00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
32 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամբողջ գիշեր եղանը ձեռքիս նստել եմ խոտի դեզի մեջ». արժե՞ արդյոք զինել սահմանի բնակիչներին

© Sputnik / Aram NersesyanАрмянские военнослужащие и корреспондент Sputnik Армения по дороге к одной из позиций близ села Давид Бек в Сюникской области Армении
Армянские военнослужащие и корреспондент Sputnik Армения по дороге к одной из позиций близ села Давид Бек в Сюникской области Армении - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2021
Բաժանորդագրվել
Զենք բաժանելու հարցը մշտապես բարձրացնում են այն մարդիկ, որոնք ապրում են Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի անմիջական հարևանությամբ, սակայն փորձագետները նախազգուշացնում են զերծ մնալ չմտածված որոշումներից:
Արցախում 44-օրյա պատերազմից հետո հայկական զորքերին հրաման տրվեց հետ քաշվել մինչև «խորհրդային» սահմաններ։ Արդյունքում ադրբեջանական զինուժը հայտնվեց Գեղարքունիքի և Սյունիքի հայկական գյուղերի անմիջական հարևանությամբ, դրանք կապող ճանապարհներին (Գորիս-Կապան) և նույնիսկ բուն գյուղերում (Շուռնուխ): Ադրբեջանցի զինվորականների հարևանությունը, որոնք նույնիսկ պատերազմից հետո են Արցախում սպանում քաղաքացիական անձանց, բնականաբար, չէր կարող անհանգստություն չառաջացնել սահմանամերձ գյուղերում։
2021 թվականի սկզբին պատգամավորներ Արմեն Խաչատրյանը («Քաղաքացիական պայմանագիր») և Սերգեյ Բագրատյանը (անկուսակցական պատգամավոր, ՔՊ խմբակցություն) նույնիսկ օրինագիծ էին առաջարկել սահմանամերձ գյուղերի բնակիչների համար ակոսափող հրազենի ձեռքբերման ընթացակարգը պարզեցնելու մասին: Նման հնարավորությունը պետք է բարձրացներ անվտանգությունն ու վստահության զգացումը։ Բայց նախագիծն այդպես էլ մնաց թղթի վրա։ Մեզ չհաջողվեց պատգամավորների հետ զրուցել այդ թեմայով, չնայած պայմանավորվածությանը։
Որսորդական հրացան - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Եթե պատին հրացան կա կախված, անպայման ինչ-որ պահի կրակելու է. զենքի և որսի օրենքների բացերը
Սեպտեմբերին իշխող կուսակցության ևս մեկ ներկայացուցիչ՝ Վիլեն Գաբրիելյանը, «օրենքի նախագիծ նախապատրաստելու համար» որոշել էր Facebook-ում հետաքրքրվել, թե արժե՞ արդյոք մարտական զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչերին, որոնք հատուկ վերապատրաստում են անցել և զենք կրելու իրավունք ունեն։ Նման օրինագիծ առայժմ չի շրջանառվում։

Սահմանամերձ գյուղերի բնակիչների սպասումները

Տեղի բնակիչները իրավիճակից ելքը տեսնում են հենց ինքնապաշտպանության համար զենք ստանալու եղանակով։ Անգեղակոթ գյուղում, օրինակ, առաջարկում էին նաև հրահանգիչներ ուղարկել։ Նմանատիպ իրավիճակ է նաև Որոտան գյուղում, որը ադրբեջանական զինուժի կողմից Գորիս-Որոտան ճանապարհը փակելուց հետո մասնակի մեկուսացման մեջ է հայտնվել․
«Ձախից թուրքեր են, աջից թուրքեր են, իսկ մեր ձեռքին փայտից բացի բան չկա։ Հազար անգամ ենք ասել, որ գյուղի բնակիչներին պետք է զինել»։
Նոյեմբերի 16-ին Իշխանասար լեռան հատվածում տեղի ունեցած էսկալացիայից հետո մոտակա համանուն գյուղի բնակիչներից մեկը՝ Ռոմիկը, Sputnik Արմենիային հայտնել էր, որ գիշերները դարանակալում է՝ վախենալով դիվերսիաներից։

«Նոյեմբերի 16-ին ամբողջ գիշեր եղանը ձեռքիս նստել եմ խոտի դեզի մեջ. մտածում էի` մեկ էլ տեսար դիվերսիա արեցին։ Ի՞նչ անենք, սպասենք, մինչև, Աստված չանի, մի զինվորի վիրավորեն, որ նրա զենքը վերցնե՞նք»,-ասում է Ռոմիկը։

Նրա խոսքով՝ հեշտ է որոշել, թե ում կարելի է զենք տալ։ Բնականաբար, հոգեբանական խնդիրներով մարդկանց չի կարելի զենք վստահել։ Բայց նրանց համար, ովքեր արդեն եղել են մարտերում, ովքեր ընտանիք, սեփականություն ունեն, գիտեն, թե ում և ինչն են պաշտպանում, անձնական զենքը հրատապ անհրաժեշտություն է։
Բարձրավանի բնակիչ Սամվել Հարությունյանը - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Ադրբեջանական անցակետն ու մեկուսացումը. Բարձրավանում հիվանդ երեխային դեղորայք է անհրաժեշտ
Ռոմիկը եղբոր հետ միասին վարկ էր վերցրել ոչխարներ գնելու համար, բայց հիմա նրանց արածեցնելու տեղ չկա։ Սար բարձրանաս՝ ադրբեջանցիները կտանեն, իսկ գյուղի մոտակայքում արոտավայր չկա, շուրջբոլորը միայն ցանքատարածություններ են։ Ընտանիքը մոտ 40 կով է ունեցել, հիմա 6-ն են թողել, մյուսները գրոշներով վաճառել են (գնել էին 500 հազար դրամով, վաճառում են 150 հազարով)։
Հարցին, թե ինչով է պատրաստվում զբաղվել հետագայում, Ռոմիկը պատասխանում է, որ մտադիր է հեռանալ։

«Երեխեքիս կհավաքեմ, հողը կհամբուրեմ, գերեզմանից երեխու դագաղը կհանեմ (արցախյան պատերազմում զոհված եղբորորդու մասին է խոսքը), կդնեմ ուսիս, կգնամ․․․ բա ի՞նչ անեմ, ո՞վ է էսօր գյուղին ուշադրություն դարձնում։ Ես ի՞նչ իրավունք ունեմ այստեղ դատարկ ձեռքով նստել։ Ձեռքիս պիտի զենք լինի, որ կարողանամ երեխեքիս պաշտպանեմ։ Ռագատկան (պարսատիկ) ի՞նչ է՝ էդ էլ չունենք ձեռքներիս․․․Չնայած` չէ... Փոքրերին կտանեմ, ես մեծ տղուս հետ կմնամ»,-ասում է Ռոմիկը։

Նրա կինը հիշում է, որ 90-ականներին Բաքվում հայերի ջարդերից վախենալով և ուրիշ, ավելի հարմար զենք չունենալով, իր ընտանիքը դռան մոտ եռացրած ջրով կաթսաներ էր դնում, որպեսզի եթե ինչ-որ մեկը տուն ներխուժի, եռման ջուր լցնեն գլխին։ Բնակիչներից շատերը դժգոհ են, որ իշխանություններն ու ընդդիմությունը, իրենց մասին մոռացած, Երևանում «իրար են ուտում»։ Ոչ մեկին գյուղացիների ճակատագիրը չի հուզում։

Հարցին պետք է համակարգային մոտենալ

Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանի խոսքով՝ սահմանների և մարդկանց անվտանգության պաշտպանությունն առաջին հերթին պետք է պետությունն ապահովի։ Այդ բացառիկ դերը Զինված ուժերինն է։ 44-օրյա պատերազմից հետո զինուժի մարտունակությանը զգալի վնաս է հասցվել։ Սահմանազատման և սահմանագծման՝ ի վնաս Հայաստանի ընթացող գործողությունների և Սյունիքում վերջին դեպքերի ֆոնին սահմանամերձ գյուղերի բնակիչների անհանգստությունը տեղին է և միանգամայն հասկանալի։
Գաղափարն ինքնին առողջ ու լավ գաղափար է։ Բայց այստեղ կարևոր է իրականացման մեխանիզմը։ «Ժամանակին, երբ քննարկվում էր «Ազգ-բանակ» հայեցակարգը, ենթադրվում էր, որ սահմանամերձ գյուղը պետք է իր վրա վերցնի սահմանի պաշտպանության որոշակի գործառույթներ։ Առաջնագծի զինվորական ստորաբաժանումների և գյուղերի միջև պետք է սերտ կապ լիներ»,-ասում է Ջամալյանը։
Իշխանասար - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Սյունիքյան մարտերի վայրը. որտեղի՞ց են ադրբեջանցիները սպառնում հայկական գյուղին
Նրա խոսքով՝ գյուղացիների ինքնապաշտպանության ձգտումը պետք է կազմակերպված հուն ուղղորդել։ Սահմանամերձ գյուղերի յուրաքանչյուր բնակիչ պետք է տեղյակ լինի, թե ՀՀ զինված ուժերի որ ստորաբաժանման հետ պետք է համագործակցել, եթե մարտական գործողություններ սկսվեն։
«Այդ փոխգործակցության շրջանակում անհրաժեշտության դեպքում մարդիկ պետք է զենք ստանան։ Բայց հարցը միայն զենք բաժանելը չէ։ Նրանք պետք է հստակ իմանան, թե ինչպես են գործելու։ Դերերը պետք է հստակ բաշխվեն»,-նշեց Ջամալյանը։ Այս համակարգված աշխատանքը, նրա խոսքով, նախատեսված էր նախկին իշխանությունների ծրագրով։
Ներկայիս իշխանությունները չեղարկեցին «Ազգ-բանակ» հայեցակարգը, փոխարենը, Ջամալյանի խոսքով, չմտածված օրինագիծ առաջարկեցին, որի իրականացումը թույլ չի տա լուծել գոյություն ունեցող խնդիրները։ Նախագիծը հիշեցնում է պատերազմի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ կազմակերպել կամավորական ջոկատներ և մեկնել ռազմաճակատ ՝ զորահավաքի դե ֆակտո դադարեցման և ԱԹՍ-ների համար բաց երկնքի ֆոնին։
Ջամալյանը կարծում է, որ ապագա իշխանությունները պետք է անպայման վերադառնան «Ազգ-բանակ» հայեցակարգին։

Զենքի համաներում և հատուկ պատրաստություն

ՈՄԱ («Ողջ մնալու արվեստը») դպրոցի ղեկավար Վովա Վարդանովի խոսքով՝ իրենք մասնակցել են ակոսափող զենքի ձեռքբերման մասին օրենսդրության ազատականացման նախագծի քննարկմանը:
«Ես ինքս, ինչպես և կազմակերպության մյուս անդամները, մի կողմից կողմ եմ ազատականցմանը, մյուս կողմից՝ դեմ։ Չի կարելի դա հենց այնպես անել։ Ակոսափող հրազենը պետք է վստահել այն մարդուն, որը ծանոթ է դրան, գիտի անվտանգության կանոնները, օրենքը, ներգրավված է աշխարհազորում կամ ակտիվ պահեստազորում»,-ասաց Վարդանովը։
Հաշվի առնելով հասարակության լարված իրավիճակը, երբ հասարակ տարաձայնությունները վերաճում են ատելության ու վիրավորանքի, զենքի բաշխումը կամ օրենսդրության ազատականացումը կարող է հանգեցնել «բոլորը բոլորի դեմ պատերազմի»:
Нарине Товмасян с детьми во дворе арендованного доме в Аскеране - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
«Տուն ստացանք, նորոգեցինք և տվեցինք թշնամուն». պատերազմի հետքը` բազմազավակ ընտանիքների վրա
Մյուս կողմից, եթե մարդիկ պատրաստ են ուսուցում անցնել, քննություններ հանձնել, որոշակի կառույցներ մտնել, ապա ճիշտ կլինի նրանց մարտական զենք տալ։ Այն պետք է լինի ոչ թե պահեստարաններում, այլ մարդկանց մոտ, որպեսզի ապահովվի շարժունակությունը։ Թե՛ 2016-ին, թե՛ 2020-ին, պատրաստված պահեստազորայինները պարզապես չէին կարողանում ժամանակին զենք ստանալ։ Վարդանովն այդ հարցը բարձրացրել է դեռևս 2014 թվականին։ Այդ ժամանակից ի վեր քննարկումները տեղի ունեցել միայն «լինելու» համար։
Մեկ այլ հարց է «սև շուկայից» զենքի դուրսբերումը։ Ցանկացած հակամարտություն հանգեցնում է ապօրինի պահվող և չգրանցված զենքի տարածման։

«Արդեն ավելի քան 10 տարի է՝ խոսում եմ այն մասին, որ պետք է զենքի համաներում իրականացնել։ Ցանկացած մարդ, որը զենք է պահում նկուղում, ձեղնահարկում, բակում, պետք է իրավունք ունենա գրանցել այն: Չի կարելի սահմանամերձ գյուղերում զինաթափել մարդկանց»,-ասում է Վարդանովը։

Նա ընդգծում է, որ հակառակորդի դեմ պայքարում ապօրինի զենքը հիմնականում չի օգտագործվում, քանի որ մարդիկ վախենում են քրեական հետապնդումից: Համաներումը, նրա խոսքով, աշխարհազորայիններին անվճար զինելու տարբերակներից մեկն է։ Հաջող օրինակ են, ըստ նրա, Ֆինլանդիան, Շվեյցարիան և Իսրայելը։
Կարմիր շուկայի և Շոշի բնակիչներին անհանգստացնում է ադրբեջանական շարասյունների շարժը
Այնտեղ մարդիկ զենքը պահում են տանը և նրանց պարբերաբար հավաքների են կանչում։ Իսկ նրանք, ովքեր հրաժարվում են, քրեական պատասխանատվության են ենթարկվում։
Այս բոլոր փոփոխությունները նա առաջարկում է ամբողջ Հայաստանի, ոչ թե միայն սահմանամերձ գյուղերի համար։ Հաշվի առնելով ներկայիս հնարավորություններն ու նույն Երևանի՝ սահմանին բավականին մոտ լինելը, նման նախապատրաստությունը որևէ տեղ ավելորդ չի լինի։ Ի թիվս այլ բաների` Վարդանովն անհրաժեշտ է համարում վերադառնալ «Ազգ-բանակ» հայեցակարգին։
Լրահոս
0