Կվերացնեն երկրաշարժի հետքերը. Փաշինյանն ընդունել է Գյումրու քաղաքապետին

© Photo : official site of the Prime Minister of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին (14 հունվարի, 2022թ). Երևան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին (14 հունվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Բաժանորդագրվեք
Հանդիպման ընթացքում քննարկվել են Գյումրիում տարբեր ոլորտներում առաջիկայում նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին և փոխքաղաքապետներ Արթուր Պապիկյանին ու Դավիթ Առուշանյանին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վերջին տարիներին Գյումրիում տեղի ունեցած փոփոխությունները սկսել են նկատվել, և կառավարության համար սա շատ կարևոր խնդիր է: Հույս ունեմ, որ այս մոդելը, որը հիմա Գյումրիում փորձարկվում է, ի վերջո ցույց կտա իր արդյունավետությունը, որովհետև կարևոր է ցույց տալ, որ ընտրությունները ընտրություններ, սակայն ընտրություններից հետո ձևավորում ենք ընդհանուր օրակարգ՝ հիմնված մեր նախընտրական ծրագրերի վրա և կենտրոնանում այդ օրակարգի իրագործման վրա ու իրագործում: Դրանից, իհարկե, միայն Գյումրիի մեր հայրենակիցները, Շիրակի մարզը կօգտվեն և ընդհանրապես ՀՀ–ն։ Կարող եք արձանագրել, որ ունեք կառավարության աջակցությունը և այնտեղ, որտեղ բանը կհասնի կառավարության աջակցությանը, իհարկե, մենք ամեն ջանք կգործադրենք՝ ի վերջո Գյումրիի աղետալի երկրաշարժի հետքերը վերացնելու համար»,– ասել է Փաշինյանը։
© Photo : official site of the Prime Minister of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին (14 հունվարի, 2022թ). Երևան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին (14 հունվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին (14 հունվարի, 2022թ). Երևան
Գյումրու նորընտիր քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և նշել, որ ամեն ինչ անելու են, որպեսզի օր առաջ Գյումրու հետ կապված խնդիրները լուծվեն:
© Photo : official site of the Prime Minister of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին (14 հունվարի, 2022թ). Երևան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին (14 հունվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին (14 հունվարի, 2022թ). Երևան
«Ունենք բազմաթիվ ծրագրեր ՎԶԵԲ-ի, սուբվենցիայի, նաև գործարանների հետ կապված: Մենք համապատասխան հողատարածքներ, ինչու չէ շինություններ կարող ենք հատկացնել, որի արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն»,- ասել է Վարդգես Սամսոնյանը։
Քաղաքապետը հավելել է, որ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում լուսավորության համար նախատեսված է 6 մլն դոլար: Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկել են այդ միջոցները Գյումրու 58-րդ թաղամասի ընդհանուր բարեկարգմանը, ասֆալտապատմանը և լուսավորությանն ուղղորդելու հնարավորությունը:
«Նաև սուբվենցիոն ծրագրերից ազատ միջոցներ կան, որոնք կրկին փորձելու ենք ուղղորդել փողոցաշինության աշխատանքների վրա: ՎԶԵԲ-ի և սուբվենցիոն ծրագրերի պարագայում կունենանք բարեկարգ փողոցներ»,- ասել է քաղաքապետը:
Փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն իր հերթին նշել է, որ Գյումրիի քաղաքապետարանում սկսելու են աշխատանքների ծրագրավորման, ավտոմատացման բարեփոխումներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Գյումրիում տարբեր ոլորտներում առաջիկայում նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր:
Գյումրու քաղաքապետարանում պարգևատրումներ  էին - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2021
«Լավ է, որ նոր քաղաքապետը հին տղեքից ա». Գյումրու քաղաքապետարանում պարգևատրումներ էին
Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել էին 5 ուժ՝ «Բալասանյան» դաշինքը՝ 9637 քվե (36,59%), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7785 քվե (29,56 %), «Զարթոնք» կուսակցությունը՝ 2793 քվե (10,60%), «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1489 քվե (5,65%), Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 1333 քվե (5,06%):
Նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չէր կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չէր հասել։
Այդ պատճառով էլ ՔՊ–ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր էին ստորագրել։
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության առաջնորդ Վարդգես Սամսոնյանը նոյեմբերի 4-ին պաշտոնապես ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը:
Վարդգես Սամսոնյան - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
«Ես ինքս տնակում եմ ապրել». Գյումրիի քաղաքապետը՝ երկրաշարժի ու բնակարանաշինության մասին
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала