00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:56
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ադրբեջանի նախագահը Մինսկի խմբի համանախագահներին «ուղարկեց թոշակի»

Աննա Կարապետյան. ԵԱՀԿ–ն աստիճանաբար տրանսֆորմացնում է արցախյան հարցի վերաբերյալ իր մոտեցումները
Բաժանորդագրվել
«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը Sputnik Արմենայի եթերում անդրադարձել է արցախյան խնդրի կարգավորման շուրջ ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հայտարարությանը։
Երբ ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը տեղադրվեց կազմակերպության պաշտոնական կայքում, «Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճ» ձևակերպումը հանվեց տեքստից։ ԵԱՀԿ–ն աստիճանաբար տրանսֆորմացնում է արցախյան հարցի վերաբերյալ իր մոտեցումները և փորձում է գտնել այնպիսի ձևակերպումներ կամ գործունեության այնպիսի դաշտ, որը չի առաջացնում կողմերի հակազդեցությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց վերլուծաբան Աննա Կարապետյանը։
«Այսօր հիմնական հակազդող կողմն Ադրբեջանն է, որպեսզի խոսվի արցախյան հակամարտության կարգավորման մասին, և արվել են մի շարք հայտարարություններ 2020 թվականի նոյեմբերից հետո, իսկ վերջինը Ալիևի կողմից հնչեց երեկ, որը պարունակում էր անհարգալից ձևակերպումներ համանախագահության հասցեին։ Ադրբեջանի նախագահը նրանց նույնիսկ «ուղարկեց թոշակի»` ասելով, որ պետք է մտածեն այն մասին, թե ինչով զբաղվեն, որ հակամարտություն չկա և արցախյան խնդրի կարգավորման մասին խոսելն ընդհանրապես տեղին չէ»,– ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրենը։
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Թաթոյանը հատուկ զեկույց է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին և Մինսկի խմբի համանախագահներին
Կարապետյանի դիտարկմամբ` հայկական կողմից այդ ամենին, ըստ էության, որևէ հակազդեցություն չկա։ Մասնավորապես Ալիևի երեկվա հայտարարության վերաբերյալ Փաշինյանի կողմից որևէ արձագանք չեղավ և ՀՀ կառավարության նիստում ընդամենը մեկ մտահոգություն արտահայտող ձևակերպումը շատ դժվար է համարժեք արձագանք համարել։
Վերլուծաբանի կարծիքով` ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ–ն իր հերթին փորձում է չդադարեցնել իր գործունեությունը հիմնախնդրի կարգավորման առնչությամբ, փորձում է գտնել մոտեցումներ, որոնք ընդունելի կլինեն կողմերի համար, բայցևայնպես, սկսում է ընդառաջել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը` գնալով այնպիսի ձևակերպումների, որոնք աստիճանաբար ավելի են մոտենում Ալիևի հայտարարություններին ու նրա կողմից առաջ մղվող տրամաբանությանը։

«Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ արցախյան խնդրի կարգավորման մասին խոսելու փոխարեն ձևակերպումներ են հնչում Արցախի շուրջ վեճի մասին, այսինքն` ինքնորոշման շուրջ պայքարի հակամարտության մեկնաբանությունը վերածվում է լոկ Արցախի շուրջ վեճի և նույնիսկ դա էլ հետագայում հանվեց ԵԱՀԿ նախագահի հայտարարության տեքստից։ Առհասարակ, ԵԱՀԿ–ի հայտարարությունները հետզհետե չեն արտահայտում հայկական կողմի շահերը»,– ասաց վերլուծաբանը։

Ըստ վերլուծաբանի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ իր ձևակերպումներով դառնում է Ադրբեջանի շահը սպասարկողը, քանի որ վերջին ասուլիսի ընթացքում արեց այնպիսի հայտարարություններ, որոնք ադրբեջանական կողմը նույնիսկ միջնորդների ներկայությամբ երբևէ չէր համարձակվի անել։ Փաշինյանը շատ լուրջ հարված է հասցնում անգամ ապագայում հայկական կողմի դիրքերին և հայկական շահերն առաջ մղելու հնարավորություններին։
Հայ–ադրբեջանական սահմանագիծ - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
ԵԱՀԿ–ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է զերծ մնալ ուժի կիրառումից
Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։
Լրահոս
0