Թե ինչպես տախտակամածային F-35-ը շարքից հանեց ԱՄՆ ՌԾՈւ-ի Carl Vinson ավիակիրը

© Sputnik / Павел Львов / Անցնել ֆոտոբանկТяжелый авианесущий крейсер "Адмирал Кузнецов"
Тяжелый авианесущий крейсер Адмирал Кузнецов - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
F-35 սերնդի «արագ սուզման» նախաձայնային կործանիչը շարունակում է 21-րդ դարի ամերիկյան ամենաձախողված նախագիծը (եթե չհաշվենք ԱՄՆ-ի գերձայնային հրթիռները, որոնք ընդհանրապես չեն թռչում): Այն կարող է փլուզվել գերձայնային արագության դեպքում, ինքն իրեն գնդակահարել ավիահրանոթից և նույնիսկ շարքից հանել բազավորման ավիակիրը։
Ամերիկյան F-35 Lightning II կործանիչը հունվարի վերջին Հարավչինական ծովում ԱՄՆ ՌԾՈւ-ի USS Carl Vinson ավիակիրի վրա վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել: Օդաչուն դուրս է նետվել կատապուլտով, ավելի քան 80 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռը ջրի հատակն է անցել(որոնումներն արդյունք չեն տվել)։ Նավի անձնակազմի յոթ անդամներ վնասվածքներ են ստացել և տարհանվել Ֆիլիպինների հոսպիտալ:
Ինչպես ռուսական Սու-35Ս կործանիչը դարձավ ավիակիրների սարսափը
Միջադեպն այսքանով չի ավարտվել։ F-35C կործանիչի և Carl Vinson ավիակրի բախումից հետո վնասվել են տեղորոշման և կապի համակարգերը, նավն ի վիճակի չէ կատարել նախանշված խնդիրները Հարավչինական ծովում, այսինքն՝ շարքից դուրս է եկել, վերածվել է մեծ անօգնական թիրախի (կորպուսի երկարությունը՝ 331 մետր, թռիչքային տախտակամածի լայնությունը՝ 77 մետր), անձնակազմով (ավելի քան 6000 նավաստի), ավիաթևով (շուրջ 90 ինքնաթիռ և ուղղաթիռ) և զինանոցի (ավելի քան 3000 տոննա ռազմամթերք, ներառյալ 100 միջուկային լիցք) հանդերձ:
Սա նոր խորտակիչ հարված է ԱՄՆ ՌԾՈւ համբավին և մարտավարությանը, ինչպես նաև ամենահուսալի ամերիկյան տեխնոլոգիաների մասին լեգենդին։
Ավիակիր հարվածային խումբը (ԱՀԽ), որը ղեկավարում է USS Carl Vinson ատոմային ավիակիրը, պատմության մեջ առաջին անգամ 2021 թվականի երկրորդ կեսին վարժանքների ընթացքում ինտեգրեց F-35C տախտակամածային կործանիչները, ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) EA-18G Growlers ինքնաթիռներն ու հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման (ՀՌՀԿ) E-2D Advanced Hawkeyes արդիականացված ինքնաթիռները։

ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի հրամանատարությունը հույս ուներ, որ «անտեսանելիների» օգտագործումը՝ ՌԷՊ և ՀՌՀԿ տախտակամածային ինքնաթիռների հետ միասին, կավելացնի հարվածային խմբի «մահաբերությունն ու կենսունակությունը», թույլկտա ոչնչացնել հակառակորդի հետախուզության, կապի միջոցներն ու կործանիչները` նախքան հակառակորդը կնկատի ԱՀԽ-ի մոտենալը։ Խաղաղ ժամանակի իրականությունը կոշտ կերպով սրբագրեց նման ծրագրերը։

Ատոմայինավիակիրը իր օրդերի նավերի հետ միասին շարունակում է մնալ «բանանային» հանրապետությունների դեմ պայքարի հուսալի միջոց և շատ խոցելի է ժամանակակից ծովային գործողություններում: «Անտեսանելիները» վատ են թռչում և չափազանց հաճախ են ընկնում։
Ռուսական զենքը․ ծանր «Ալտիուսը» թեթև է թռչում
ՀարավայինԿորեայի ռազմաօդային ուժերի F-35A կործանիչը 2022 թվականի հունվարի 4-ին հարկադրված վայրէջք է կատարել «փորի վրա», քանի որ շասսին դադարել է աշխատել:
Նոյեմբերի 17-ին Միջերկրական ծով է ընկել F-35B կործանիչը՝ բրիտանական ռազմածովային ուժերի HMS Queen Elizabeth ավիակրի կազմից:
Դեկտեմբերին Հոկայդոյում թռիչքուղուն է «թրմփացել» Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի F-35A-ն, ավելի վաղ ճապոնական F-35A-ն ռադարներից անհետացել էր Արևելաչինական ծովի երկնքում։

«Անտեսանելիների» հետ կապված պարբերար տեղի ունեցող միջադեպերն ուժեղացնում են Պենտագոնի դժգոհությունը. ինքնաթիռը զանգվածային արտադրության հավանություն չի ստացել, և նվազում է համաշխարհային շուկայում F-35 պոտենցիալ գնորդների պահանջարկը:

Օրինակ, Հունաստանին «անտեսանելիների» գինը (ավելի քան 80 մլն դոլար՝ մեկ միավորի դիմաց) արդեն ձեռնտու չէ։ ԱՄԷ-ն սառեցրել Է F-35-ի ձեռքբերումը և դեկտեմբերին ֆրանսիական Rafale 80 կործանիչների գնման պայմանագիր է կնքել:

Ժանգոտվող պատրանքներ

Միացյալ Նահանագները վախենում են, որ F-35-ի գաղտնի տեխնոլոգիաները (այդ թվում՝ սթելս-ծածկույթը) Չինաստանի ձեռքը կընկնեն, իսկ Չինաստանն ի վիճակի է թե՛ հանել դրանք ծովի հատակից, թե՛ կիրառել իր մշակումներում։ Ենթադրում եմ` ամերիկացիները դրանից չէ, որ պետք է վախենան։ Հաջորդ անգամ «Կայծակը» կարող է տախտակամածին գցել B61-12 ջերմամիջուկային ավիառումբը։

Ավելի վատ կլինի, եթե USS Carl Vinson-ի վերնաշինվածքին բախվի չինական Dongfeng 21D թևավոր հրթիռը (մոտ 1000 կմ հեռահարությամբ), որին արևմտյան ԶԼՄ-ներն արդեն «ավիակիր սպանող» են կնքել։ Ռուսական գերձայնային «Ցիրկոնը» նույնպես կարող է ծովի հատակն ուղարկել 1,4 մլրդ դոլար արժողությամբ նավը։

Խորտակված F-35-ին սթելս-ծածկույթը ծովի ջրի հետ շփումից հետո կկորցնի իր բոլոր բնութագրերը։ Ավելի վաղ «անտեսանելիները» մի քանի ամսում ժանգով էին պատվել ընդամենը խոնավ ծովային օդից՝ «Կառլ Վինսոնի» տախտակամածին կանգնած, և դա լուրջ տագնապ էր առաջացրել ամերիկացի օդաչուների շրջանում։ Ինքնաթիռների վրա ժանգը գաղտնիության կորուստ է նշանակում։ Կոռոզիան հասնում է նույնիսկ ինքնաթիռի կմախքի ներքին հանգույցներին։
Military Watch պարբերականը նշում է. «F-35C մոդիֆիկացիայի կործանիչները սպառազինության մեջ ներառվել են 2019 թվականին՝ բազմամյա լրամշակումներից հետո, և մինչև օրս ունեն 800-ից ավելի տեխնիկական խնդիրներ, սահմանափակ հնարավորություններ: Ինքնաթիռները ոչ կենսունակ են միջին և բարձր ինտենսիվության մարտերում»։ Այ այսպիսի իսկական «մահաբերություն և կենսունակություն»։
Մինչդեռ մարտ ամսին հայտարարված են ՆԱՏՕ-ի Cold Response 2022 զորավարժությունները, որոնք տեղի կունենան Նորվեգիայում և նորվեգական ծովի ջրատարածքում՝ երկու ԱՀԽ-ների ներգրավմամբ (ամերիկյան USS Harry S. Truman, բրիտանական HMS Prince of Wales և ուղեկցող նավեր), տախտակամածային և ռազմավարական ավիացիայի մեծ թվով ինքնաթիռների (Lancer B-1B) մասնակցությամբ:
Պատրա՞ստ են արդյոք ԱՄՆ ՌԾՈւ Էսկադրիլային ականակիրները պատերազմել Ուկրաինայի համար
Հիշում եմ, որ Նորվեգիայի ծովում դաշինքի նմանատիպ՝ Trident Juncture 2018 զորավարժություններն մեծ ձախորդությամբ ավարտվեցին ԱՄՆ ռազմածովային ուժերի Harry S. Truman ատոմային ավիակրի համար․ հրամանատարությունը չկարողացավ երկինք բարձրացնել ոչ մի ինքնաթիռ՝ փոթորկի և տախտակամածի սառցակալման պատճառով:
Խստաշունչ Անդրբևեռն ամերիկացի հետևակայիններին թույլ չտվեց դեսանտավորվել։ Ավիակիր խումբը՝ «Հարրի Թրումենի» ղեկավարությամբ, ժամանակից շուտ լքեց զորավարժությունների տարածքը։
Ենթադրում եմ` մարտին F-35C «թռչող համակարգիչները» Cold Response 2022–ի մանևրների ընթացքում պարզապես կսառչեն տախտակամածին և դրանով իսկ ևս մեկ անգամ կընդգծեն ամերիկյան արտաքին քաղաքականության անխոհեմությունն ու բարձր տեխնոլոգիական սպառազինությունների ոլորտում ԱՄՆ-ի հետ մնալը։
Չնայած «անտեսանելիների» թանկարժեք արդիականացմանը, Արևմուտքում տարածված լուրերը, համաշխարհային կործանիչ ավիացիայում F-35 Lightning II-ի ապագա գերիշխանության մասին, խիստ չափազանցված են։
«Կայծակները» համաշխարհային հռչակ են ստացել միմիայն աստաբաշխական թվի և ցածր տեխնիկական պատրաստության բացառիկ համամասնության պատճառով։ Պատահական չէ, որ ամերիկացի մասնագետները F-35-ը ներառել են «վատագույն ինքնաթիռների հնգյակում», իսկ Կոնգրեսը դեկտեմբերին օրենսդրորեն սահմանափակել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի F-35-ի չափաքանակը հետագայի համար։
Ռազմական վերլուծաբան Ալեքսանդ Խրոլենկոյի Telegram ալիքին կարող եք բաժանորդագրվել հետևյալ հղումով՝ https://t.me/AKhrolenko
Լրահոս
0