00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեկ զարկը բավական է». Ռուսաստանն ավիակիրների դեմ նոր զենք կստանա

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոց«Անթեյ» 949Ա ատոմային սուզանավ
«Անթեյ» 949Ա ատոմային սուզանավ - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2022
«Անթեյ» 949Ա ատոմային սուզանավ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Խաղաղօվկիանոսյան նավատորմին լուրջ համալրում է սպասում` «Անթեյ» 949ԱՄ արդիականացված ատոմային սուզանավեր։ Նավաշինության ոլորտում ՌԻԱ Նովոստիի աղբյուրի համաձայն՝ դրանք ՌԾՆ-ի ցանկացած այլ նավերի համեմատ ի զորու են ավելի մեծ թվով թևավոր հրթիռներ կրել։ Իսկ բնութագրերի և մարտական հնարավորությունների առումով կմոտենան վերջին` չորրորդ սերնդի ատոմային սուզանավերին։

Անդրեյ Կոց, ՌԻԱ Նովոստի

Հրթիռային հարթակ

Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերում 949Ա նախագծի 8 ատոմային ստորջրյա հրթիռային հածանավեր են ծառայում։ Նավերը պարբերաբար երկարատև ժամանակով դուրս են գալիս Խաղաղ օվկիանոս պարեկություն իրականացնելու համար, մասնակցում զորավարժությունների։ «Անթեյները» Տու-22Մ3 ռմբակոծիչների նման ավիակիր հարվածային խմբերին հակազդելու համար ռուսական նավատորմի խաղաքարտերն են։ Դրանց միակ թերությունը տարիքն է։
Ամենաերիտասարդ «Տոմսկ» Կ-150 նավն այս տարի 26 տարեկան կդառնա, մյուսներն արդեն 30-ն անց են, ինչը ռազմածովային տեխնիկայի համար մեծ տարիք է։ Ու թեև հաջորդ սերնդի ատոմային սուզանավեր են կառուցվում, ՊՆ–ն չի շտապում դուրս գրել «Անթեյները»։
ԱՄՆ-ն ձերբազատվում է ամենամարտական հարյուրավոր ինքնաթիռներից
Արդիականացման ծրագիրը մշակել են 2010-ական թվականներին։ 949ԱՄ թարմացված նախագծի թևավոր հրթիռներով ատոմային առաջին սուզանավը կդառնա «Իրկուտսկ» Կ-132-ը (ծառայում է 1988 թվականից)։ Հածանավը վերանորոգման է կանգնած ավելի քան 13 տարի, սակայն մի շարք պատճառներով արդիականացումն իրականում մեկնարկել է միայն 2019 թվականին։ Ատոմային սուզանավերի վերադարձը Խաղաղօվկիանոսյան նավատորմ ակնկալվում է այս տարի։
Նախևառաջ կթարմացնեն «Իրկուտսկի» սպառազինությունը. «Գրանիտ» Պ-700 գերձայնային ծանր հականավային հրթիռներին կփոխարինեն ավելի թեթև և հզոր «Օնիքսները» և «Կալիբրները»։ Ընդ որում, դրանց թիվը կհասցվի մինչև 72 միավորի։ Նման զինանոց չունի ՌԴ ՌԾՆ–ի ոչ մի նավադրոշ։ Միևնույն ժամանակ անհրաժեշտություն չի եղել փոխել նույնիսկ «Անթեյի» կմախքը. ձևափոխվել են միայն մեկնարկային կոնտեյներները։

Ատոմային սուզանավի նոր կյանքը

Թևավոր հրթիռներով նման ատոմային սուզանավի մեկ ոչ լիարժեք համազարկը բավական է ավիակիր խմբին ոչնչացնելու համար (միանգամից մի քանի տասնյակ գերարագ զինամթերքի հակազդելու ՀՕՊ նավային համակարգ գոյություն չունի)։ Բացի այդ, «Անթեյների» մարտական հզորությունը միայն ավելանալու է։ Շատ շուտով սպառազինությունը կհամալրեն գերձայնային «Ցիրկոնները», որոնք տեղադրվում են նույն կայանքներում, ինչ «Կալիբրները»։ Նույնիսկ Արևմուտքում են ընդունում. ռուսական նորագույն հականավային հրթիռները խոցելու զենք գոյություն չունի։
Ամերիկյան ռմբակոծիչ - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Հարված երկու կողմից. ինչ է ուզում Պենտագոնն անել Ռուսաստանի սահմանների մոտ
«Օմնիբուս–Մ» մարտական տեղեկատվական կառավարման համակարգը մի շարք գործընթացներ կպարզեցնի և կավտոմատացնի։ Բացի այդ, կթարմացվի ողջ էլեկտրոնային միջուկը, նավի վրա ժամանակակից կապի միջոցներ և հիդրոակուստիկ համալիր կտեղադրվի։
«Արդիականացումը թույլ կտա երկարացնել շահագործման ժամկետն առնվազն 10 տարով և ընդլայնել Խաղաղօվկիանոսյան նավատորմի մարտական հնարավորությունները», – ավելի վաղ ասել էր պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Իրկուտսկից» հետո նավաշինարան կուղարկվի «Չելյաբինսկ» Կ-442-ը։ Աշխատանքները կտևեն մինչև 2025 թվականը։

Ատոմային որսորդ

1980-90-ականներին 949Ա սուզանավերն իսկական բեկում էին առաջացրել։ Դա ատոմային հածանավերի զարգացման նոր փուլ էր, հածանավեր, որոնք ասիմետրիկ պատասխանի հայեցակարգի համաձայն, հակազդում էին ավիակիր հարվածային միավորումներին։ Նախորդ 659 և 675 նախագծերի համեմատ այս ատոմային սուզանավերը ավելի քիչ էին «աղմկում», ավելի արագ էին, եռակի մեծ ռազմապաշար և խիստ բարելավված սպառազինություն ունեին։
Դրանց հիմնական «փաստարկը» «Գրանիտ» գերձայնային հականավային 24 հրթիռներն են, որոնք դեպի թիրախն են ընթանում 25 մետրից մինչև 17 կմ բարձրության վրա և զարգացնում են մինչև 2.5 Մախ արագություն։ Համարվում է, որ 750 կիլոգրամանոց ներթափանցող մարտական մաս ունեցող ընդամենը մեկ ռազմամթերքը կարող է առաջին կարգի վերջրյա նավ շարքից դուրս հանել։ «Գրանիտները» տեղադրել են ամուր կմախքից դուրս, կողային կոնտեյներներում, որոնք գտնվում են դեպի առաջ 40 աստիճանի թեքության տակ։ Բացի այդ, յուրաքանչյուր նավի վրա` երկու հատ 650 միլիմետրանոց և 4 հատ 533 միլիմետրանոց տորպեդային սարք կա (28 տորպեդներով)։
2021թ․-ի գլխավոր ռազմաքաղաքական իրադարձությունները ՌԴ-ի համար
Գլխավոր էներգետիկ կայանքը բլոկային է. երկու միջուկային ռեակտոր և 2 շոգետուրբին 98 հազար ձիաուժ ընդհանուր հզորությամբ։ Լրացուցիչ գործառույթների համար 8700 ձիաուժով երկու դիզելային գեներատորներ կան։ Ընթացքի հեռահարությունը սահմանափակ չէ, ինքնավարությունը շուրջ 120 օր է։ Անձնակազմը համեմատաբար մեծ չէ` 107 սուզանավորդ։

Հարվածային տանդեմ

Թեպետ նավատորմի հրամանատարությունը միայն արդիականացման վրա չէ, որ խաղադրույք է կատարում։ Առաջնահերթությունների շարքում է չորրորդ սերնդի «Յասեն–Մ» 885Մ թևավոր հրթիռներով բազմանպատակային ատոմային սուզանավերի ձեռքբերումը։ Այսօր ՌԾՆ–ն համալրված է նման երեք հածանավով` «Կազան» Կ-561, «Նովոսիբիրսկ» Կ-573, ինչպես նաև «Սևերոդվինսկ» Կ-560։
Դրանք կմախքի օպտիմիզացված ուրվագիծ, թարմացված ռադիոէլեկտրոնային սպառազինության էլեմենտային բազա, նորագույն սարքավորումներ և նյութեր ունեն։ Հատկանշական է, որ բոլոր բաղադրիչներն արտադրվում են Ռուսաստանում։ Նախկինում շատ բաներ գնվում էին ԽՍՀՄ նախկին երկրներից։
Атомный ледокол Ямал  - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Արևմուտքն ուզում է հյուսիս գնալ, բայց այն արդեն զբաղված է
533 միլիմետրանոց տորպեդային 10 սարքերից բացի «Յասենների» վրա ուղղահայաց 8 հատ ունիվերսալ մեկնարկային կայանք է տեղադրված, յուրաքանչյուր վրա 5–ական «Կալիբրներ»։ Առաջադրանքից ելնելով` տարբեր մոդիֆիկացիաների. հականավային, հականավակային կամ ցամաքային թիրախներ խոցելու համար։ Նավը վերջրյա խոշոր թիրախների ուղղությամբ կրակ բացելու համար կարող է նաև ավելի մեծ հզորությամբ «Օնիքս» Պ-800–ներ, ինչպես նաև հեռանկարային «Ցիրկոններ» կրել։
Նոր և նախորդ սերնդի հածանավերը նախատեսվում է կիրառել փոխհամագործակցված։ «Անթեյները» «լողացող զինանոց» կհանդիսանան, իսկ ավելի քիչ նկատելի «Յասենները» կիրականացնեն հետախուզությունն ու կնշեն թիրախի գտնվելու վայրը։
Լրահոս
0