00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է դարձել «Անդրեյ Ստենին-2022» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը

© Sputnik / Алтан Гочер / Անցնել մեդիապահոցԱնկարայում Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության միջազգային մրցույթի հաղթողների աշխատանքների ցուցահանդեսը
Անկարայում Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության միջազգային մրցույթի հաղթողների աշխատանքների ցուցահանդեսը - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2022
Բաժանորդագրվել
Մրցույթի բարձրագույն մրցանակը 700 հազար ռուբլի է։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Անդրեյ Ստենինի հիշատակին նվիրված երիտասարդ ֆոտոլրագրողների միջազգային 8-րդ մրցույթը հայտնել է ժյուրիի կազմը։ 2022 թվականին պահպանվել է ժյուրիի աստղային թիմի ձևավորման` արդեն ավանդական դարձած ալգորիթմը։ Երկրորդ տարին է` որպես մրցույթի ժյուրիի անդամ հրավիրվում են նրանք, ովքեր տարբեր տարիներին արդեն իսկ գնահատել են մասնակիցների աշխատանքները` աշխարհի խոշորագույն ԶԼՄ–ների ներկայացուցիչներ և տիտղոսակիր լուսանկարիչներ։
Նրանց թվում են «Ասոշիէյթեդպրես» գործակալության (ԱՄՆ) լուսանկարչական ծառայության փոխտնօրեն Դենիս Պակինը, Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի (Հոնկոնգ) «Ֆրանսպրես» գործակալության (AFP) լուսանկարչական տնօրեն Մլադեն Անտոնովը, Գերմանիայի լուսանկարչական միության ընդլայնված խորհրդի անդամ Պետեր Բիտցերը (Գերմանիա), ՏԱՍՍ գործակալության ֆոտոտեղեկատվական խմբագրության ղեկավար Գրիգորի Դուկորը (Ռուսաստան), լուսանկարիչ, լուսանկարչության պրոֆեսոր Քսենյա Նիկոլսկայան (Կահիրեի գերմանական համալսարան) և ռուսական SALT IMAGES անկախ ֆոտոգործակալության տնօրեն Աննա Զեքրիան։
2021 թվականի Ստենինի անվան մրցույթի Գրան պրին միանգամից երկու աշխատանք է նվաճել
ՅՈւՆԵՍԿՕ–ի գործերով ՌԴ հանձնաժողովի հովանու ներքո «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի կազմակերպած Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության միջազգային մրցույթն իր առաջ խնդիր է դնում աջակցել երիտասարդ լուսանկարիչներին և հանրության ուշադրությունը հրավիրել ժամանակակից ֆոտոլրագրության խնդիրներին։ Սա հարթակ է, որտեղ երիտասարդ, տաղանդավոր, նրբազգաց և նորն ընկալելու ունակ լուսանկարիչները մեր ուշադրությունն են հրավիրում մեզ շրջապատող մարդկանց և իրադարձությունների վրա։

«Անդրեյ Ստենինի անվան մրցույթի ժյուրիի կազմում առաջին անգամ հայտնվել եմ բոլորովին այլ դարաշրջանում։ Այն ժամանակ մենք կարողանում էինք անխոչընդոտ ճանապարհորդել աշխարհով և հանդիպել միմյանց հետ։ Սակայն այսօր, Covid–ի բոլոր սահմանափակումներով, գործընթացը բոլորովին այլ կերպ կընթանա։ Բայց մի բանում ես համոզված եմ. ինչպես և նախկինում, ինձ բախտ է կվիճակվի տեսնելու բազմաթիվ հիասքանչ լուսանկարներ»,–ասել է Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի (Հոնկոնգ) «Ֆրանսպրես» գործակալության (AFP) լուսանկարչական տնօրեն Մլադեն Անտոնովը։

Նա նշել է, որԱնդրեյ Ստենինի անվան մրցույթը շատ կարևոր քայլ է ցանկացած լուսանկարչի կարիերայում, քանի որ հաղթողների աշխատանքները շրջում են ամբողջ աշխարհով, ինչն անսպասելի հնարավորություններ է ստեղծում դրանց հեղինակների համար։
© Photo : Luis Tato, StenincontestԻսպանացի լուսանկարիչ Լուիս Տատոյի աշխատանքը, որը ներառվել է Անդրեյ Ստենինի անվան մրցույթի «Իմ մոլորակը» անվանակարգի կարճ ցուցակում
Работа испанского фотографа Луиса Тато Нашествие саранчи на востоке Африки, вошедшая в шорт-лист конкурса имени Андрея Стенина в категории Моя Планета, серии  - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2022
Իսպանացի լուսանկարիչ Լուիս Տատոյի աշխատանքը, որը ներառվել է Անդրեյ Ստենինի անվան մրցույթի «Իմ մոլորակը» անվանակարգի կարճ ցուցակում
Գերմանիայի լուսանկարչական միության ընդլայնված խորհրդի անդամ, laif ֆոտոգործակալության ղեկավար Պետեր Բիտցերն իր հերթին նշել է, որ Անդրեյ Ստենինի անվան մրցույթի ժյուրիի կազմում աշխատելն իր համար մեծ նշանակություն ունի։
«Իմ առջև բացառիկ հնարավորություն է բացվում ուղարկված աշխատանքների միջոցով հասկանալ, թե ինչպես է լուսանկարիչների նոր սերունդը մեկնաբանում «հումանիզմ» հասկացությունը, ինչպես են բազմաթիվ երկրներ և մշակույթներ ներկայացնող երիտասարդ ֆոտոլրագրողները ժամանակակից լուսանկարում նոր ուղղություններ ստեղծում»,–նշել է Բիտցերը։
2022 թվականին մրցույթի մասնակիցները մրցանակային տեղերի համար կպայքարեն չորս անվանակարգերում` «Գլխավոր նորություններ», «Սպորտ», «Իմ մոլորակը», «Դիմանկար` մեր ժամանակների հերոսը»։
© Photo : Luis Antonio Rojas, StenincontestՄեքսիկացի լուսանկարիչ Լուիս Անտոնիո Ռոջասի «Մեքսիկայի վերահսկողության կորուստը» աշխատանքը, որը ներառվել է Անդրեյ Ստենինի անվան մրցույթի «Գլխավոր Նորություններ» անվանակարգում
Работа мексиканского фотографа Luis Antonio Rojas Потеря контроля над Мексикой , вошедшая в шорт-лист конкурса имени Андрея Стенина в категории Главные новости, серии - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2022
Մեքսիկացի լուսանկարիչ Լուիս Անտոնիո Ռոջասի «Մեքսիկայի վերահսկողության կորուստը» աշխատանքը, որը ներառվել է Անդրեյ Ստենինի անվան մրցույթի «Գլխավոր Նորություններ» անվանակարգում
Բոլոր անվանակարգերում մասնակիցները կկարողանան ներկայացնել մեկական աշխատանք հետևյալ երկու կատեգորիաներում` «Մեկ լուսանկար» և «Շարք»։

2022 թվականին մրցույթի մրցանակային ֆոնդը յուրաքանչյուր անվանակարգում կկազմի 125, 100 և 75 հազար ռուբլի համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղի համար։ Գլխավոր մրցանակի արժանացած մասնակիցը 700 հազար ռուբլի կստանա։

Ռուսերենով, անգլերենով և չինարենով աշխատանքների ընդունումը stenincontest.ru կայքում կշարունակվի մինչև փետրվարի 28-ը ներառյալ (Մոսկվայի ժամանակով մինչև 23:59)։ Միջազգային ժյուրին աշխատանքը կսկսի արդեն ապրիլին, մրցույթի կարճ ցանկը կհայտարարվի հունիսի կեսերին stenincontest.ru կայքում։
2014 թվականից` մրցույթի մեկնարկի պահից սկսած, մրցույթի ցուցահանդեսների աշխարհագրությունը տասնյակ քաղաքներ է ներառում Եվրոպայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։ 2018 թվականից մրցույթի ցուցահանդեսային հարթակների թվում է Նյու Յորքում գտնվող ՄԱԿ–ի գլխամասը։ 2019 թվականից մրցույթի ցուցահանդեսներն անցկացվում են նաև Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդում։
2021 թվականին մրցույթն անցկացվեց ռուսաստանյան և միջազգային խոշորագույն ԶԼՄ–ների, լրատվական գործակալությունների և ֆոտահամայնքի աջակցմամբ։
Մրցույթի մասին
Մրցույթի միջազգային տեղեկատվական գործընկերներն են. Sputnik լրատվական գործակալությունն ու ռադիոն, RT հեռուստաալիքն ու պորտալը, Askanews լրատվական գործակալությունը, Independent Media մեդիահոլդինգը, Telam տեղեկատվական գործակալությունը, ANA լրատվական գործակալությունը, Shanghai United Media Group–ը (SUMG), China Daily թերթի ինտերնետ–պորտալը, The Paper–ի ինտերնետ պորտալը, Al Mayadeen մեդիացանցը, Prensa Latina լրատվական գործակալությունը, DBW ինտերնետ–պորտալը։
Մրցույթին աջակցում են Ռուսաստանի լրագրողների միությունը, YOung JOurnalists լրատվական պորտալը, Russian Photo պորտալը, Photo-study.ru պորտալը, «Լուսանկարի ակադեմիա» ֆոտոդպրոցը, Fotoargenta ամսագիրը, Նյու Դելիի ֆոտոլրագրության ակումբը, LF Magazine ամսագիրը, All About Photo ինտերնետ–պորտալը, EYE լուսանկարների ամսագիրը, Artdoc ամսագիրը, IPhoto Channel ինտերնետ–պորտալը, PhotON փառատոնը։
Լրահոս
0