Չարչյանի ախտորոշումը հաստատվել է. իրավունք չունեին նրան կալանքի տակ պահել

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Չարչյան
Արմեն Չարչյան - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
Արմեն Չարչյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արմեն Չարչյանի մոտ հաստատված ախտորոշումը համապատասխանում է որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին:
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը րոպեներ առաջ Facebook-ում հայտնել է, որ ստացվել է Չարչյանի գործով միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը: Դրանով, ըստ փաստաբանի, Արմեն Չարչյանի մոտ հաստատված ախտորոշումը համապատասխանում է որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին:

«Վերը նշվածով ևս մեկ անգամ փաստվեց, որ Արմեն Չարչյանին 2021 թվականի հունիսի 23-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 10-ը կալանքի տակ պահելը եղել է ապօրինի»,- գրում է նրա փաստաբանը:

Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին։
Արմեն Չարչյանն ազատ արձակվեց - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
Դատարանն ազատ արձակեց Արմեն Չարչյանին. լուսանկարներ
Դահլիճում ներկա Չարչյանի գործընկերները, ինչպես նաև պատգամավորները ծափահարություններով ընդունեցին դատավորի որոշումը։
Նախօրեին Սահմանադրական դատարանը որոշել էր, որ պատգամավորը պետք է անհապաղ ազատ արձակվի։ Դատարանն արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։
Պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու և ընտրողներին ճնշելու մեջ:
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Հոկտեմբերի 15-ին Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող պրոֆեսորի վիճակը ծանր է։
Բացի նրանից, կալանքի տակ են նաև խմբակցության ներկայացուցիչներ Արթուր Սարգսյանը (Սիսիանի նախկին ղեկավար) և Մխիթար Զաքարյանը (Մեղրիի նախկին ղեկավար): Արթուր Սարգսյանին մեղադրում են պետական միջոցները վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ Մխիթար Զաքարյանին՝ ֆինանսական մեքենայությունների մեջ։
Լրահոս
0