00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ո՞րն է որսորդներին առնչվող օրենսդրական փոփոխությունների նպատակը

Սարիբեկյան. Վաճառվում է մի քանի հազար լիցենզիա, բայց որսով զբաղվում է ամբողջ Հայաստանը
Բաժանորդագրվել
«Օրինավոր որսի ակումբ» նախաձեռնության համակարգող Էդուարդ Սարիբեկյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է զենք կրելու մասին օրենքներում նախատեսվող փոփոխությունների մասին։
Շատ մարդիկ որսորդական զենք ձեռք բերելու համար ընտրում են որսորդական միության անդամ լինելու ճանապարհը, առավել ևս, որ օրենսդրությունը չի արգելում հարթափող զենք ձեռք բերել ինքնապաշտպանության համ։ «Օրինավոր որսի ակումբ» նախաձեռնության համակարգող Էդուարդ Սարիբեկյանի խոսքով, սակայն, դա բավական երկար և խութերով լի գործընթաց է, ուստի ոմանք փորձում են շրջանցել դա։
Նշենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նոր նախագիծ է մշակել և հանրային քննարկման դրել, որի համաձայն` նախատեսված է, որ ֆիզիկական անձինք որսորդական մինիմումի քննության հանձնման արդյունքում ձեռք կբերեն որսորդական վկայական, ինչը կհանդիսանա որս կատարելու իրավունքը հաստատող փաստաթուղթ։

«Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվել է լրացում, որով սահմանվել է տուրք՝ որսորդական վկայական տալու (որսորդական վկայականը փոխանակելու, կորած որսորորդական վկայականի փոխարեն նորը տալու) և որսորդական մինիմումի քննության անցկացման համար:

Նախատեսվել է նաև փոփոխություն «Զենքի մասին» օրենքում, որի համաձայն` որսորդական զենքի հետ վարվեցողության կանոնների ստուգումը, ինչպես մյուս բոլոր տեսակի զենքերի դեպքում է սահմանված, առաջարկվել է վերապահել ՀՀ ոստիկանությանը։
«Բոլորն էլ գիտեն, որ հրացանը պատից կախված ջութակ չէ, և տարվա մեջ առնվազն մեկ անգամ մարդու մոտ ցանկություն կառաջանա զբաղվել որսորդությամբ։ «Զենքի մասին» ՀՀ օրենքը հիմնականում թխված է խորհրդային օրենքից։ Հայաստանում նույն մարդը մի քանի զենքի համար ստիպված է նույն տեղեկանքները պարբերաբար վերցնել, ընդ որում` վերջին տարիներին այդ տեղեկանքները դարձել են վճարովի»,– ասաց Սարիբեկյանը։
Եղեգիսում 3 որսորդ Կարմիր գրքի բեզոարյան այծ են սպանել ու մասնատել. ինչ է նրանց սպառնում
Նրա տեղեկացմամբ` որսորդական հանրության օրինավոր ներկայացուցիչները տարիներ շարունակ տարբեր ֆորմատներով կառավարությանն առաջարկել են իրենց աջակցությունը մարդկանց ուսուցման գործում, քանի որ հանրակրթական դպրոցում զենքի հետ վարվելու կանոններն ու նորմերը չեն ուսուցանվում։
«Յուրաքանչյուր սանկցիոն միջոց, որը վերաբերում է զենքի հետ վարվելուն, որսորդական մինիմումի քննություն հանձնելուն, չի կարող որսագողության դեմն առնել, եթե մարդը չի մտածում այնպես, ինչպես գրված է որսորդական մինիմումի մեջ։ Կարո՞ղ եք ասել, օրինակ, Երևանի մեկ վարչական շրջանում քանի որսորդ կա, ոստիկանությունը քանի որսորդի պետք է տանի հրաձգարան, ո՞վ պետք է վճարի հրաձգության համար, որտե՞ղ պետք է դա լինի, ովքե՞ր են լինելու քննություն ընդունողները, մարդիկ ի՞նչ չափորոշիչների պետք է համապատասխանեն»,– ասաց «Օրինավոր որսի ակումբ» նախաձեռնության համակարգողը։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Վայոց ձորի մարզի որսահանդակներում բացահայտվել են որսի կանոնների խախտման դեպքեր - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Գնիշիկում 5 մոխրագույն կաքավ են որսացել. ի՞նչ է սպառնում օրենքը խախտողներին
Ըստ Սարիբեկյանի` այլ խնդիր է, որ կան մարդիկ, ովքեր ունեն զենք, սակայն որս չեն անում, ուստի դա պետք է կարգավորվի ՀՀ–ում տրվող լիցենզիաների քանակով, և այդ գործընթացը պետք է վերահսկվի։ Մինչդեռ, նրա կարծիքով, տարվա սկզբին իրականացվում է շոու, վաճառվում է մի քանի հազար լիցենզիա, բայց որսով զբաղվում է ամբողջ Հայաստանը։
«Պետությունը հնարավորություն ունի՞ դա ստուգելու, արդյո՞ք շատ սահմանափակ հնարավորություններ, միջոցներ ու մարդկային ռեսուրսներ ունեցող տեսչությունը չունի մասնագիտացված ՀԿ–ների աջակցության կարիքը։ Տարիների փորձն ինձ հուշում է, որ որսորդներին առնչվող վերջին օրենսդրական փոփոխությունների նպատակը մի գործընթաց սկսելն է, որի քողի տակ մարդկանցից փող են հավաքելու որպես պետական տուրք և տանելու են պետբյուջե»,– ասաց Սարիբեկյանը։
Նրա համոզմամբ` մարդիկ կվճարեն գումարը և կշարունակեն զբաղվել որսագողությամբ, գյուղական վայրերում ոմանք նույնիսկ չեն օրինականացնի զենքերը, կշարունակեն զբաղվել անօրինական որսով, քանի որ նրանց վրա վերահսկողություն չկա։
Լրահոս
0