Մինսկի խումբը բոլոր կողմերի միջև համաձայնեցված ձևաչափն է. Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ալիևին

Արցախի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Արցախի ԱԳՆ
Բաժանորդագրվեք
Արցախի ԱԳՆ–ն շեշտում է, որ բարձր է գնահատում ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում և անընդունելի է համարում նրանց գործունեության վրա ստվեր գցելու ցանկացած փորձ։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է Ադրբեջանի պահվածքը՝ համոզված լինելով, որ պետական մակարդակով իրականացվող այսպիսի քաղաքականությունը պետք է արժանանա համապատասխան գնահատականի նաև միջազգային հանրության կողմից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ԱԳՆ–ն` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևի հայտարարություններին։
Աննա Կարապետյան. ԵԱՀԿ–ն աստիճանաբար տրանսֆորմացնում է արցախյան հարցի վերաբերյալ իր մոտեցումները - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
ՌԱԴԻՈ
Ադրբեջանի նախագահը Մինսկի խմբի համանախագահներին «ուղարկեց թոշակի»
Ալիևը, մասնավորապես, հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ Ադրբեջանն արդեն իսկ կարգավորել է այն։ Ալիևը շեշտել էր` Մինսկի խումբը չի զբաղվելու այդ հարցով, քանի որ Ադրբեջանը թույլ չի տա։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր կողմերի միջև համաձայնեցված միակ ձևաչափը։ Մենք բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում և անընդունելի համարում նրանց գործունեության վրա ստվեր գցելու ցանկացած փորձ»,–ասված է Արցախի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Միաժամանակ նշվում է, որ Ադրբեջանի ղեկավարը հատուկ թիրախավորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահող երկրներից մեկի՝ ՌԴ կողմից Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելությանը՝ անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելով նրանց գործունեության դեմ։
Նատալի Լուազո - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Ալիևը կոպիտ սխալ է թույլ տալիս. ԵԽ ֆրանսիացի պատգամավորը բանավիճել է Ադրբեջանի դեսպանի հետ
Նման քաղաքականությունը, ըստ Արցախի ԱԳՆ–ի, միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտում է։
Թաթոյանը հատուկ զեկույց է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին և Մինսկի խմբի համանախագահներին
Այն նպատակ ունի տորպեդացնելու խաղաղության հաստատման ու կայունության պահպանման նախաձեռնություններն ու ապամոնտաժելու գոյություն ունեցող ձևաչափերը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала