00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոլորի աշխատանքը սկսվում է ժամը 09.00–ից. քաղաքապետը պահանջեց չուշանալ ու չխաբել իրեն

© Photo : press office of Yerevan municipalityԵրևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ (24 հունվարի, 2022թ). Երևան
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ (24 հունվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2022
Բաժանորդագրվել
Նոր քաղաքապետն աշխատակիցներին հիշեցրեց իրենց պարտականությունների մասին` հորդորելով լավ կատարել դրանք։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Այսուհետ Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հանդիպումները ժամանակ առ ժամանակ ուղիղ եթերով կհեռարձակվեն։ Համապատասխան որոշումը կայացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Քաղաքապետարանը լուծում է քաղաքի բազմաթիվ խնդիրներ, բայց տպավորություն է ստեղծվում, որ դրանք անտեսանելի են մնում քաղաքի բնակիչների համար»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` կլինեն աշխատանքային խորհրդակցություններ, որոնք կանցկացվեն դռնփակ, բայց հիմնականում նախատեսում են դրանք հեռարձակել։ Այսկերպ բնակիչներն ավելի լավ կհասկանան քաղաքի խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ քաղաքային իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքների ծավալը։
Հրաչյա Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2022
Երևանի քաղաքապետը պաշտոնից ազատել է տեղակալներից մեկին
Նա նաև կոչով դիմեց քաղաքապետարանի և թաղապետարանների աշխատակիցներին՝ հորդորելով ժամանակին գալ աշխատանքի։
Սարգսյանը պարզաբանեց, որ բոլորի, հատկապես վարչակազմերի ղեկավարների աշխատանքը պետք է սկսվի ժամը 09:00-ից։ Նրա խոսքով`խնդիր է, երբ ինչ-որ հարցով զանգահարում են աշխատակիցներից մեկին, բայց նա աշխատանքային ժամին աշխատանքի չէ։

«Վստահեցնում եմ, որ եթե բոլորը ժամանակին սկսեն իրենց աշխատանքը, ժամը 18:00-ից հետո քաղաքապետարանում մնալու և աշխատելու կարիք չի լինի»,- ասաց Սարգսյանը։

Քաղաքապետը նաև խնդրեց չխաբել իրեն, որովհետև կարճ ժամանակ անց դա կբացահայտվի։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվեց Լևոն Հովհաննիսյանը
«Ես թիմային աշխատող եմ, ինձ նոր չեք ճանաչում, և ուզում եմ, որպեսզի բոլորս համատեղ ուժերով արդյունքներ գրանցենք»,–ասաց նա։
Նրա խոսքով`նույնիսկ ամենածանր պահերին պետք է բոլոր խնդիրները քննարկել և համատեղ որոշումներ կայացնել։
Հայկ Մարության - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2022
Հայկ Մարությանը հրավիրվել է ոստիկանություն, բայց հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ
Հիշեցնենք` 2021թ–ի դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով` «Իմ քայլը» դաշինքի առաջին համարի ներքո։
Նրա փոխարեն ավագանին քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին, որի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 25–ին։
Լրահոս
0