00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արհավիրքը, որը եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբեության արդյունք է․ Արարատ Միրզոյան

© Photo : МИД РФ / Անցնել մեդիապահոցԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2022
Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվել
Արարատ Միրզոյանը խորհուրդ տվեց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ «հեքիաթները» մի կողմ դնել։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ Պարտությունից պարտավոր ենք դասեր քաղել, պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք պարտավոր ենք զբաղվել բանակի առողջացմամբ, վերակենդանացմամբ, ինչպես մնացած բոլոր պետական ինստիտուտներով։ Որևէ պետություն այլընտրանք չի կարող ունենալ»,-ասաց Միրզոյանը։

Հարցին` ինչպես է վերաբերվում հնչող քննադատություններին, թե հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ ԱԳ վարած քաղաքականությունը պղծում է Եռաբլուրը, Միրզոյանը պատասխանեց, թե չի ուզում մեկնաբանել ընդդիմության տեսակետները։
«Խնդրում եմ ընդդիմությունից հետաքրքրվեք, թե ինչպես է եղել, որ 1990-ականների վերջերից գրեթե չի եղել որևէ տարի, որ հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ որևէ բանակցություն, քննարկում, նամակագրություն չլինի։ Այնպես որ, խնդրում եմ, այդ հեքիաթները դրեք մի կողմ, մի՛ թույլ տվեք, որ իրենց ընդդիմադիր հռչակածները մանիպուլացնեն մարդկանց ու խաբեն»,-ասաց Միրզոյանը։
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները Եռաբլուրում են
Նրա խոսքով՝ բավական է ապրել խաբկանքի մեջ, քանի որ արհավիրքը, որը եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբեության արդյունք է՝ պետք է իրականությանն առերեսվել, ուղիղ խոսել իրար հետ։
Միրզոյանը նշեց, թե պետք չէ նախկինի պես գնալ-բանակցել ու գալ տանը մեկ այլ բան ասել։ Նա վստահեցրեց, որ հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ ինչ ինքը բանակցում է, ամեն ինչի մասին հրապարակային հայտնում են։
Հարցին, թե զոհվածների ծնողներն ասում են՝ ինչպե՞ս կարող ենք թուրքերի հետ կայուն խաղաղության դարաշրջան մտնել, երբ նրանք մեր երեխաներին են սպանել, Միրզոյանն արձագանքեց, թե, իհարկե, ունենք համազգային կարմիր գծեր, որոնք պետք չէ անցնել;

«Մյուս կողմից, մենք առաջին և վերջին պետությունը չենք, որ հարևանի հետ շատ երկար հակամարտություն է ունեցել։ Մենք որքան հիշենք ու հարգենք զոհվածների հիշատակը, այնուամենայնիվ, պարտավոր ենք հոգ տանել կենդանիների, ողջերի մասին»,-ասաց ԱԳ նախարարը։

Նա հավելեց, որ ՀՀ կառավարությունը տրամադրված է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն կառուցելուն։
Հայոց բանակի օրը. ՀՀ Զինված ուժերը ստիպված են լինելու կայացման նոր ճանապարհ անցնել
Լրահոս
0