00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաբեց երիտթուրքերին ու հիացրեց երևանյան ուսանողներին. Զապել Եսայանի ծննդյան օրն է

© PhotoԶապել Եսայան
Զապել Եսայան - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2022
Զապել Եսայան
Բաժանորդագրվել
Զապել Եսայանը միակ կինն էր հայ մտավորականության ներկայացուցիչների ցուցակում, որին երիտթուրքերի կառավարությունը ծրագրում էր ձերբակալել 1915 թվականի ապրիլի 24-ին։ Հաշվեհարդարից խուսափելով՝ գրողը 22 տարի անց զոհ դարձավ ստալինյան բռնաճնշումներին։
Զապելը՝ աշխարհի ամենախիզախ կանանցից մեկը, ծնվել է 1878 թվականի այս օրը։
Իր ամբողջ կյանքը նա նվիրել է պայքարին՝ հանուն կանանց իրավունքների, հանուն հալածյալ հայրենակիցների, հանուն Հայաստանի ավելի լավ ապագայի․․․
Խորհրդային Հայաստանի գրողների միությունում նրան մի անգամ հարցնում են, թե ինչպես կարող էր հրաժարվել Փարիզի բոլոր հարմարություններից և տեղափոխվել «անհարմար» Երևան։
«Այդ անհարմարությունները չնչին են ինձ համար, քանի որ ես ինձ նվիրել եմ մեր երկրի ապագան կառուցելուն։ Այսպիսի պատասխանը ձեզ բավարարո՞ւմ է»,-պատասխանել է արձակագիրը։
Զապել Եսայանը ծնվել է Կ․Պոլսում (Ստամբուլում), 1878 թ․-ի փետրվարի 4-ին։ Նախնական կրթությունը ստացել է հայկական Սկյուտար թաղամասի Սուրբ խաչի դպրոցում։ Նրա հայրը համարում էր, որ կրթությունը հսկայական նշանակություն ունի ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց համար։ Նկատելով դստեր ձգտումը գիտելիքների հանդեպ՝ Զապելին ուղարկում է Փարիզ, որտեղ նա ուսումը շարունակում է Սորբոնի համալսարանում։
1933 թվականին Զապելը տեղափոխվում է Խորհրդային Հայաստան։ 1937 թ․-ին մտավորականության մի շարք այլ ներկայացուցիչների հետ միասին ձերբակալվում է ազգայնականության և հակախորհրդային քարոզչության համար։ Նրա մահվան հանգամանքները մինչև օրս պարզված չեն։ Ըստ որոշ տվյալների, նա մահացել է 1943 թվականին՝ Բաքվի բանտում։
Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր Զապել Եսայանի մասին, որի կերպարը մինչև օրս հիացմունք է առաջացնում։

Հանդիպումը դահիճների հետ

1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունից հետո Զապել Եսայանը վերադառնում է Օսմանյան կայսրություն և, այցելելով Ադանա, մի շարք հոդվածներ է հրապարակում Կիլիկիայի ջարդերի մասին։ Նրա բուռն հանրային գործունեության պատճառով երիտթուրքական կառավարությունը ներառում է նրան ձերբակալման և արտաքսման ենթական հայերից ցանկում։ Սակայն հայուհուն անհավանական կերպով հաջողվում է փրկվել։
© armenianweeklyԶապել Եսայանը (կենտրոնում) Ադանայում, 1909 թ.
Забел Есаян (в центре) в Адане, 1909г.  - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2022
Զապել Եսայանը (կենտրոնում) Ադանայում, 1909 թ.
Ադանայում առաքելությունից հետո Զապելը, չնայած հետապնդմանը, վերադառնում է Կոստանդնուպոլիս՝ չմտածելով հետևանքների մասին։
․․․1915 թվականի ապրիլի 24-ին, հյուրանոցից դուրս գալով, նա անսպասելիորեն հանդիպում է երկու զինված թուրքի, որոնք հարցնում են․
-Զապել Եսայանը դո՞ւ ես։
-Չէ, Զապելը ներսում է,-հանգիստ ասում է կինը և անշտապ հեռանում։ Թաքնվում է հիվանդանոցում՝ ներկայանալով որպես թրքուհի, այնուհետև, անձնագիր հայթայթելով, հույն ժանեկագործուհու անվան տակ հասնում է Ադրիանապոլիս, անցնում Բուլղարիայի, Ռումինիայի սահմանը և հասնում Թիֆլիս։ Այստեղ հանդիպում է Հովհաննես Թումանյանի հետ, որը ջերմորեն ընդունում է նրան և տեղավորում իր տանը։
Թիֆլիսում նա ամեն կերպ օգնում էր հայ փախստականներին և գրի առնում նրանց վկայությունները Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագությունների մասին։

Դիվանագիտական առաքելությունը

1921-1932թթ․-ին Զապել Եսայանն ապրել է Փարիզում։ Ֆրանսիական և եվրոպական պարբերականներում տարբեր լեզուներով հրապարակվել են նրա բազմաթիվ աշխատանքները Հայոց ցեղասպանության մասին։
Երկար տարիներ եղել է Հայաստանի օգնության կոմիտեի փարիզյան մասնաճյուղի անդամ, զբաղվել է հայ գաղթականներին և որբերին աջակցություն ցուցաբերելու հարցերով։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա հսկայական աշխատանք է կատարել նաև դիվանագիտական ոլորտում։ Փարիզյան մտավորականության շրջանում ճանաչված լինելու և ֆրանսերենին կատարելապես տիրապետելու շնորհիվ 1919-1920թթ․-ին ակտիվ մասնակցություն է ունեցել Փարիզի խաղաղության խորհրդաժողովին՝ որպես Հայաստանի Հանրապետության պատվիրակության խորհրդական և թարգմանիչ։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում արխիվային փաստաթուղթ է պահվում՝ արտասահմանյան անձնագիրը, որը 1919թ․-ի սեպտեմբերի 15-ին Փարիզում նրան տրամադրել է Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարությունը։
Փաստաթղթում նշվում է, որ «Տիկին Զապել Եսայանը, ազգությամբ՝ հայուհի, 18-ամյա դստեր՝ Սոֆիի հետ մեկնում է Անգլիա, այնուհետև նորից կվերադառնա Փարիզ»։
© Public domain/ Avetis AharonyanԶապել Եսայանի դիվանագիտական անձնագիրը, 1919 թ.
Дипломатический паспорт Забел Есаян. 1919г. - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2022
Զապել Եսայանի դիվանագիտական անձնագիրը, 1919 թ.
Անձնագրի վրա մոր և դստեր լուսանկարներն են և Փարիզի խաղաղության խորհրդաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանի, ինչպես նաև պատվիրակության քարտուղարի ստորագրությունները։ Ուշադրության են արժանի փաստաթղթի վրա առկա երկու կնիքները․ վերևինը՝ Հայաստանի պետական զինանշանով, և ներքևինը, կարմիր զմուռսի կնիքը՝ Արարատ լեռան պատկերով։
Նշենք, որ Փարիզի խաղաղության խորհրդաժողովը գումարվել էր Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակած պետությունների (այդ թվում՝ Հայաստանի կողմից)՝ սահմանների ճշգրտման, խաղաղության պայմանագրի մշակման և պարտված պետությունների (այդ թվում՝ Թուրքիայի) հետ այն ստորագրելու նպատակով։

Ուսանողների կուռքը

1934թ․-ին Զապել Եսայանը վերջնականապես տեղափոխվում է Խորհրդային Հայաստան։ Երևանի պետական համալսարանում սկսում է արևմտաեվրոպական և հայ գրականություն դասավանդել։
Ուսանողները, որոնց թվում է եղել նաև թատերագետ, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Զարյանը, ջերմությամբ էին նշում, որ Զապել Եսայանը կտրուկ տարբերվում է մյուս դասախոսներից։
«Ընդմիջումներին, եթե պրոֆեսորականի դուռը բաց էր, անցնում էինք և աչք գցում մեր պրոֆեսորներին։ Զապել Եսայանը գահավորակի վրա նստած ծխում էր։ Դա էլ նորություն էր։ Այն տարիներին սովոր չէինք կնոջը ծխելիս տեսնել։ Ընդհանրապես նկատել էինք, որ նրա պահվածքի մեջ կար մի անկախություն․․․»,-գրում է Զարյանը։
Հատված Զարյանի «Հուշապատում» գրքից

«Այն ժամանակ նա դեռ վաթսուն չկար։ Փոքր-ինչ գիրուկ, դեմքի պարզ արտահայտությամբ։ Չնայած տարիքին՝ աչքերը զարմանալի կերպով լույս էին ճառագում։ Սև մազեր ուներ, հաստ շրթունքներ և հպարտ դեմք։ Առաջին հայացքից հիշեցնում էր «Քեռի Թոմի խրճիթը» գրքի Քլոեին, բայց միաժամանակ ինչ-որ մոգական բան կար նրա շարժումներում, կեցվածքում, խոսքում»։

Դիտել լիաէկրան ռեժիմովԴուրս գալ լիաէկրան ռեժիմից
Մի քանի տարի առաջ Զապել Եսայանը ամերիկյան Refinery29 կայքի վարկածով ճանաչվել է աշխարհի ամենաանվախ կանանցից մեկը։
«Եսայանը կատարյալ օրինակ է կնոջ, որն ապրել է այն ժամանակներում, երբ շատ վտանգավոր էր ցուցադրել սեփական խելքը և ուժը»,-գրում է պարբերականը։
Հայուհու անվան փարիզյան փողոցը
2017թ․-ի մարտին Զապել Եսայանի անունով կոչեցին Փարիզի Մենիլմոնտան ճեմուղու ծառուղիներից մեկը, 11-րդ և 20-րդ շրջանների հատման կետում։
Հայ գրողի պատվին անվանակոչված փողոցի բացումը կատարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
Լրահոս
0