Երբ դաշնակիցները թշնամիներից վատն են. Ռուսաստանը չի հրաժարվի իր օրինական պահանջներից

© REUTERS / Iranian Army / West Asia News Agency Հնդկական օվկիանոսում անցկացվող Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ ռազմածովային զորավարժություններին մասնակցող ռազմանավերը
Հնդկական օվկիանոսում անցկացվող Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ ռազմածովային զորավարժություններին մասնակցող ռազմանավերը - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Եվրոպայում հավասար անվտանգություն ապահովելու համար Ռուսաստանը չի հրաժարվի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նկատմամբ իր օրինական պահանջներից։ Մոսկվան «գործընկերներին» խաղաղության պարտադրելու համար ունի բոլոր գործիքներն ու միջոցները։ Վաղ թե ուշ ՆԱՏՕ-ի արտասահմանյան զորքերը Արևելյան Եվրոպայից դուրս կբերվեն մինչև 1997 թվականի աշխարհագրական տարածք: Սև ծովում ռուսական միջերկրածովյան էսկադրան կարող է արագացնել դաշինքի վերադարձը բազմաբևեռ աշխարհակարգի իրականություն։
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի մշտական միջերկրածովյան էսկադրան (վերստեղծվել է 2013 թվականին) ուժեղացված կազմով անցում է կատարում Սև ծով: ԽՍՀՄ ժամանակներից ի վեր չտեսնված հարվածային խմբավորում՝ առաջին և երկրորդ կարգի 20-ից ավելի մարտական նավերով` երեք հրթիռային հածանավ, 4 հրթիռային ֆրեգատ (այդ թվում՝ «Ադմիրալ Կասատոնովը», որը «Ցիրկոն» գերձայնային հրթիռներ է կրում), երկու մեծ հականավային նավ, 13 մեծ դեսանտային նավ: Չհաշված Ռուսաստանի Դաշնության ՌԾՈւ-ի փոքր հրթիռային նավերն ու «Վարշավյանկա» տիպի վեց սուզանավերը («Կալիբր» թևավոր հրթիռներով)։
Միջերկրական ծովի չորս նավատորմերի նավերը մշակում են հարվածային և հականավային խնդիրները: Եվ համոզիչ կերպով ցուցադրում են Ռուսաստանի ՌԾՆ-ի ռազմավարական գերազանցությունը տարածաշրջանում՝ ՆԱՏՕ-ի երկրների միացյալ ռազմածովային ուժերի նկատմամբ։ Էսկադրան զգալիորեն ամրապնդում է Ղրիմում ՌԴ զորքերի և ուժերի բազմատեսակ խմբավորման հարավային թևը։ Նշենք, որ «ռուսական ագրեսիայի» բազմաթիվ ծրագրերում (որպիսիք հնարվում են Արևմուտքում) Ռուսաստանի սևծովյան նավատորմի հնարավորություններն ակնհայտորեն թերագնահատված են և սահմանափակվում են ընդամենը Մերձդնեստրի աջակցությամբ։
ԱՄՆ–ի և ՆԱՏՕ-ի պատասխանը անվտանգության խնդիրները «ճահճացնելու» փորձ է
ՌԴ միջերկրածովյան էսկադրան կարող է հակադարձել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի (USS Harry S. Truman ավիակիր, «Թիքոնդերոգա» դասի հրթիռային հածանավ, «Արլի Բյորկ» դասի կառավարվող հրթիռային զենքով մի քանի Էսկադրային ականակիր) կողմից ցանկացած հնարավոր սպառնալիքի՝ ներառյալ Արևելյան Եվրոպայում տախտակամածային ռմբակոծիչ կործանիչների հիպոթետիկ կիրառումը:
Միաժամանակ Ռուսաստանի ռազմածովային ուժերի ավելի քան 140 նավ և 60 թռչող սարք, հազար միավոր ռազմական տեխնիկա և շուրջ 10 հազար զինծառայողներ վարժանքներ են անցկացնում Հյուսիսային Ատլանտիկայի, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների մարտական կիրառման շրջաններում, Միջերկրածովյան տարածաշրջանում․ դա պատասխան է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից անվտանգության երաշխիքների բացակայությանը։
Վերջին օրերին «գործընկերներն» այնքան շատ մտորելու նյութ են ստացել, որ նույնիսկ Ուկրաինայի ԶՈւ-ի անխուսափելի կործանման և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ստրկացման շուրջ արհեստական աղմուկն է նվազել։ Բանակցությունների համար հապշտապ Մոսկվա է ժամանել հավաքական Արևմուտքի խորհրդարանականը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այսպիսով, նույնիսկ առանց հզոր հրթիռային զենքի կիրառման Միջերկրածովյան էսկադրան՝ ՌԴ երեք ռազմական շրջանների Ցամաքային զորքերի և Օդատիեզերական ուժերի հետ փոխգործակցությամբ, նպաստել է Ուկրաինայի տարածքում «անվտանգության հովանոցի» տեղակայմանը՝ ի հեճուկս հունվար և փետրվար ամիսների համար ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մռայլ կանխատեսումների:

Երբ դաշնակիցները թշնամիներից վատն են

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի մասնակցությամբ Եվրոպայում վերահսկվող զինված հակամարտությունը Վաշինգտոնի համար լավագույն միջոցն է տնտեսության, ներքին և արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ-ի լուրջ խնդիրների մի ամբողջ համալիր լուծելու համար:
Սակայն Աֆղանստանից ամերիկյան ռազմական կոալիցիայի խայտառակ փախուստից հետո հին աշխարհում փոքր ջերմամիջուկային պատերազմ կազմակերպելու` Վաշինգտոնի ջերմ ցանկությունը ոչ բոլոր դաշնակիցներն են կիսում։
Մարտական գործողությունների հիպոթետիկ էպիկենտրոնը՝ Կիևը, ուրախությամբ ընդունում է դաշինքի զինամթերքը, խնդրում Է ԱՄՆ-ին Խարկովի տակ THAAD ՀՕՊ դիվիզիոններ տեղակայել, որոնք ի վիճակի են «նայել» ռուսական տարածքին՝ 1000 կմ խորությամբ։ Եվ, այնուամենայնիվ, Ուկրաինայի Զինված ուժերը չեն շտապում ռազմական գործողությունների մեջ մտնել ՌԴ ԶՈւ-ի հետ (թեև Սպիտակ տունն ամեն կերպ ինքնասպանության է դրդում)։ Բոլոր ուկրաինացիների և բազմաթիվ ամերիկացիների համար պարզ է, որ THAAD և Javelin համակարգերը ռազմական գործողությունների եվրոպական թատերաբեմում ռուսական զենքից չեն պաշտպանի։
STRATCOM-ի ծրագրերի և քաղաքականության գծով տնօրեն, ՌՕՈւ գեներալ Ֆերդինանդ Սթոսը միջուկային զսպման վիրտուալ գագաթնաժողովում փետրվարի 7-ին ներկայացրել է ԱՄՆ-ի ավելի քան 30-ամյա պատմության ընթացքում աննախադեպ ռազմավարական խոցելիությունը և նախազգուշացրել գործընկերներին․

«Այսօր Ռուսաստանն ու Չինաստանը հնարավորություն ունեն միակողմանի կարգով ցանկացած մակարդակի էսկալացիա կազմակերպել ցանկացած ոլորտում, ցանկացած աշխարհագրական վայրում ... և դա անել ցանկացած ժամանակ՝ իրենց ընտրությամբ»։

Սթոսի կարծիքով՝ Ռուսաստանը զգալիորեն ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ հսկայական կործանիչ ուժ ունեցող «նոր զենք» է մշակում։ Ռուսները կառուցում են «ամեն ինչ` գերձայնային հականավային հրթիռներից մինչև միջմայրցամաքային հեռավորության Skyfall թևավոր հրթիռներ՝ միջուկային շարժիչով»։ STRATCOM-ի ամերիկացի զորահրամանատարը նշել է նաև Չինաստանի «Ռազմավարական առաջընթացը», որը «ոչ թափանցիկ» կերպով հարյուրավոր հրթիռային հորեր է կառուցում և մինչև 2030 թվականը կունենա 1000 միջուկային մարտագլխիկ։ Նա նաև վնասակար է անվանում ՆԱՏՕ-ի ընդլայնումը աշխարհի և միջազգային անվտանգության համար (այս հարցում ՌԴ-ի և ՉԺՀ-ի դիրքորոշումները լիովին համընկնում են)։
Ռուսական զենքը․ ծանր «Ալտիուսը» թեթև է թռչում
Պենտագոնում կարծում են, որ Ռուսաստանն ամեն օր մեծացնում է ռազմական ներուժը Ուկրաինայի սահմանների մոտ, ներառյալ Ղրիմի թերակղզին և Բելառուսի Հանրապետության տարածքը: Քանակական գնահատականը՝ «100 հազարից զգալիորեն ավել» զինծառայող։ Հավանաբար դա ամերիկացիների պատկերացումների սահմանն է ՌԴ մշտական պատրաստության զորքերի մասին, քանի որ Իսլամական Հանրապետությունում աֆղանական գործողությունների գագաթնակետի օրերին (2011 թվականին) միաժամանակ գործում էին ԱՄՆ բանակի 101 հազար զինծառայող և ևս 21 հազար զինվոր՝ 49 այլ երկրներից (ՆԱՏՕ և գործընկերներ):

Համոզել և հարկադրել

Associated Press-ը տագնապալի կերպով հաղորդում է Ռուսաստանի և Բելառուսի վերջին զորավարժությունների շարքի և ռուսական Ту-22М3 հեռահար ռմբակոծիչ-հթիռակիրներով (միջուկային մարտագլխիկներ կրող) Բելառուսի օդային տարածքի պարեկության մասին՝ ՆԱՏՕ-ի երկրների մոտակայքում (Լեհաստան, Լիտվա, Լատվիա)։
Գործակալությունը մեջբերում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին. «Մինչ նրանք (դաշինքը) դեռ կպատրաստվեն այստեղ ինչ-որ զորքեր մտցնելուն, մենք արդեն կանգնած կլինենք Լա Մանշի մոտ, և նրանք դա գիտեն»: Հնարավոր է, որ ՆԱՏՕ-ն չպետք է Լա Մանշից դեպի արևելք այդքան հեռու ծավալվեր՝ տագնապներն ավելի քիչ կլինեին։
Կրեմլում հաստատել են, որ ռուսական զորքերը Բելառուսում փետրվարի 10-20-ը անցկացված զորավարժություններից հետո կվերադառնան մշտական տեղակայման վայրեր: Դրա հետ մեկտեղ ՌԴ պաշտպանության նախարարությունը շարունակում է ամրապնդել Հարավային ուղղությունը և ձևավորում է էշելոնացված ՀՕՊ-ի շարժական ռեզերվ՝ ինտեգրված Ս-400 և Ս-300 զենիթահրթիռային համակարգերի, «Պանցիր» ԶՀՀ-ի կազմով:
Բոլոր ուղղություններով Ռուսաստանը հետապնդում է մեկ առաջնային նպատակ` եվրոպական անվտանգության ամրապնդումը՝ ՆԱՏՕ-ին Արևելյան Եվրոպայից մինչև 1997 թվականի սահման դուրս մղելու միջոցով։ Հակառակորդներին հարկ է լինում միաժամանակ համոզել դիվանագիտական ճանապարհով և պարտադրել ռազմատեխնիկական ճանապարհով, դրա համար Մոսկվան ունի թե՛ բոլոր տարբերակները, թե՛ զգալի միջազգային աջակցություն (մոլորակի բնակչության առնվազն մեկ երրորդի կողմից):
Արևմուտքը պատրաստվում է Ուկրաինայի ԶՈւ-ն թաղել հնացած սպառազինության փլատակների տակ
Պենտագոնը ցանցակենտրոն պատերազմի տեխնոլոգիա և Երկրի ուղեծրում ռազմական գործողությունների ռազմավարություն է մշակել։ Ամերիկյան հրամանատարությունն ունակ է զորքերի էլեկտրոնային կառավարում իրականացնել ինֆրակարմիր տիրույթում։ Դաշնակիցները սրբորեն հավատում են F-35 մինչձայնային գործանիչ-ռմբակոծիչների «անտեսանելիությանը»։
ԱՄՆ-ի ամենամյա ռազմական բյուջեն վաղուց գերազանցում է 700 մլրդ դոլարը, սակայն փողը հաղթանակ չի երաշխավորում։ 20-ամյա փորձի արդյունքում 2021թ․-ի օգոստոսին ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղիղ աքացի ստացան աֆղանցի թալիբներից։ Այդպիսի բեքգրաունդ ունենալով Ռուսաստանի դեմ բարձր տեխնոլոգիական հակամարտության մեջ ներքաշվելը, ռազմական գործողությունների եվրոպական թատերաբեմում, անխոհեմություն է, անհույս է և ինքնասպանություն է դաշինքի բոլոր երկրների համար` ներառյալ ԱՄՆ-ի և Կանադայի հյուսիսամերիկյան դիրքերը (տարածքները)։
Հետևեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram ալիքին հետևյալ հղումով՝ https://t.me/AKhrolenko
Լրահոս
0