00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լարված իրավիճակ Վարդենիսում. ավագանու նիստից առաջ բանը հասավ ոստիկանության միջամտությանը

© Sputnik / Aram NersesyanПолиция на перекрестке Баграмяна - Демирчяна во время акции протеста родственников попавших в плен и без вести пропавших военнослужащих (8 декабря 2021). Еревaн
Полиция на перекрестке Баграмяна - Демирчяна во время акции протеста родственников попавших в плен и без вести пропавших военнослужащих (8 декабря 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2021
Բաժանորդագրվել
Վիճաբանություն է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանի և «Ահարոն Խաչատրյան» դաշինքից Կարեն Մկրտչյանի միջև։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանու անդրանիկ նիստից առաջ այսօր թեժ վիճաբանություն եղավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, համայնքապետի պաշտոնակատար Արամ Մելքոնյանի և «Ահարոն Խաչատրյան» դաշինքից Կարեն Մկրտչյանի միջև։
Ավագանու առաջին նիստում պետք է ընտրվեր Վարդենիսի քաղաքապետը։ Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ Մելքոնյանը պահանջեց, որպեսզի Կարեն Մկրտչյանը նիստին չմասնակցի, մասակցի միայն քվեարկությանը։

«Մենք կիսելու ոչինչ չունենք, ես այստեղ 3 տարի աշխատել եմ, ու բոլորն էլ գիտեն, որ իմ աշխատանքի հիմքում ընկած են մաքրությունն ու անաչառությունը։ Այստեղ կան մարդիկ, որոնք տարիներ շարունակ ոչ պատշաճ կերպով են դրսևորել իրենց»,– ասաց Արամ Մելքոնյանը և հայտնեց, որ նկատի ուներ հենց Կարեն Մկրտչյանին, որը մինչ այս աշխատել է համայնքապետարանում։

Նա պնդեց, որ մարդը պետք է արժանի լինի մասնակցելու նիստին, համայնքի կառավարման աշխատանքներին։
Քիչ անց Վարդենիսի քաղաքապետի պաշտոնակատարը պահանջեց նաև, որպեսզի Մկրչտյանը լքի համայնքապետարանի շենքը, ինչի պատճառով «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ավագանու անդամները բարկացան ու քաշքշուկ սկսվեց։ Միջադեպին խառնվեցին ոստիկանության աշխատակիցները։
Վարդենիս - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Մեր նկատմամբ արշավ է սկսվել. Վարդենիսում ՔՊ-ն չի ուզում զիջել համայնքի կառավարումը
«Ահարոն Խաչատրյան» դաշինքի ավագանու անդամներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդպես էլ չհասկացան, թե միջադեպի պատճառն ինչն էր։

«Մեզ համար անսպասելի էր այստեղ կատարվածը։ Հարցրեք, թե ինչի համար հարձակվեց էս մարդու վրա (նկատի ունի Կարեն Մկրտչյանին,– խմբ.)»,– նշեց ավագանու անդամներից մեկը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը` 10, իսկ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը` 4 մանդատ։ Ելնելով արդյունքներից` «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միավորվելու որոշում են կայացրել ու հայտարարություն ստորագրել։ Այսպիսով` նրանք բավարար մանդատ ունեն, որպեսզի քաղաքապետ առաջադրեն, սակայն այս ամենից հետո մեղադրանք առաջադրվեց «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող, Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Հարությունյանին։
Կալանք - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
«Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը կալանավորվել է
Նշենք, որ դեկտեմբերի 10-ին Գավառի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՀ քննչական կոմիտեի միջնորդությունն ու կալանավորել Հարությունյանին։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, ինչպես նաև խարդախության մեջ։
Լրահոս
0