00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փարաքարի ավագանու նիստում կրքերը չեն մարում. 1 ժամ տևած քննարկումներն էլ արդյունք չտվեցին

© Sputnik / Aram NersesyanГор Сарибекян и Володя Григорян на выборах главы общины в Паракаре
Гор Сарибекян и Володя Григорян на выборах главы общины в Паракаре - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Բաժանորդագրվել
Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, թե ով պետք է համակարգի նիստը։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու նիստը, որը սկսվել է 10։00-ին, կարող է շարունակվել մինչև 22։00-ն, սակայն դեռ պարզ չէ` համայնքապետ կընտրեն, թե ոչ։
Արդեն 2 շաբաթ է` Փարաքարում չեն կարողանում համայնքի ղեկավար ընտրել։
Ընտրությունների արդյունքում հաղթել է «Ապրելու երկիրը», սակայն «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոալիցիա են կազմել և միասնական թեկնածու ներկայացրել Դավիթ Մինասյանին։ Ավագանու երկու նիստ արդեն տապալվել է։
Այսօր նոր նիստ էր նշանակվել, սակայն մինչ այս պահը նիստը դեռ չի կայացել, քանի որ խմբակցությունները չեն կարողանում պայմանավորվել, թե ով է այն վարելու։
Выборы главы общины в Паракаре - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածուները հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Փարաքարի ավագանու երեք խմբակցությունները («Ապրելու երկիր», «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր») մոտ 1.5 ժամ առաջ ընդմիջում էին խնդրել, ինչից հետո քննարկում են ունեցել, որի ժամանակ պետք է խոսեին համատեղ կառավարման մասին և վերջնական որոշում կայացնեին։ Սակայն այդպես էլ կոնսենսուսի չեն եկել։
Հարցն այն է, որ «Ապրելու երկիր» խմբակցության անդամներն ուշացել էին նիստից, իսկ «Դավիթ Մինասյան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները նիստը վարելու համար ընտրել էին իրենց ամենատարեց անդամին։
Ավելի ուշ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները և համայնքի ղեկավարի նրանց թեկնածու Վալոդյա Գրիգորյանը ներկայացան նիստին և հայտնեցին, որ իրենք չէին կարող մտնել շենք, քանի որ դուռը փակ էր:
Գրիգորյանը 1 ժամ տևած քննարկումներից հետո եկավ և խնդրեց «Դավիթ Մինասյան» խմբակցության ավագանու անդամին չխանգարել նիստի մեկնարկին և թույլ տալ, որ իրենց խմբակցության ամենատարեց անդամը համակարգի այն։

Ամբողջ օրվա ընթացքում կուսակցությունները քննարկել են այդ հարցը և պահանջել զիջել նիստը վարողի «պաշտոնը», բայց այդպես էլ ընդհանուր համաձայնության չեն եկել։

Այդ ընթացքում անհայտ անձը զանգահարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և հայտնել, որ մշակույթի տան շենքում, որտեղ պիտի անցկացվեր ավագանու նիստը, պայթուցիկ կա։ Դեպքի վայր են մեկնել կինոլոգները, ստուգել շենքը և պարզել, որ ահազանգը կեղծ է։
Մշակույթի տան շենքի մոտ էլ վաղ առավոտից հավաքվել են համայնքի մեծ թվով բնակիչներ, որոնք եկել են իրենց թեկնածուներին սատարելու։ Պարբերաբար նրանց և ոստիկանության աշխատակիցների միջև բախումներ էին տեղի ունենում։
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Փարաքարում 10 մանդատ էր ստացել «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։
2021 թվականի դեկտեմբերի 23-ին կայացել էր Փարաքարի ավագանու առաջին նիստը, որի ժամանակ, սակայն, այդպես էլ չէին կարողացել համայնքապետ ընտրել։
«Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել էր ամենաշատ մանդատները և դրա հիման վրա էլ համայնքապետի պաշտոնում առաջադրել էր իր թեկնածուին` Վալոդյա Գրիգորյանին։ Նույն օրը տեղի էր ունեցել կրկնակի նիստ, որի ժամանակ 11 «կողմ» ձայներով համայնքի ղեկավար էր ընտրվել «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչը (իշխող ուժի ներկայացուցիչները քվեարկել էին նրա օգտին)։
Կողմերից յուրաքանչյուրը կարծում է, որ հենց իր թեկնածուն է համայնքի օրինական ղեկավարը։
Այդ օրը «Դավիթ Մինասյան» դաշինքը նաև դատարան հայց էր ներկայացրել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Դատարանն էլ դեկտեմբերի 30-ին անվավեր էր ճանաչել Փարաքարի համայնքապետի ընտրության արդյունքները։
Արարատի նախկին մարզպետը նշանակվել է Վեդիի համայնքապետի պաշտոնակատար
Լրահոս
0