00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Տիգրան Ավինյան
Մեզ պետք է մի ընկերություն, որն իր վրա կվերցնի կոյուղու ամբողջ ցանցի պատասխանատվությունը. Տիգրան Ավինյան
11:49
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքի գործողությունների վերաբերյալ Ռուսաստանի համբերությունը սպառվեց. Լավրով

© Sputnik / Алексей НикольскийՍերգեյ Լավրովն ու Վլադիմիր Պուտինը
Սերգեյ Լավրովն ու Վլադիմիր Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Սերգեյ Լավրովն ու Վլադիմիր Պուտինը
Բաժանորդագրվել
Ռուսաստանը չի թողնի, որ անվտանգության երաշխիքների բանակցությունները վերացական վիճաբանությունների վերածվեն։ Մոսկվան ԱՄՆ-ից մեծական արձագանք է ակնկալում։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացատրել է՝ ինչու է Մոսկվան հիմա առաջադրել ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը:

«Կուտակվել է 90-ական թվականներից հետո ընկած ժամանակահատվածում, երբ ՆԱՏՕ-ի կողմից դեպի արևելք ռազմական ենթակառուցվածքը չընդարձակելու, նոր անդամների տարածքում էական մարտական ուժեր չտեղակայելու մասին խոստումներն ուղղակի կոպտորեն դեն են նետվել մեր արևմտյան ընկերների կողմից», - ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն «ընդլայնման հինգ ալիքների ընթացքում» մոտեցել է ընդհուպ Ռուսաստանի սահմաններին, այժմ դաշինքն ակտիվորեն ռազմական առումով յուրացնում է տարածքները, մեծացնում է ցամաքային ուժերը, ավիացիան, Սև ծովում զորավարժությունների ծավալը մի քանի անգամ աճել է:
Ռուսաստան-ՆԱՏՕ քննարկումից առաջ - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Արևմուտքը հրաժարվեց Ռուսաստանին երաշխիքներ տրամադրել․ ի՞նչ է լինելու հետո
ՌԴ արտգործնախարարն ասել է, որ Արևմուտքի բոլոր ներկայիս գործողությունները կոպտորեն խախտում են նախկինում ստանձնած պարտավորությունները։
«Արևմուտքի գործողությունների վերաբերյալ Ռուսաստանի համբերությունը սպառվեց։ Մենք երկար ժամանակ ենք ձգել, հիմա ժամանակն է գնալու, սպասում ենք, որ այդ կառքի կառապանը մեզ պատասխանի»:
ՌԴ-ն պատրաստվում է իրադարձությունների ցանկացած զարգացման, քանի դեռ պատասխան է սպասում ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից։ Պատասխանները պետք է գրավոր լինեն։

«Մենք այդ ընթացքում կշարունակենք աշխատել, որ պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման։ Ընդհանուր առմամբ, մենք համոզված ենք, որ եթե կա բարի կամք, եթե կա փոխզիջումների պատրաստակամություն, ապա միշտ էլ կարելի է բոլոր կողմերի համար ընդունելի լուծումներ գտնել», - ասել է նախարարը 2021 թվականի արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ։

Լավրովն «անընդունելի և վնասակար» է անվանել չընդլայնվելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի կողմից իր քաղաքական պարտավորությունների միակողմանի մեկնաբանումը: Նա նշել է, որ դաշինքն արհեստականորեն իր շարքերն է գրավում Ուկրաինան և սկանդինավյան երկրները։
Լավրովն ասել է, որ եթե երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունները մերժվեն, իրենք կգնահատենք իրավիճակը և կգործեն ի շահ ՌԴ անվտանգության:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
ՌԴ–ի վրա ճնշում գործադրելու անիմաստ փորձ է. Պեսկովը՝ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների մասին
«Մենք կողմ ենք, որ այս ամենը լուծվի փոխադարձ հարգանքի, շահերի հավասարակշռության հիման վրա։ Ռուսաստանի դիրքորոշումը, որը ներկայացվել է ամերիկացիներին ու ՆԱՏՕ-ին, հիմնված է հենց շահերի հավասարակշռության վրա։ Այդ փաստաթղթերն ուղղված են ընդհանուր առմամբ Եվրոպայի, յուրաքանչյուր երկրի, այդ թվում՝ ՌԴ - ի անվտանգության ապահովմանը», - ընդգծել է Լավրովը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի ու դրա դաշնակիցների դիրքորոշումն այն է, որ նրանք ուզում են ապահովել իրենց գերակայությունը Եվրոպայում, ուզում են հարթակներ ստեղծել ՌԴ-ի շուրջ, ռազմական հարթակներ, ուզում են մշտապես գրգռիչներ ստեղծել ՌԴ սահմանների շուրջ:
ԱՄՆ–ն ուզում է Մոսկվայի համար անընդունելի պայմաններով վերականգնել ՌԴ–ՆԱՏՕ աշխատանքը. ԱԳՆ
«Եվս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն ամենի վրա, ինչից սկսեցի՝ կարդացեք 1999 թվականին Ստամբուլում ընդունված Եվրոպական անվտանգության խարտիան։ Այն ամենը, ինչ հիմա հայտարարում և անում է Արևմուտքը, այն ժամանակ իր վրա վերցրած պարտավորությունների կոպտագույն խախտում է»։
2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ պայմանագրի և անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը։ Մոսկվան, մասնավորապես, արևմտյան գործընկերներից պահանջում է իրավաբանական երաշխիքներ տալ, որ իրենք հրաժարվում են ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից դեպի արևելք, Ուկրաինայի՝ դաշինքին միանալուց ու հետխորհրդային երկրներում ռազմակայանների ստեղծումից:
Լրահոս
0