00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այլազգի «հայերը», որոնք բարձր էին պահում Հայաստանի մարզական պատիվը

© Sputnik / Долягин / Անցնել մեդիապահոցСергей Бондаренко на отборочном матче
Сергей Бондаренко на отборочном матче - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2022
Բաժանորդագրվել
Այսօր նմաններին լեգիոներ են անվանում։ Իգոր Նովիկով, Ֆաինա Մելնիկ, Սերգեյ Բոնդարենկո, Ալեքսանդր Կովալենկո... Նրանցից ոմանք` Դնեպրի ափերից, ոմանք` Մերձմոսկվայից, ոմանք էլ` Ռուսաստանի Սվերդլովի մարզից։ Նրանք պայքարում էին իրենց համար հայրենիք դարձած Հայաստանի մարզական պատվի համար։
Թե ինչ է «հայրենիքը»՝ ամենից լավ կբացատրեն Դավիթ Թուխմանովի երգի բառերը. «Наш адрес не дом и не улица, наш адрес Советский Союз»։ Մեծ հաշվով այդպես էլ էր, սակայն նաև հայկական տեսանկյունիցէին նայում. ուսումնասիրում ենք ազգանունները, և եթե «յան»–ով են ավարտվում, յուրային ենք համարում։ Նովիկովը, Մելնիկովը, Կովալենկոն, Բոնդարենկոն, ինչպես տեսնում ենք, այդ «ֆեյսկանտրոլը» չեն անցել։ Բայց...
Ֆաինա Գրիգորևնա Մելնիկ։ Եվրոպայի երկակի չեմպիոն, աշխարհի` բազմակի, Օլիմպիադայի հաղթող։ Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, սկավառակը նետում էր ֆանտաստիկ հեռավորության վրա, մնացել է ոչ միայն հիշողության մեջ, այլև պատկերվել է 2010 թվականին ՀՀ կապի նախարարության թողարկած փոստային նամականիշի վրա։
Իգոր Ալեքսանդրովիչ Նովիկով։ Հնգամարտիկ, որը նվաճել է այս մարզաձևի աշխարհի գրեթե բոլոր մրցանակները։Ազգության մասին հարցին պատասխանում էր. «Հայ ժողովրդի ռուս զավակ»։
Ալեքսանդր Պետրովիչ Կովալենկո։ Ֆուտբոլիստ՝ «Արարատից»։ Երկրպագուների կուռք։ Հայաստանի լավագույն ֆուտբոլային դաշտում նրա պատվին ցուցանակ էր տեղադրվել. ««Հրազդան» մարզադաշտի պատմության մեջ առաջին գոլը խփեց Ալեքսանդր Կովալենկոն»։ Միշտ ներկայանում էր որպես հայ, իբր անուն–ազգանունին մի՛ նայեք... Չէին նայում։
Սերգեյ Նիկոլաևիչ Բոնդարենկո։ Ժամանակին ուկրաինացի կինեմատոգրաֆիստները «Արարատի» մասին վավերագրականֆիլմ նկարահանեցին։ Հեղինակները որոշեցին ճշտել, թե որտեղից են ակումբի խաղացողները։Ճշտեցին. Աբրահամյան եղբայրներն ու Իշտոյանը` Լենինականից, Նորայր Մեսրոպյանը` Ապարանից, Մարգարովն ու Անդրեասյանը` Բաքվից, Երևանը ներկայացված էր «ամենահայ ուկրաինացու»՝ Սերգեյ Բոնդարենկոյի կողմից։
© Sputnik / Долягин / Անցնել մեդիապահոցՍերգեյ Բոնդարենկո
Полузащитник Сергей Бондаренко - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2022
Սերգեյ Բոնդարենկո. Արխիվային լուսանկար
1960-ականներին, երբ Կիևի «Դինամոն» երեք անգամ անընդմեջ դարձավ ԽՍՀՄ չեմպիոն, այսպիսի անեկդոտ էին պատմում. Հայկական ռադիոյին հարցնում են. ինչ է անհրաժեշտ, որպեսզի «Արարատը» հաղթի ԽՍՀՄ առաջնությունում։ Հայկական ռադիոն պատասխանում է. «Որպեսզի թիմում խաղան ՄունթՅԱՆ-ը, ՊորկուՅԱՆ–ն ու ևս 9 կիևՅԱՆցի»։
1973 թվականին«Արարատը» դարձավ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, արժանացավ հայրենական ֆուտբոլի գրեթե բոլոր մրցանակներին։ Թիմում խաղում էին ուկրաինացիներ Կովալենկոն, Բոնդարենկոն ու ևս 9 երևանցի։
Կովալենկոն, Նովիկովը, Մելնիկը` բոլորն արդեն մահացել են, սակայն բոլորին դեռ հիշում են։Ոչ միայն սպորտի հետ կապված, այլև ընդհանրապես կյանքի, որում յուրաքանչյուրը սեփական անհատականությունն էրկերտել և ցուցադրում էր իր բնավորությունը։
Ֆաինա Մելնիկ. «Սևան» հայկական միության երիտասարդ մարզիկ։ Մրցումներ Նալչիկում։ Աղջիկը շտապում է մարզադաշտ, նրա հետևից էլ` երեք անկոչ երկրպագու։
– Գեղեցկուհի, արի ծանոթանանք...
– Ներեցեք, շտապում եմ...
Փաստարկը համոզիչ չթվաց, ու Ֆաինան ստիպված եղավ համոզելու այլ տարբերակ գտնել։ Արդյունքում` մեկը վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվեց, երկուսը Մելնիկի հետ միասին` ոստիկանության բաժանմունք։
© Sputnik / Р. Максимов / Անցնել մեդիապահոցՖաինա Մելնիկ
Метательница диска Фаина Мельник - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2022
Ֆաինա Մելնիկ. Արխիվային լուսանկար
– Ծեծի ենթարկվելու մասին դիմում գրեք, – տղաներին առաջարկում է քննիչը։
– Բայց չէ՞ որ մեզ կծաղրեն...
... Բոնդարենկոն ֆուտբոլ էր խաղում այն ժամանակ, երբ հանդիպման համար կոպեկներ էին վճարում։ Այդ այսօր է, որ իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին կարող է ասել. «Այն բանից հետո, երբ սիմֆոնիկ նվագախումբն ավելի էժան է վարձատրվում, քան մի ֆուտբոլիստը, ի՞նչ ժառանգություն ենք ակնկալում թողնել մեր երեխաներին»։ Իսկ այն ժամանակ այլ էր։
– Ֆուտբոլը փչացրեց փողը։ Ֆուտբոլիստներին սկսեցին հավելավճարներ առաջարկել գոլերի համար, ինչը վատ էր անդրադառնում թիմում առկա մթնոլորտի վրա, քանի որ ոչ բոլոր խաղացողները գոլ խփելու հնարավորություն ունեին, – ասում էր Բոնդարենկոն, և նա գիտեր` ինչ է ասում, իսկ մենք այսօր դիտում ենք մեր ֆուտբոլն ու տեսնում այն, ինչ տեսնում ենք։
Բացի այդ. «Ֆուտբոլը, որպես ազգային ոգու համար կարևոր խաղ, որը ի զորու է համախմբել, դադարել է գոյություն ունենալ մշակութային և արժեքային կողմնորոշումների փոփոխության հետ մեկտեղ»։ Ու դեռ ասում են, որ մարզիկները IQ–ի հետ կապված խնդիրներ են ունենում։
© Sputnik / С. Ильин / Անցնել մեդիապահոցԻգոր Նովիկով
Игорь Новиков, заслуженный мастер спорта СССР, современное пятиборье - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2022
Իգոր Նովիկով. Արխիվային լուսանկար
... Եթե ֆուտբոլը փչացրել է փողը, ապա հայկական հնգամարտը կործանել է անտարբերությունն ու տգիտությունը։ Իգոր Նովիկովը երազանք ուներ. հնգամարտի դպրոց հիմնել Երևանում։ Նա այն կառուցեց։ Գլխավորեց, չեմպիոններ մեծացրեց, բայց 90-ականներին ինչպես ինքը, այնպես էլ դպրոցն ավելորդ դարձան։ «Հայկական վագրը» մեկնեց որդիների մոտ, այնտեղ էլ մահացավ։ Տխուր է։
Հայաստանից հեռացել էր նաև Բոնդարենկոն։ Առաջին անգամ` Լենինգրադ, «Արարատի» նախկին մարզիչ Արտյոմ Ֆալյանի հետ։ 10 օր հետո վերադարձավ։ Այնուհետև մեկնեց Ամերիկա, այնտեղից քչերն են վերադառնում։ Իսկ Բոնդարենկոն վերադարձավ նաև Ամերիկայից։
– Հայը կուռ ազգ է, որն ինձ յուրայինի պես ընդունեց։
Դաշտում մենք առյուծների պես կռիվ էինք տալիս, իսկ խաղերից հետո միմյանց հյուր գնում։ Թբիլիսիում եղել եմ Մանուչար Մաչայիձեի և Գիվի Նոդիայի տանը, Կիևում` Լեոնիդ Բուրյակի մոտ, Ռոստովում` Լև Կուդասովի,Ալմաթիում` Օլեգ Դոլմատովի, Մոսկվայում` Ժորա Յարցևի և Յուրա Գավրիլովի... ԽՍՀՄ հավաքականում էլ ամուր ընկերություն էինք անում` ռուսներ, ուկրաինացիներ, հայեր ու վրացիներ...
Թվում է՝ դա այդքան էլ վաղուց չէր։
Լրահոս
0