00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառլենի կորած կովն ու ընտրությունները բոյկոտողները. Սեմյոնովկայում ապագա կա

© Sputnik / Aram NersesyanԳեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղը
Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2021
Բաժանորդագրվել
ՏԻՄ ընտրություններից հետո Սեմյոնովկայի մասին շատերը լսեցին` գյուղը չէր մասնակցել քվեարկությանը. նման դեպք ընտրությունների «պատմության մեջ» դեռ չէր եղել։ Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել է գյուղ` տեղի նիստուկացին ու կյանքին ծանոթանալու։
Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղ ենք գնում. ցուցանակի մոտից զանգում եմ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մնացականյանին, որ տեղեկացնեմ` հասնում ենք։
–Կարինե ջան, Կառլենի կովը փախել է, ու հիմա եկել եմ, որ դրան հետ բերեմ գյուղ։ Գնա գյուղապետարան, մինչև կգամ,–ի պատասխան շնչակտուր ձայնով ասում է Մնացականյանը։
© Sputnik / Aram NersesyanՃանապարհային նշան Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղի մուտքի մոտ
Ճանապարհային նշան Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղի մուտքի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Ճանապարհային նշան Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղի մուտքի մոտ

Գյուղապետարանը, բուժկետը և մշակույթի տունը` մի վայրում

Սեմյոնովկայի գյուղապետարանը մշակույթի տան շենքում է, որտեղ նաև բուժկետն է, ինչպես նաև հանդիսությունների սրահը։ 2 փողոց ունեցող համայնքում գյուղապետարանը գտնելը դժվար չէ. ներս ենք մտնում, բարևում, բայց չենք հասցնում ներկայանալ։
-Բարև, հազար բարի։ Եթե առողջապահության նախարարությունից եք, ապա ասենք, որ պատվաստումները տեղը տեղին արվում են` մեծահասակների 90 տոկոսը պատվաստված է (այդպես էլ կա. խմբ)։ Իսկ եթե հարկայինից եք, ապա պարտք ու պահանջ չունենք, բոլոր հարկերը ժամանակին վճարում ենք, դեռ մի բան էլ ավել։ Եթե ստուգողներ եք... ,–գյուղապետարանի` հումորով աշխատակիցների խոսքը կիսատ է մնում, քանի որ ներս է մտնում մեր լուսանկարիչը, որի ֆոտոխցիկից արդեն հասկանում են` ովքեր ենք։
© Sputnik / Aram NersesyanԳեղարքունիկի մարզի Սեմյոնովկա համայնքի ղեկավարի տեղակալ Խաչիկ Մկրտչյանը գործընկերների հետ
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա համայնքի ղեկավարի տեղակալ Խաչիկ Մկրտչյանը գործընկերների հետ - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա համայնքի ղեկավարի տեղակալ Խաչիկ Մկրտչյանը գործընկերների հետ
–Ախ, հա՜, լրագրողներ եք։ Բան չկա, ձեզ էլ ասելիք ունենք։ Մեր գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված է, խմելու ջուր ունենք, ավելին` ջրագծի նոր ցանց է կառուցվում։ Մի խոսքով, գյուղ մի ասա, մի հրաշք ասա,–ասում է համայնքի ղեկավարի տեղակալ Խաչիկ Մկրտչյանը։
Նրանց բարձր տրամադրությունը կոտրում է հարցս` մշտական բնակչությունն ինչքա՞ն է, տարեկան քանի՞ նորածին են ունենում։ Աշխատողներից ամեն մեկն իր թղթերն է ձեռքը վերցնում ու մտքերով տարվում։
© Sputnik / Aram NersesyanԳեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի բուժկետը
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի բուժկետը - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի բուժկետը
Բուժքույրը` Անուշկա Ղազարյանը, պատմում է, որ տարեցտարի գյուղում ծնունդների թիվը նվազել է. վերջին ծնունդը գյուղում նախորդ տարվա հունվարին են ունեցել, իսկ այս տարի ծնունդ չեն ունեցել։ Բուժքույրը չի հիշում նման տարի, որ գյուղում երեխա ծնված չլիներ։
«2018-ին և 2019-ին երկուական նոր ծնունդ ենք ունեցել, իսկ նախորդ տարի` 1 ծնունդ։ Երիտասարդները գնում են քաղաք սովորելու և չեն վերադառնում։ Ես Ծովագյուղից եմ, բայց 29 տարի է, ինչ այստեղ եմ աշխատում։ Բոլորին ծննդյան տարեթվերով գիտեմ, բնավորություններով գիտեմ։ Ցավով եմ նայում, թե ինչպես է գյուղը դատարկվում»,–ասում է տիկին Ղազարյանը։
© Sputnik / Aram NersesyanԳեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի բուժքուր Անուշկա Ղազարյանը
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի բուժքուր Անուշկա Ղազարյանը - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի բուժքուր Անուշկա Ղազարյանը
Սեմյոնովկան 286 մշտական բնակիչ ունի, որից 50-ը` տղամարդիկ. նրանք միայն ձմռանն են գյուղում լինում, որովհետև մյուս եղանակներին Ռուսաստան արտագնա աշխատանքի են մեկնում։ Սեմյոնովկայում դատարկվող տները շատ չեն, սակայն փոքրաթիվ բնակչություն ունեցող գյուղում անգամ մեկ ընտանիքի` ՌԴ-ում մշտական բնակություն հաստատելն էլ ցավով են տանում։ Վերջին տարիներին 5 ընտանիք է գնացել Ռուսաստան, ու թեև նրանք գյուղ վերադառնալու մտադրություն չունեն, բայց երբ տան համար գնորդներ են հայտնվել, չեն վաճառել դրանք։
Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները
Գյուղապետարանի աշխատողներից մեկը որոշում է տխուր թեմաներից անցում կատարել ու ինձ դիմելով հարցնում է, թե հավանո՞ւմ եմ իրենց գյուղը։ Դրական պատասխան ստանալով` կինը երկու ձեռքերն իրար է շփում և ժպիտով հավելում.«Հիմա գյուղի տղաներին փեսա չենք տալիս, բայց դրսից հարս բերում ենք։ Էդ է, կմնաս գյուղում, մեզ նորածիններ են պետք, ինձ էլ` քեզ նման պստիկ–մստիկ հարս»...

Ընտրությունները բոյկոտած գյուղը

Գյուղապետը, որը Կառլենի կովին գտել ու գյուղ էր քշել, հոգնած գալիս է գյուղապետարան։ Մնացականյանը հարցուփորձ անող աշխատակիցներին ասում է, որ 7 կիլոմետր էն կողմ էր գնացել, հազիվ է դեմն առել ու քշելով բերել գյուղ։
«Ու մեր գյուղն էլ ուզում են խոշորացնեն, Սևան քաղաքին միացնեն։ Հիմա ասենք Կառլենի կովը փախել է, ու մենք էլ խոշորացված համայնք ենք` ո՞վ էր հասնելու, Կառլենի ապրուստի միակ միջոցը փրկելու։ Մարդիկ գիտեն` մենք ստից տեղը նազ ենք անում, երբ ասում ենք, որ դեմ ենք խոշորացմանը, մի փոքր բանի համար գյուղացին պիտի հասնի Սևան, որ իր խնդիրը ներկայացնի»,–ասում է Մնացականյանը։
© Sputnik / Aram NersesyanԳեղարքունիկի մարզի Սեմյոնովկա համայնքի ղեկավարի ժ/պ Դավիթ Մնացականյանը
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա համայնքի ղեկավարի ժ/պ Դավիթ Մնացականյանը - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա համայնքի ղեկավարի ժ/պ Դավիթ Մնացականյանը
Ի դեպ, հենց խոշորացման դեմ բոյկոտելով էլ դեկտեմբերի 6-ին գյուղի 195 ընտրողները մեկ մարդու նման չմասնակցեցին ՏԻՄ ընտրություններին. ընտրությունների պատմության մեջ նման դեպք դեռ չէր գրանցվել։ Տեղի բնակիչներն ասում են` իրենց գյուղը չի զարգանա ուրիշ համայնքի կազմում։ Տեղացիները նաև կատակում են` մինչ այժմ իրենց գյուղի տեղը ոչ ոք չգիտեր, իսկ բոյկոտից հետո արդեն «լրագրող են ուղարկել»։ Սակայն խոշորացման մասին գյուղում շատ խոսել չեն ուզում, միայն խոստանում են, որ «էսպես չի մնա», քանի որ հեշտացնելու փոխարեն միայն դժվարացնում են գյուղացու կյանքը։
–Լավ, մինչև ապագային հասնելը շատ կա, արի գնանք, հիմա գյուղը ցույց տամ,–ասում է Մնացականյանը և ոտքի կանգնում։

Սեմյոնովկայի «տեսարժան վայրերը»

Գյուղում տեսնելու շատ բան կա, բայց առաջինը վերանորոգվող սպորտդահլիճ ու կենտրոնական ջեռուցման համակարգ ունեցող միջնակարգ դպրոցն է։ Այստեղ 27 աշակերտ է սովորում, կան երկկոմպլեկտ ու եռակոմպլեկտ դասարաններ, ուսուցիչները մի քանի առարկա են դասավանդում։ Դպրոցի տնօրենը` Վարդուհի Սարգսյանը, աշխարհագրություն և ՆԶՊ է դասավանդում։ Այս տարի 2 առաջին դասարանցի են ունեցել, ևս 7 աշակերտ էլ Արցախից տեղահանվածների հաշվին է ավելացել։ Սիրանուշը, օրինակ, միակ 9-րդցին է, միակ ավարտողը։
© Sputnik / Aram NersesyanԳեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի դպրոցի տնօրեն Վարդուհի Սարգսյանն ու 9-րդ դասարանի միակ աշակերտուհի Սիրանուշը
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի դպրոցի տնօրեն Վարդուհի Սարգսյանն ու 9-րդ դասարանի միակ աշակերտուհի Սիրանուշը - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի դպրոցի տնօրեն Վարդուհի Սարգսյանն ու 9-րդ դասարանի միակ աշակերտուհի Սիրանուշը
«Արդեն սովորել եմ, որ մենակ եմ։ Եթե մի հարց եմ ունենում, ուսուցիչներին եմ դիմում, որ օգնեն, քանի որ դասընկերներ չունեմ, որ հուշեն։ Դասերս էլ ուզած–չուզած պիտի սովորեմ»,–ժպիտով ասում է Սիրանուշը, որը նաև աշակերտական խորհրդի ղեկավարն է և արդեն դասասենյակները զարդարել է տվել մյուսներին։
Սիրանուշը հպարտությամբ է նշում` հենց այս դպրոցն է ավարտել Վիգեն Քոչարյանը, որը 44-օրյա պատերազմում է զոհվել։ Նա մահացել է պատերազմը սկսվելու հաջորդ օրը, բայց մինչ այդ հասցրել է թշնամու 2 տանկ շարքից հանել։
Սեմյոնովկայի դպրոցի մոտ է գտնվում նաև հիդրոօդերևութաբանական կայանը, որտեղից որոշվում է տվյալ տարածաշրջանի օդի ջերմաստիճանը և խոնավությունը, քամու ուժգնությունը... Կայանի աշխատակից Կարեն Դավթյանը 3 տարի է, ինչ գործի է անցել այստեղ։ Մասնագիտությամբ անասնաբույժ է, փոքրիկ ընտանեկան ֆերմա ունի, սակայն երբ թափուր տեղ է առաջացել կայանում, վերապատրաստվել է և աշխատանքի անցել։
© Sputnik / Aram NersesyanԳեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի հիդրոօդերևութաբանական կայանի աշխատող Կարեն Դավթյանը
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի հիդրոօդերևութաբանական կայանի աշխատող Կարեն Դավթյանը - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի հիդրոօդերևութաբանական կայանի աշխատող Կարեն Դավթյանը
«Գյուղում կլիման փոխվել է։ Նախկինում շատ ձյուն էր գալիս, իսկ հիմա նվազել են տեղումները։ Բայց ինչքան էլ կլիման փոխվի, մարդիկ նույնն են մնացել` իրար օգնելով մի ընտանիքի պես ապրում ենք, դրա համար էլ չեմ պատրաստվում լքել գյուղը` չնայած քաղաքում աշխատանքի հրավերներ եմ ստանում»,–ասում է Կարենը։
Ի դեպ, գյուղում հպարտությամբ նշում են, որ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը մի քանի անգամ եղել է իրենց կայանում։ Սակայն տղամարդիկ դժգոհ են` եղանակի տեսության հաղորդավար գեղեցկուհի Լիլի Հովերը ոչ մի անգամ գյուղ ոտք չի դրել։

Հյուրընկալ գյուղը, ազգային փոքրամասնությունները և արցախցիները

Սեմյոնովկա գյուղը հիմնել են մոլոկանները 1845-ին, սակայն այժմ գյուղում մոլոկանների մեկ ընտանիք էլ չի մնացել. վերջին մոլոկանը 1989-ին է դուրս եկել գյուղից և տեղափոխվել ՌԴ։ Համայնքի ղեկավարն ասում է` գյուղում բոլորը գլուխ են գովում, թե առաջինն իր պապն է մուտք գործել ու «հայաֆիկացրել» այն, իսկ իրականությունը հայտնի չէ։ Գյուղում, սակայն, այս պահին 4 քուրդ ընտանիք է ապրում. Կնյազ Ամոևը չի հիշում` որ սերնդից են Սեմյոնովկայում հաստատվել, միայն գիտի` իր հայրն ու պապն էլ են այստեղ ծնվել–մեծացել։
© Sputnik / Aram NersesyanԿնյազ Ամոևն իր տանը
Կնյազ Ամոևը իր տանը Սեմյոնովկա գյուղում - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Կնյազ Ամոևն իր տանը
«Ժամանակին այստեղ ազգային փոքրամասնություններ շատ կային` 20-25 ընտանիք քուրդ էր ապրում։ Ուկրաինա, Կրասնոդար գնացին, մնացին, քանի որ գործերը լավ էին, իսկ գյուղում գործ չկա, միայն անասնապահությամբ կարող ես զբաղվել։ Ինձ էլ են կանչում բարեկամներս, բայց ասել եմ` եթե գնամ, ապա օդանավակայանի լույսերն անջատողն եմ լինելու»,–ասում է նա։
Հարցին, թե գյուղում իրենց լա՞վ են նայում, այնքան է ծիծաղում, որ արցունքներ են հոսում. գյուղացիներից շատերը քրդերեն են խոսում` ինչի մասին է խոսքը։ Կնյազն ասում է` հայ, քուրդ տարբերություն չկա. մեկ հայրենիք ունեն։ Ինքն էլ է 44-օրյա պատերազմին մասնակցել, Քարվաճառում է եղել, 2 դիրք են գրավել և պատերազմն ավարտելուց հետո են դիրքերից իջել։
Սեմյոնովկայում հյուրընկալել են Արցախից տեղահանվածներին։ Կարապետյանների ընտանիքը Լաչինի Միրիկ գյուղից է։ Տիկին Ռուզաննան ասում է` իրենց տանը, գյուղին ոչինչ չի փոխարինի, սակայն Սեյմոնովկայում մարդիկ այնքան գրկաբաց են իրենց ընդունել, որ շուտ են հարմարվել։ «Անվճար ենք ապրում այստեղ` ՌԴ–ում գտնվող տանտիրոջ թույլտվությամբ։ Արդեն հողամասը մշակել ենք, կարտոֆիլ ենք ստացել, որով ձմեռը կհանենք։ Վարունգ ու լոբի էլ ունենք։ Նույն գյուղի կյանքով ենք ապրում, այսպես ավելի հեշտ է մեզ համար»,–ասում է տիկին Ռուզաննան ու հավելում` եթե թողնեն, ապա այստեղ էլ մշտական կապրեն։
© Sputnik / Aram NersesyanԲերձորից տեղահանված Ռուզաննա Կարապետյանը Սեմյոնովկա գյուղի իր ժամանակավոր կացարանում
Բերձորից տեղահանված Ռուզաննա Կարապետյանը Սեմյոնովկա գյուղի իր ժամանակավոր կացարանում - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Բերձորից տեղահանված Ռուզաննա Կարապետյանը Սեմյոնովկա գյուղի իր ժամանակավոր կացարանում

Գյուղի ապագան

Երևանից հարս գնացած Գայանեին Սեմյոնովկայում աչքի լույսի պես են պահում. հենց նա է նախորդ տարի աղջիկ ունեցել և հիմա էլ հղի է. 2022-ին գյուղի բնակիչները մեկով էլ կավելանան։ Գայանեին Երևանը չի ձգում`չնայած այնտեղ նաև կրթություն է ստացել։ «Գյուղի հանգստության հետ ոչինչ չեմ փոխի։ Բացի այդ, այստեղ մարդիկ ուրիշ են` անկեղծ, սրտացավ։ Ճիշտ է, աշխատատեղ շատ չկա, բայց եթե բոլորը մնան գյուղում, ամեն մեկը մի քար դնի` կամաց-կամաց գյուղը կզարգանա և գուցե նաև աշխատատեղերի հնարավորություն էլ բացվի»,–ասում է նա։
© Sputnik / Aram NersesyanՍեմյոնովկա գյուղի բնակիչ Գայանեն երեխաների հետ
Սեմյոնովկա գյուղի բնակիչ Գայանեն երեխաների հետ - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Սեմյոնովկա գյուղի բնակիչ Գայանեն երեխաների հետ
Գայանեի ասածը հեռու չէ իրականությունից. ռուսաստանաբնակ հայերից մեկը Սեմյոնովկայում հյուրանոց է ուզում կառուցել, արդեն ջուր ու լույս են քաշել։
© Sputnik / Aram NersesyanԳեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի դպրոցի շենքը
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի դպրոցի շենքը - Sputnik Արմենիա
1/7
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի դպրոցի շենքը
© Sputnik / Aram NersesyanԳեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի դպրոցի 7-9 դասարանների դասասենյակի զարդարված դուռը
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի դպրոցի 7-9 դասարանների դասասենյակի զարդարված դուռը - Sputnik Արմենիա
2/7
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի դպրոցի 7-9 դասարանների դասասենյակի զարդարված դուռը
© Sputnik / Aram NersesyanԱրցախյան պատերազմում զոհված Վիգեն Քոչարյանի հիշատակի անկյունը Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի դպրոցի դասարաններիից մեկում
Արցախյան պատերազմում զոհված Վիգեն Քոչարյանի հիշատակի անկյունը Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի դպրոցի դասարաններիից մեկում - Sputnik Արմենիա
3/7
Արցախյան պատերազմում զոհված Վիգեն Քոչարյանի հիշատակի անկյունը Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի դպրոցի դասարաններիից մեկում
© Sputnik / Aram NersesyanԳեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի դպրոցի ճաշարանը
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի դպրոցի ճաշարանը - Sputnik Արմենիա
4/7
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի դպրոցի ճաշարանը
© Sputnik / Aram Nersesyan

Բերձորից տեղահանված Ռուզաննա Կարապետյանի ժամանակավոր կացարանը

Բերձորից տեղահանված Ռուզաննա Կարապետյանի ժամանակավոր կացարանը - Sputnik Արմենիա
5/7

Բերձորից տեղահանված Ռուզաննա Կարապետյանի ժամանակավոր կացարանը

© Sputnik / Aram NersesyanՏուն Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում
Տուն Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում - Sputnik Արմենիա
6/7
Տուն Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում
© Sputnik / Aram NersesyanԳեղարքունիկի մարզի Սեմյոնովկա համայնքի ղեկավարի ժ/պ Դավիթ Մնացականյանը
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա համայնքի ղեկավարի ժ/պ Դավիթ Մնացականյանը - Sputnik Արմենիա
7/7
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա համայնքի ղեկավարի ժ/պ Դավիթ Մնացականյանը
1/7
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի դպրոցի շենքը
2/7
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի դպրոցի 7-9 դասարանների դասասենյակի զարդարված դուռը
3/7
Արցախյան պատերազմում զոհված Վիգեն Քոչարյանի հիշատակի անկյունը Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի դպրոցի դասարաններիից մեկում
4/7
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի դպրոցի ճաշարանը
5/7

Բերձորից տեղահանված Ռուզաննա Կարապետյանի ժամանակավոր կացարանը

6/7
Տուն Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում
7/7
Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա համայնքի ղեկավարի ժ/պ Դավիթ Մնացականյանը
Քաշաթաղից տեղահանված ընտանիքը քարը քարին դնում, 6 երեխաների համար տուն է ուզում կառուցել
Լրահոս
0