00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիբանանում բողոքի ակցիաներ են. ցուցարարները փակել են երկրի հիմնական ավտոմայրուղիները

© REUTERS / AZIZ TAHERՑամաքային տրանսպորտի արհմիությունների բողոքի ակցիայի արդյունքում արգելափակված ճանապարհը Սիդոնում (13 հունվարի 2022թ)․ Լիբանան
Ցամաքային տրանսպորտի արհմիությունների բողոքի ակցիայի արդյունքում արգելափակված ճանապարհը Սիդոնում (13 հունվարի 2022թ)․ Լիբանան - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Ցամաքային տրանսպորտի արհմիությունների բողոքի ակցիայի արդյունքում արգելափակված ճանապարհը Սիդոնում (13 հունվարի 2022թ)․ Լիբանան
Բաժանորդագրվել
Բողոքի ակցիան կշարունակվի մինչև երեկոյան 5-ը, այնուհետև արհմիության ղեկավարը կհայտարարի հետագա գործողությունների մասին:
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում վերսկսվել են բողոքի ակցիաները։ Ցուցարարներն այսօր արգելափակել են Բեյրութի և ընդհանրապես Լիբանանի գլխավոր մայրուղիները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ցամաքային տրանսպորտի արհմիության կոչով միկրոավտոբուսների և տաքսիների վարորդները փակել են ճանապարհները՝ բողոքելով վառելիքի, սննդամթերքի գների չընդհատվող աճի դեմ`դոլարի նկատմամբ ազգային արժույթի նոր անկման ֆոնին:
Լիբանանի քաղաքներում կրկին բողոքի ակցիաներ են
Լիբանանի մայրաքաղաքում փակ է կենտրոնական հրապարակը, Վերդանի շրջանը և մայրուղին, որը տանում է դեպի օդանավակայան:
Առավոտյան 5-ից բողոքի ակցիաների մասնակիցները նաև արգելափակել են մայրաքաղաքը երկրի հյուսիսային և հարավային շրջանների հետ կապող մայրուղիները։

«Մենք ստիպված ենք նման քայլերի դիմել, որպեսզի մեզ լսեն։ Մինչ այս մենք նախազգուշական ակցիա էինք կազմակերպել և փակել ճանապարհները։ Մենք պահանջում ենք, որ իշխանությունը քայլեր ձեռնարկի դոլարի փոխարժեքի կայունացման և սննդամթերքի գների կարգավորման հետ կապված։ Բենզինի գինն ամեն օր թանկանում է, նույնիսկ այս պահին է թանկանում, երբ ակցիա է ընթանում», - ասում է ցամաքային տրանսպորտի արհմիության անդամ Ահմադ Կուբեյսին։

Կուբեյսիի խոսքով՝ կարևոր է, որ բոլոր լիբանանցիները միանան գործադուլին և բողոքի ակցիային, քանի որ կյանքի պայմաններն ամեն օր ավելի են վատթարանում։
«Եթե իշխանությունն ուզում է ինչ-որ բան փոխել, թող դատի բանկիրներին ու Կենտրոնական բանկի ղեկավարին։ Թող նրանց ստիպեն միջոցներ ձեռնարկել, բայց առայժմ մեր կյանքի պայմանները միայն վատանում են», - հավելել է Կուբեյսին։
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին կառավարության պալատում (4 նոյեմբերի, 20212). Բեյրութ - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
Լիբանանի վարչապետը հույս ունի հաղթահարել ճգնաժամը Պարսից ծոցի երկրների հետ
Ցույցի մասնակից Աբու Ալի Մոհսենն ասում է, որ արհմիությունն ու երկրի քաղաքացիները պետք է կառավարությունից ու խորհրդարանից պահանջեն լուծումներ գտնել: «Մարդիկ չպետք է տուժեն, չպետք է սոված մնան միայն այն պատճառով, որ քաղաքական գործիչները պայքարում են իշխանության համար», - ասում է նա:
Բեյրութում այս պահին ակցիան խաղաղ ընթացք ունի։ Բանակն ու ոստիկանությունը չեն խոչընդոտում ցուցարարների գործողություններին։
Լրահոս
0