00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է լինում, երբ ձեր տանը ամերիկացիներ են հայտնվում. ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Բլինկենին

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2022
ՌԴ ԱԳՆ
Բաժանորդագրվել
Մոսկվան արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի ասածին` նշելով, որ նա իրեն բնորոշ գռեհիկ ոճով կատակել է Ղազախստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, որը մեկնաբանել էր ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստան տեղափոխելու որոշումը։
«Էնթոնի Բլինկենն իրեն բնորոշ գռեհիկ ոճով կատակել է Ղազախստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը թունոտ արտահայտություն է արել ՀԱՊԿ-ի բացարձակ լեգիտիմ գործողություններին, ինչը պատասխանն է Ղազախստանի ղեկավարության՝ անվտանգության ապահովման հարցում աջակցություն ցուցաբերելու կոչին (որի մասին, ի դեպ, արդեն տեղեկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը)», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:
Ավելի վաղ Բլինկենը հայտարարել էր, որ Ղազախստանը կարող էր գլուխ հանել նաև առանց ՀԱՊԿ-ի օգնության, և ավելացրել. «Պատմության դասերից` եթե ռուսները հայտնվում են քո տանը, ապա դժվար է ստիպել, որ նրանք հեռանան»։

«Եթե Էնթոնի Բլինկենն այդքան սիրում է պատմության դասերը, ապա թող նկատի ունենա հետևյալը` երբ քո տանը հայտնվում են ամերիկացիները, դժվար է լինում ողջ մնալ, չկողոպտվել կամ չբռնաբարվել։ Դա մեզ սովորեցրել է ոչ թե ոչ վաղ անցյալը, այլ ամերիկյան պետականության բոլոր 300 տարիները։ Այս առիթով շատ բան կպատմեն հյուսիսամերիկյան մայրցամաքի հնդկացիները, կորեացիները, վիետնամցիները, իրաքցիները, պանամացիները, հարավսլավացիները, լիբիացիները, սիրիացիները և շատ այլ դժբախտներ, որոնց բախտը չի բերել իրենց տանը տեսնել այդ անկոչ հյուրերին», - նշում է ՌԴ ԱԳՆ-ն:

Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Լրահոս
0