00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները հանդարտեցրել են բարդ իրավիճակը. Շոյգու

© Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցՍերգեյ Շոյգու
Սերգեյ Շոյգու - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Սերգեյ Շոյգու
Բաժանորդագրվել
ՌԴ պաշպանության նախարարը նշել է, որ ռուս խաղաղապահների շնորհիվ խաղաղ կյանքը վերադառնում է Ղարաբաղ։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր խորհրդակցության ժամանակ ասել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը իրականացրել է թշնամական կողմերին բաժանելու խնդիրն ու այժմ լուծում է պլանային առաջադրանքները։
Ռուս խախաղապահների դիտակետերից մեկն Արցախում - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
«Ծնունդով Ալթայի երկրամասից եմ...». ինչպես է անցնում խաղաղապահների ծառայությունն Արցախում
«Մեր խաղաղապահներին տեղակայելով` հասցրել ենք հանդարտեցնել իրավիճակն ու շարունակել պլանային աշխատանքների իրականացումը։ Այժմ դրանք արդեն կարելի է պլանային անվանել։ Կյանքն աստիճանաբար վերադառնում է այս տարածաշրջան։ Խաղաղությունն ու հանգստությունը գնալով ավելի են ամրապնդվում», – ասել է Շոյգուն։
Նրա խոսքով` դրանում մեծ է բոլոր նրանց վաստակը, ովքեր զբաղվել են բուժօգնություն և մարդասիրական օգնություն ցուցաբերելով։
«Դե, իհարկե նաև բոլոր նրանց, ովքեր շուրջօրյա ռեժիմով կանգնած են խաղաղապահների դիրքերում», – ասել է նախարարը։
Նա շնորհակալություն է հայտնել ԼՂ–ում, Սիրիայում, ինչպես նաև արտերկրում ռուսական մյուս բազաներում ծառայություն իրականացնող բոլոր հրամանատարներին, զինծառայողներին, շարքայիններին և սերժանտական կազմին։
«Բայց հատկապես` այդ երկու կետում։ Այն ամենը, ինչ եղավ մեկ տարի առաջ Ղարաբաղում, երբ ծայրահեղ ծանր, սուր իրավիճակ էր, մեր գերագույն գլխավոր հրամանատարի ջանքերով, որը վարում էր այդ բանակցությունները, այդ աշխատանքը գրեթե շուրջօրյա ռեժիմով, հաղթահարված է», – նշել է Շոյգուն։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ (27 դեկտեմբերի, 2021թ). Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Արցախի նախագահը ռուսական համայնքի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղապահների առաքելությունը
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ռազմական շինարարներին, որոնք մեկ տարվա ընթացքում ավելի քան 3000 օբյեկտ են շահագործման հանձնել։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0