https://arm.sputniknews.ru/20220211/rus-khaghaghapahnern-arcakhum-hradzgutjamb-zvoravarzhutjunner-en-anckacrel-38560057.html
Ռուս խաղաղապահներն Արցախում հրաձգությամբ զորավարժություններ են անցկացրել
Ռուս խաղաղապահներն Արցախում հրաձգությամբ զորավարժություններ են անցկացրել
Sputnik Արմենիա
Զորավարժություններին ներգրավված էր շուրջ 10 միավոր մարտական և հատուկ տեխնիկա։ 11.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-11T09:33+0400
2022-02-11T09:33+0400
2022-02-11T13:55+0400
խաղաղապահներն արցախում
արցախ
արցախյան պատերազմ
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
զորավարժություններ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0b/38570566_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a283da5736ac352526f56d498cd07a6a.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ռուս խաղաղապահները ԼՂ զորավարժարանում վարժանքներ են անցկացրել հրաձգային զինատեսակներով և ԲՏՌ-82Ա հաստիքային սպառազինություններով։Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները նաև հրաձգային զենքից կրակային պատրաստության վարժանքներ են կատարել։Զորավարժություններին ներգրավված էր շուրջ 10 միավոր մարտական և հատուկ տեխնիկա։ԼՂ 27 դիտակետերում խաղաղապահները իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկում են իրականացնում։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Ռուս խաղաղապահներն Արցախում հրաձգությամբ զորավարժություններ են անցկացրել
Sputnik Արմենիա
Ռուս խաղաղապահներն Արցախում հրաձգությամբ զորավարժություններ են անցկացրել
2022-02-11T09:33+0400
true
PT0M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0b/38570566_187:0:1627:1080_1920x0_80_0_0_ff6255e69ef6d3ec94206fde74c02ec2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
խաղաղապահներն արցախում, արցախ, արցախյան պատերազմ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, զորավարժություններ, տեսանյութեր, տեսանյութ, видео
խաղաղապահներն արցախում, արցախ, արցախյան պատերազմ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, զորավարժություններ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ռուս խաղաղապահներն Արցախում հրաձգությամբ զորավարժություններ են անցկացրել
09:33 11.02.2022 (Թարմացված է: 13:55 11.02.2022) Զորավարժություններին ներգրավված էր շուրջ 10 միավոր մարտական և հատուկ տեխնիկա։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ռուս խաղաղապահները ԼՂ զորավարժարանում վարժանքներ են անցկացրել հրաձգային զինատեսակներով և ԲՏՌ-82Ա հաստիքային սպառազինություններով։
«Տանկոդրոմի մայրուղու վրա զրահամեքենաների անձնակազմերը նորմատիվներ են մշակել վարման վերաբերյալ, տեղանքում բարձր արագություններով արգելքներ են հաղթահարել և կատարել կրակային վարժություններ ԲՏՌ-82Ա հաստիքային սպառազինությունից մեկական և խմբային թիրախներով», – ասել են գերատեսչությունից։
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները նաև հրաձգային զենքից կրակային պատրաստության վարժանքներ են կատարել։
Զորավարժություններին ներգրավված էր շուրջ 10 միավոր մարտական և հատուկ տեխնիկա։
ԼՂ 27 դիտակետերում խաղաղապահները իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկում են իրականացնում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: