00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե պատվաստումների տեմպը պահպանվի, կորոնավիրուսի բուժումը վճարովի չի դառնա. փոխնախարար

© Sputnik / Zara MikaЗамминистра здравоохранения Геворг Симонян в гостях радио Sputnik
Замминистра здравоохранения Геворг Симонян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 01.01.2022
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության փոխնախարարը նշում է, որ կորոնավիրուսի չորրորդ ալիքի ժամանակ եղել են դեպքեր, երբ իրավիճակը մոտ է եղել աղետի։
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik, Կարինե Հարությունյան. Եթե պատվաստումները նման լավ տեմպերով շարունակվեն, ապա հնարավոր է` կորոնավիրուսի դեմ բուժումը վճարովի դարձնելու գործընթացը կա՛մ հետաձգվի, կա՛մ էլ առհասարակ չկիրառվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
Նշենք, որ ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ առողջապահության նախարարությունը քննարկում է չպատվաստված և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հիվանդանոցային բուժումը փետրվարի 1-ից վճարովի դարձնելու հարցը։ Դեռ այն ժամանակ նշվում էր, որ կորոնավիրուսով հոսպիտալացված քաղաքացիները ստիպված կլինեն վճարել մոտ 800.000 դրամ։ Այս պահին բուժումն իրականացվում է պետական միջոցներով։

«Չպատվաստված և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու գաղափարը դեռևս քննարկման փուլում է։ Այս գործիքի կիրառումը կախված կլինի պատվաստումային ցուցանիշներից, այսինքն` եթե զգանք, որ շատ քաղաքացիներ են ընդգրկված պատվաստված քաղաքացիների անվտանգ ծածկույթի մեջ, միգուցե չգնանք այդ գործիքի կիրառմանը»,–ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով` նմանատիպ միջոցների կիրառումը պատվաստումային գործընթացը խրախուսելն է։ Փոխնախարարը նշում է, որ տրամաբանությունը հետևյալն է` եթե պետությունը քաղաքացուն անվճար պատվաստանյութ է տրամադրում, և նա հրաժարվում է դրանից, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է մյուսները վճարեն նրա գերթանկարժեք բուժման համար։ Բացի ֆինանսական ծանրաբեռնվածությունից, ըստ Սիմոնյանի, պետք է հասկանալ, որ չպատվաստվելով` քաղաքացին կարող է մյուսների կյանքը վտանգել։
Պատվաստում. Երևան - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Ռուսաստանցիները հաճախ են արտերկիր մեկնում պատվաստվելու համար. ՀՀ–ն այդ երկրների ցանկում է
ՀՀ առողջապահության փոխնախարարը հայտնեց, որ արդեն իսկ բնակչության 40 տոկոսը պատվաստանյութի 1-ին դեղաչափը ստացել է, ինչը շատ գոհացուցիչ չէ, սակայն վատ էլ չէ։ Ավելին` հիվանդանոցային օղակում գտնվողների 90-95 տոկոսը պատվաստված չեն, ինչը ևս փաստում է պատվաստումների արդյունավետության մասին։ Նա կարծում է, որ շատերն արդեն գիտակցում են` խնդրի լուծման միակ գիտականորեն ապացուցված ու արդյունավետ տարբերակը պատվաստումներն են։
ՍԴ որոշումը մեր հաղթանակն է. առողջապահության նախարարությունը` ՊՇՌ թեստերի մասին
Հարցին, թե ինչպե՞ս է որոշվել, որ կորոնավիրուսի բուժումը պետք է այդքան շատ` 800 000 դրամ արժենա, Սիմոնյանը պատասխանեց, որ դա շատ նախնական, կոպիտ հաշվարկ է։
Նա հավելեց, որ եթե կորոնավիրուսի բուժումը վճարովի դառնա չպատվաստվածների համար, ապա պետպտավերի շահառուների ցանկում ընդգրկվածների բուժումը, միևնույն է, անվճար կլինի։
Ինչ վերաբերում է հանրապետությունում առկա կորոնավիրուսային իրավիճակին` Սիմոնյանը նշեց, որ մի շարք հիվանդանոցներ կրկին անցել են իրենց բնականոն գործունեությանը, քանի որ Հայաստանում կորոնավիրուսի տեմպերը կտրուկ իջել են։ Նրա խոսքով` կորոնավիրուսի նահանջի հարցում մեծ դեր ունեն պատվաստումները, սակայն հիվանդության ցիկլային ընթացքն էլ կապ ունի, որն ալիքի տեսք ունի։

«Համեմատելով այս` չորրորդ ալիքը նախորդի հետ, պետք է նշեմ, որ այն ամենաբարդն է եղել, քանի որ մեծ թվով քաղաքացիներ էին տանը սպասում իրենց հոսպիտալացման հերթին։ Մի քանի դրվագով շատ մոտ ենք եղել աղետի, երբ թթվածինը սպառվում էր և մենք չէինք կարողանում այն հայթհայթել, քանի որ միաժամանակ մի քանի թթվածնի կայաններում վթարներ էին եղել։ Նման պատկեր երբևէ չենք ունեցել, և չորրորդ ալիքն ամենածանրն ու դժվարն էր»,–ասաց Սիմոնյանը։

Նա հավելեց, որ կանխատեսվում է, որ փետրվարին կորոնավիրուսի նոր ալիք կլինի, սակայն ոչ այն ուժգնությամբ, ինչ չորրորդ ալիքն էր։
Пробирка с надписью Положительный результат теста на COVID-19 перед баннером с надписью Omicron - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
Պատվաստումները պաշտպանում են նաև «Օմիկրոն» շտամից. նախարար
Հարցին` ի՞նչ կլինի, եթե Հայաստանում կորոնավիրուսի նոր` «Օմիկրոն» մանրէահիմքը հայտնաբերվի` Սիմոնյանը պատասխանեց, որ «Օմիկրոնի» դեպքում հարաբերականորեն քիչ են հոսպիտալացման ցուցանիշները։ Բացի այդ, «Օմիկրոնի» ախտանշաններն են տարբեր` հիմնական առանձնահատկությունն այն է, որ վարակվածները գերհոգնածություն են զգում։ Իսկ բուժական տակտիկայի առնչությամբ դեռևս որևէ փոփոխության մասին խոսք չկա։
Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 50 նոր դեպք, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 մարդ։
Լրահոս
0