Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Մեծ Թուրանի» գաղափարը խեղդվեց Ղազախստանում. միջազգայնագետը` ԱՄՆ-Թուրքիա սիրախաղի մասին

«Մեծ Թուրանի» գաղափարը խեղդվեց Ղազախստանում. միջազգայնագետը` ԱՄՆ-Թուրքիա գործակցության մնասին
Բաժանորդագրվեք
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Ղազախստանում, ինչպես նաև Հարավային Կովկասում և հետխորհրդային տարածքում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում ԱՄՆ-ն և Թուրքիան գործում են ձեռք ձեռքի տված։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Ո՞ւմ փողն է փչում Դավութօղլուն, կամ ի՞նչ սև կատու է անցել Ղազախստանի և Թուրքիայի միջև
Նրա խոսքով` փորձագիտական շրջանակում վաղուց են բացահայտել պաշտոնական Անկարայի և Միացյալ Նահանգների խորամանկ սիրախաղը։ Չնայած Թուրքիան ամեն ինչ անում է սրտացավ երևալու և ԱՄՆ-ից անկախ գործելու տպավորություն ստեղծելու համար, սակայն պարզից էլ պարզ է, որ այս երկու պետությունները աշխարհաքաղաքական կարևորագույն իրադարձությունների ժամանակ միմյանց փոխլրացնում են։ Այնտեղ, որտեղ Արևմուտքի ձեռքերը չեն հասնում, վերջինս (հատկապես թյուրքալեզու երկրներում) փորձում է գործել Թուրքիայի ձեռամբ` իբրև առանձին միավոր` փորձելով ցույց տալ, թե Թուրքիան կապ չունի իրենց հետ և իբր որպես տարածաշրջանային պետություն սրտացավ վերաբերմունք է ցուցաբերում իր հավատակիցների նկատմամբ, ինչպես Ղազախստանում։
Բալասանյանը կարծում է, որ եթե ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումների մուտքը Ղազախստան 1-2 օրով ձգձգվեր, ապա Ալմաթի էր մտնելու թուրքական կամ ՆԱՏՕ-ի զորախումբը։ Խաղաղապահ ուժերին Ղազախստան ուղարկելով` ՀԱՊԿ-ը փաստի առաջ կանգնեցրեց և՛ ԱՄՆ-ին, և՛ Թուրքիային։ Դրանց վկայությունն են Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին ՀԱՊԿ միջամտության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Թուրքիայի նախկին վարչապետ ու արտաքին գործերի նախկին նախարար Ահմեդ Դավութօղլուի ցավագին արձագանքները։

«Դավութօղլուն եղել է պանթուրքիզմի ճարտարապետներից մեկը, և այսօր Ղազախստանում պանթուրքիզմի կամ «Մեծ Թուրանի» գաղափարը խեղդվեց։ Պարզ է, որ պանթուրքիզմը արևմտյան նախագիծ է հետխորհրդային տարածքը վերջնականապես ցնցելու և Ռուսաստանին անչափելի վնաս պատճառելու համար։ ՀԱՊԿ-ի քայլով Ղազախստանը վերադարձվեց Եվրասիական ռելսերին, և Ղազախստանը կրկին դեպի «թյուրքական աշխարհ» տանելու հնարավորությունը կարծես թե փոքրանում է, հատկապես առանց Նազարբաևի»,- նշեց միջազգայնագետը։

Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала