00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ՝ ոչ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
14:21
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու ՀՀ-Իրան երկաթգիծը փոխարինվեց Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ գծով

© Sputnik / Asatur YesayantsЖелезная дорога
Железная дорога - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2022
Բաժանորդագրվել
Վարչապետի դիտարկմամբ, կոմունիկացիաների բացման նախագիծը կարող է խաղաղության օրակարգի հիմք դառնալ։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Անկախության տարիներին առաջ քաշված Հայաստան–Իրան երկաթգծի կառուցման ծրագիրն ավելի շատ մեքենայություն էր, քան իրական ծրագիր։ Այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչու անկախության տարիներին պարբերաբար հնչեցվող ՀՀ- Իրան երկաթգծի կառուցման ծրագիրը փոխարինվեց ՀՀ - Ադրբեջան ծրագրով։
Հայաստան–Նախիջևան–Իրան երկաթուղին կարող է վերականգնվել 1 տարվա ընթացքում. Սանոսյան
«Դա մի քանի միլիարդ դոլարի ծրագիր է։ Այդպիսի ծրագրերն առանց տնտեսական հիմանվորվածության տեղի չեն ունենում։ Ես դեռ հեղափոխությունից առաջ այդ թեմայի շուրջ հետաքննություն էի սկսել։ Այդտեղ ինչ-որ գործողություններ էին արվել, ու ավելի շատ տպավորություն կար, որ դա ավելի շատ մեքենայություն էր, քան իրական ծրագիր։ Պետք է հասկանանք, որ ամեն ինչ չէ, որ ասվում է, դա իրագործելի է»,- ասաց Փաշինյանը։
Ներկայիս քննարկվող նախագիծը, ըստ Փաշինյանի, Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման մասին է, որը, նրա դիտարկմամբ, այնքան էլ ծախսատար չէ։
Վարչապետը չբացառեց, որ այդ նախագծի իրականացման համար նույնիսկ ՀՀ պետական բյուջեից ներդրում անելու անհրաժեշտություն կարող է չլինել, քանի որ դրանով հետաքրքրված են եվրոպական ընկերությունները կամ Հարավկովկասյան երկաթուղին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օնլայն ասուլիսի ժամանակ (23 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
Նիկոլ Փաշինյանն ասել է` երբ կվերականգնվի Հայաստան–Ադրբեջան երկաթուղին
«Գործնականում այդ երկաթուղում կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսված են»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ մնում է այն արձանագրել թղթի վրա։
Նշենք, որ դեկտեմբերի 28-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման արժեքը Հայաստանի տարածքում կկազմի շուրջ 226 մլն դոլար։
Մեղրիի տարածքի աշխատանքները, ըստ նախնական տվյալների, կարժենան մոտ 221 մլն դոլար, մոտ 5 մլն դոլար էլ կպահանջվի Երասխի հատվածի վերականգնման համար:
Փաշինյանը շեշտեց, որ այս նախագծով միմյանց հետ են կապվում ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Իրանն ու դրա տարածքով նաև Ռուսաստանը։
Հայաստանն ու Վրաստանը նոր երկաթուղի ու նոր էլեկտրահաղորդման գիծ կկառուցեն
«Դա նշանակում է կոմունիկացիաների բացում։ Որ բեռներն անցնեն ՀՀ և Ադրբեջանի տարածքում ու և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին տրանզիտային վճարներ վճարեն։ Իրականում, երբ կոմունիկացիաների բացման թեմայից խոսում ենք, մենք կենտրոնանում ենք Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապի վերականգնման վրա։ Դա գուցե հարցի զգայուն, բայց ոչ ամենակարևոր կողմն է։ Խոսքը Հայաստանի ու Ադրբեջանի համար տրանզիտային հսկայական հոսքերի մասին է` Պարսից ծոցից դեպի Սև ծով, Եվրոպայից, Թուրքիայից ու Միջին Արևելքից դեպի Ռուսաստան»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետի դիտարկմամբ, այս կոմունիկացիաների բացման նախագիծը կարող է խաղաղության օրակարգի հիմք դառնալ։
Լրահոս
0