Հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել է տրակտորի անվադողը

© Photo : Facebook / ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունԱդրբեջանի զինուժը Ասկերանի շրջանում գնդակոծել է խաղաղ քաղաքացու տրակտորը (15 փետրվարի, 2022թ)․ Արցախ
Ադրբեջանի զինուժը Ասկերանի շրջանում գնդակոծել է խաղաղ քաղաքացու տրակտորը (15 փետրվարի, 2022թ)․ Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության շրջանայի բաժնի ծառայողներն ու ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները:
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ երեկ հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել է տրակտորի անվադողը։ ԱԻՊԾ–ն ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով դեպքին և լուսանկարներ հրապարակելով։
Հայտնել էինք, որ երեկ ժամը 15:30-ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ: Քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ:
Առավոտյան էլ ենք եղել Շուշիի մուտքի մոտ. ադրբեջանցիների հետ ամեն օր բանակցում են
«Տեղեկությունների ստուգման արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն (ծնված 1983թ.) տրակտորով հերկ է կատարել։ Իսկ հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ասվում է նաև, որ դեպքի վայր են մեկնել ոստիկանության շրջանայի բաժնի ծառայողներն ու ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները: Նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար։
Լրահոս
0