներ են տարվում առաջիկա երկու տարում ևս 40 սրճարան բացելու ուղղությամբ:
Լրահոս
0