https://armeniasputnik.am/20220108/ghazakhstanum-krakvocneri-hetevanqvov-mek-erekha-e-mahacel-e-mekn-el-viravvorvel-37304131.html
Ղազախստանում կրակոցների հետևանքով մեկ երեխա է մահացել, մեկն էլ` վիրավորվել
Ղազախստանում կրակոցների հետևանքով մեկ երեխա է մահացել, մեկն էլ` վիրավորվել
Երեխան ծնողների հետ է եղել, երբ հնչել է մահացու կրակոցը։ Եվս մեկ դեռահաս վիրավորվել է, երբ զինված անձինք կրակել են նրանց ավտոմեքենայի վրա։ 08.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-08T14:22+0400
2022-01-08T14:22+0400
2022-01-08T15:11+0400
մահ
ղազախստան
երեխա
կրակոց
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2295/59/22955915_0:85:1616:994_1920x0_80_0_0_de8a99c988e67e2410756822dd6e0387.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Ղազախստանի երեխայի իրավունքների հանձնակատար Արուժան Սաինը հայտնել է Ալմաթիում անկարգությունների ժամանակ 11-ամյա երեխայի մահվան մասին։Ըստ լրատվամիջոցների՝ երեխան մահացել է հունվարի 5-ին հրազենային վնասվածքից։ Ծնողները երեխաների հետ քայլելիս են եղել փողոցով, երբ հնչել է ճակատագրական կրակոցը։Հունվարի 7-ին էլ Ալմաթիում ծանր հրազենային վնասվածքներով 15-ամյա դեռահաս է տեղափոխվել հիվանդանոց։ Նշվում է, որ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Դեռահասի հայրը նույնպես հոսպիտալացված է։ Ընտանիքը եղել է ավտոմեքենայի մեջ, երբ զինված անձինք կրակել են նրանց ուղղությամբ։Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
https://armeniasputnik.am/20220108/almatium-krkin-krakvocner-en-hnchel-tesanjut-37303493.html
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2295/59/22955915_88:0:1528:1080_1920x0_80_0_0_ad5f714057da77ada34b071b4535b5b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մահ, ղազախստան, երեխա, կրակոց
մահ, ղազախստան, երեխա, կրակոց
Ղազախստանում կրակոցների հետևանքով մեկ երեխա է մահացել, մեկն էլ` վիրավորվել
14:22 08.01.2022 (Թարմացված է: 15:11 08.01.2022) Երեխան ծնողների հետ է եղել, երբ հնչել է մահացու կրակոցը։ Եվս մեկ դեռահաս վիրավորվել է, երբ զինված անձինք կրակել են նրանց ավտոմեքենայի վրա։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Ղազախստանի երեխայի իրավունքների հանձնակատար Արուժան Սաինը հայտնել է Ալմաթիում անկարգությունների ժամանակ 11-ամյա երեխայի մահվան մասին։
Ըստ լրատվամիջոցների՝ երեխան մահացել է հունվարի 5-ին հրազենային վնասվածքից։ Ծնողները երեխաների հետ քայլելիս են եղել փողոցով, երբ հնչել է ճակատագրական կրակոցը։
Հունվարի 7-ին էլ Ալմաթիում ծանր հրազենային վնասվածքներով 15-ամյա դեռահաս է տեղափոխվել հիվանդանոց։ Նշվում է, որ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Դեռահասի հայրը նույնպես հոսպիտալացված է։ Ընտանիքը եղել է ավտոմեքենայի մեջ, երբ զինված անձինք կրակել են նրանց ուղղությամբ։
Հիշեցնենք` Ղազախստանում
բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա
արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար
դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար
խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում
100 զինծառայող կա Հայաստանից։