00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատրաստ ենք 80 միլիոնից սկսած վճարել. Վերաքննիչը քննում է Առուշանյանի կալանքի հարցը

© Sputnik / Andranik GhazaryanԱռուշ Առուշանյանի գործով դատական նիստը (5 նոյեմբերի, 2021թ․)․ Գորիս
Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը (5 նոյեմբերի, 2021թ․)․ Գորիս - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2022
Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը (5 նոյեմբերի, 2021թ․)․ Գորիս. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դատարանի բակում մի խումբ մարդիկ են հավաքվել` ի պաշտպանություն Առուշ Առուշանյանի։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի Երևանի նստավայրում այսօր քննում են Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը։ Նշենք, որ նիստը նախագահում է դատավոր Ռուբիկ Մխիթարյանը։ Դատարանի բակում ակցիա է` ի աջակցություն Առուշանյանի։

Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Առաջին ատյանի դատարանում միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինվի։ Միջնորդությունն Առաջին ատյանի դատարանը մերժել էր, և այսօր Վերաքննիչը պետք է քննի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։

«Նշել ենք, որ պատրաստ ենք վճարել 80 միլիոնից սկսած, որպեսզի Առուշանյանն ազատության մեջ գտնվի»,–ասաց Ալեքսանյանը։
Նա հավելեց, որ բողոքարկման համար որպես հիմք են նշել այն, որ պետության կողմից նշված պատճառը` քննությանը խոչընդոտելու առնչությամբ, էապես նվազել է։ Սա, ըստ պաշտպանի, պայմանավորված է գործով ցուցմունք տված անձի` Լուսինե Ավետյանի` դատարանում արդեն իսկ հարցաքննված լինելու հանգամանքով։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը նույնպես դատարանի բակում էր` ի աջակցություն Առուշանյանի, լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստը նախագահող դատավորից որևէ ակնկալիք չունի։ «Վերջին տարիների մեր դաժան փորձը ցույց է տվել, թե որ դատավորները համարձակություն ունեն իրենց գործ անելու և ովքեր են, որ ենթարկվում են իշխանությունների ցանկություններին։ Այդ առումով այսօրվա դատից մեծ ակնկալիք չունենք»,–ասաց նա։
Զղջում եմ. Լուսինե Ավետյանը` Առուշ Առուշանյանի դեմ սուտ ցուցմունք տալու մասին
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։
Այս քրեական գործին միացվել է մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։
Առուշ Առուշանյանը կալանավորված է 2021 թվականի հուլիսի 16-ից։
Լրահոս
0