00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ԿԲ խորհուրդը տնտեսական հեռանկարում գնաճի ռիսկեր է կանխատեսում

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2021
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ ԿԲ նախագահը վստահեցնում է, որ գնաճային դրսևորումների պարագայում ԿԲ–ն պատրաստ է ապահովել գների կայունության նպատակի իրագործումը։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանում գրանցվել է 1.7 տոկոս գնաճ, իսկ 12-ամսյա գնաճը կազմել է 9.6 տոկոս։ Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում մեկնաբանելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով ավելացնելու` ՀՀ ԿԲ խորհրդի որոշումը` այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշեց, որ ՀՀ տնտեսությունն այսօր էլ շարունակում է մնալ արտաքին ու ներքին գնաճային ճնշումների ներքո։
Կենտրոնական բանկ - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2021
ԿԲ–ն շարունակում է զսպել գնաճը. վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցվել է 7.75%–ի
«Միջազգային շուկաներում նկատվում է գնաճային միջավայրի ընդլայնում, ինչն արտահայտվում է ՀՀ գործընկեր երկրներում ներքին գնաճի նախկին կանխատեսումների համեմատ էական ավելացմամբ։ Ձևավորված բարձր գնաճային սպասումների մեղմման և գնաճի թիրախի ապահովման նպատակով գործընկեր երկրների կենտրոնական բանկերը շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները։ Այս պարագայում ՀՀ տնտեսության վրա արտաքին հատվածից ակնկալվում է գնաճային ազդեցության ավելացում», – ասաց Գալստյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ ներքին տնտեսական իրողություններին, ԿԲ նախագահը նշեց, որ ՀՀ տնտեսական ակտիվությունը շարունակում է ցածր մնալ` պայմանավորված գյուղատնտեսության ու արդյունաբերության ճյուղերի աճի դանդաղմամբ։
Տնտեսության վրա դրական է ազդում զբոսաշրջության` սպասվածից բարձր ակտիվությունը։
Այդուհանդերձ, ՀՀ ԿԲ խորհուրդը կանխատեսում է, որ 12-ամսյա գնաճը կկայունանա նպատակային 4.5 տոկոս ցուցանիշին մոտ, թեև կարճաժամկետ կանխատեսումները հիմնականում հուշում են սպասվող գնաճի մասին։

«ԿԲ խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռևս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում վերևի ուղղությամբ են և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել` ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը»,– ասաց Գալստյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք` ՀՀ ԿԲ խորհուրդն այսօրվա նիստում որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%:
Հիշեցնենք` ԿԲ հաստատած վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչ այս պահը 7.25% էր։ Այն վերջին անգամ բարձրացվել էր սեպտեմբերին` 7 տոկոսից բարձրացվելով 7.25%-ի։
Очередь в одном из крупных супермаркетов Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
2020-ի դեկտեմբերին արձանագրվել է 3.4 տոկոս գնաճ. թանկացումներ էլի են սպասվում
Ավելի ուշ` նոյեմբերի 17-ին, ԱԺ–ում Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ ՀՀ–ում այդ պահին գրանցված գնաճը 9.1 տոկոս է։
Գնաճի հիմնական պատճառն, ըստ նրա, ամբողջ աշխարհում պարենի բարձր գներն են, բեռնափոխադրումների թանկացումն ու շատ երկրներում այս տարի ստացված ցածր բերքը։
Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ գնաճը զսպելու համար ԿԲ–ն տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Գնաճի բարձր մակարդակը դեռ կպահպանվի. ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ
Նշենք, որ 2021թ–ին առաջին անգամ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր փետրվարի 2-ին` 0.25 տոկոսով ` սահմանելով 5.5%:
Մինչ այդ` 2020թ–ին, ԿԲ –ն, հակառակը, մի քանի անգամ նվազեցրել էր տոկոսադրույքը` այն հասցնելով 4.25%-ի:
Լրահոս
0