00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետությունը լրիվ չի վճարի մեր առողջության համար, բայց հնարավոր է` փրկի ֆինանսական աղետից

© Photo : ՀՀ առողջապահության նախարարությունՀիվանդանոց. արխիվային լուսանկար
Հիվանդանոց. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2022
Բաժանորդագրվել
Պետությունը լրիվ չի վճարի մեր առողջության համար, բայց միգուցե գոնե կփրկվեք ֆինանսական աղետից
Եկեք անկեղծ լինենք։ Հաճախ պարզապես վախենում ենք հիվանդանոց այցելելուց, որպեսզի էլ ավելի չվատանանք` քանզի գիտենք՝ գները սարսափելի են։ Ընդ որում, նկատեք՝ այն օրվանից, երբ Հայաստանում առաջին անգամ սկսեցին խոսել ողջ բնակչության պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի անհրաժեշտության մասին, այդ գները որոշ դեպքերում աստղաբաշխական դարձան, մինչդեռ համակարգն այդպես էլ չներդրվեց։
Բայց, ինչպես ասում են, դանակը ոսկորին հասավ և այս տարի պետք է վերջնականապես հստակեցվի, թե մենք բժշկական ապահովագրության ինչ համակարգ ենք ընտրում, որը պետք է կիրառվի 2023 թվականից։
Պարտադիր ապահովագրությունը բժշկական ծառայությունների ծախսերը կծածկի 99%-ով
Արդեն կարելի է կանխատեսել՝ ցավագին է լինելու ճիշտ այնպես, ինչպես ցավագին էր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը։
Սկզբունքը նույնն է, ուղղակի պետության մասնակցությունն է նվազագույնի հասցված, որովհետև, ըստ մշակված օրինագծի, մեր ամսական աշխատավարձի 6 տոկոսն է պահվելու. 3 տոկոսը մենք ենք տալու, մյուս 3 տոկոսը՝ գործատուն։
Համեմատության համար կարող եմ ասել, որ, օրինակ, Ճապոնիայում առողջապահության համար նախատեսված պահումը 8,5 տոկոս է, բայց նաև գիտեմ, որ ցանկացած նման համեմատության դեպքում հետևում է նույն արձագանքը՝ բա իրենց աշխատավա՞րձը։

Այո′, մինչ մեր իշխանությունները հպարտանում են, թե անցած տարի մեզ մոտ միջին աշիատավարձը մի քանի տոկոսով ավելացել է ու դարձել մոտ 400 դոլար, Ճապոնիայում այն կազմում է 3 հազար դոլարից ավելի։ Ամսական։

Ի դեպ, ճապոնացի գործատուն, հաշվի առնելով ձեր ֆինանսական վիճակը, կարող է կամովին ավելացնել իր մասնաբաժինը, և բազմաթիվ ընկերություններ հենց այդպես էլ վարվում են։ Ամերիկայում ծախսերի մի մասն իր վրա է վերցնում պետությունը, բայց դա ամենևին չի նշանակում, որ դուք կարող եք մի կոպեկ էլ չվճարել։ Ինչպես փաստել է ամերիկացի մեկնաբաններից մեկը՝ պետությունը ձեզ, իհարկե, բժշկական ծախսերից չի ազատի, պարզապես կփրկի ֆինանսական աղետից։ Իսկ այն, որ բուժումն իսկական ֆինանսական աղետ է ոչ միայն հայաստանցու, այլև ամերիկացու համար, ակնհայտ է։
Ընդամենը մի օրինակ բերեմ։ Եթե Միացյալ Նահանգներում ունեք առողջապահության ապահովագրություն, շտապօգնության կանչի համար կվճարեք 240 դոլար, եթե չունեք` այդ կանչը, խնդրում եմ` բռնվե′ք, ձեզ վրա կնստի 5 հազար դոլար։
Կարող եք, իհարկե, նորից կրկնել այդ հավերժական փաստարկը՝ «Բա իրենց աշխատավարձե՞րը», բայց բժշկական ապահովագրությունն Արևմուտքում էլ իրոք բավական թանկ է։ Չորս հոգանոց ամերիկյան ընտանիքի համար՝ ամսական 1000 դոլարից ավելի։ Բայց ընտրության հնարավորություն էլ ունեք։ Նույն Ամերիկայում, օրինակ, կա ոսկե, արծաթե և բրոնզե ապահովագրություն։
Նախարարը` պաշտոնանկության, կեղծ դեղերի, ապահովագրության և բժշկական սխալների մասին
Ոսկե տարբերակի համար ամսական, իհարկե, պիտի վճարեք բավական պատկառելի գումար, բայց եթե հիվանդացաք` այդ համակարգը կծածկի ձեր բուժման ծախսերի 90 տոկոսը, այսինքն` գրեթե լրիվ գումարը, որքան էլ այդ բուժումը թանկարժեք լինի։ Իսկ բրոնզը, երևի հասկացաք, շատ ավելի էժան է, բայց փոխհատուցում է այդ ծախսերի ընդամենը 60 տոկոսը, մնացած 40-ը ինքներդ պիտի վճարեք։
Համաձայնեք՝ բավական բարդ երկընտրանք է. մի կողմից` կարող ես ինքդ քեզ մխիթարել՝ առողջ մարդ եմ, առավոտները թենիս եմ խաղում, ֆիթնես ակումբ եմ հաճախում, ես հիվանդացողը չեմ, ու այդ ապահովագրությունն էլ ինձ 1000 տարի պետք չէ։ Բայց, մյուս կողմից, հո պատահական չէ՞, որ ժողովուրդը հենց փողի շնորհիվ առողջ ու ջահել մնալու մասին է երգում.
«Թե միլիոն լիներ` այդ էլ կտայի,
Գոնե 10 տարով ջահելանայի»:
Երևի չեք հերքի, որ բավական լուրջ շատ հարցեր կան, որոնց մասին անպայման կխոսվի այս նոր օրինագծի քննարկման ընթացքում։ Օրինակ, իսկ ունա՞կ է արդյոք Հայաստանի առողջապահական համակարգը իմ մուծած փողի դիմաց ինձ մատուցել իրոք բարձրորակ բժշկական ծառայություններ։ Կամ՝ բազմաթիվ գործազուրկների խնդիրը. եթե նրանք գործատու չունեն, բա ո՞ւմ հաշվին են լինելու նրանց առողջապահական ծախսերը։
Մի խոսքով` իհարկե ճիշտ եք ասում, որ փողով առողջություն չես գնի, բայց կներե′ք, դուք էլ համաձայնեք՝ բոլոր դեպքերում առողջության համար ստիպված ենք վճարել։
Выступление омбудсмена Армана Татояна на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (26 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Մարդիկ զրկվում են անհետաձգելի բժշկական օգնությունից. ՄԻՊ–ը` պետպատվերի սպառման մասին
Լրահոս
0