00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:12
13 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:34
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:51
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են անցկացրել Արցախի Կարմիր Շուկա գյուղում

Բաժանորդագրվել
Երեխաներին պատմել են նախկին մարտական գործողությունների վայրերում գտնվելու վտանգավորության, ինչպես նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելու եղանակների մասին։
Ռուս խաղաղապահները «Խաղաղարարի դաս» տեղեկատվական ակցիայի ընթացքում ինտերակտիվ դաս են անցկացրել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի միջնակարգ դպրոցում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ռուսական խաղաղապահ զորակազմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում անցկացրել է «Խաղաղապահներ. խաղաղապահական գործունեություն» ինտերակտիվ դասը։ Դասի ընթացքում մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից անցկացվել են «Խաղաղապահներ. ովքե՞ր են նրանք» թեմայով դաս, իսկ մարդասիրական ականազերծման վաշտի կողմից՝ «Վարքագծի կանոնները պահպանվող ականային վտանգի պայմաններում» թեմայով դաս։ Բժշկական ջոկատի կողմից էլ անցկացվել է «Առաջին բուժօգնության ցուցաբերում» թեմայով դաս»,-պատմել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իվան Սոկորևը:

Դասախոսության ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները երեխաներին պատմել են խաղաղապահների գլխավոր խնդիրների և Ռուսաստանում ու աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմության մասին:
Ռուս սակրավորները ցուցադրել են, թե ինչպես է տեղի ունենում տարածքի ականազերծումը, ցույց են տվել, թե ինչպես է աշխատում ական փնտրող սարքը և թույլ տվել փորձել իրենց հանդերձանքը, որպեսզի երեխաներն իրենց իսկական խաղաղապահներ զգան:

«Մենք շնորհակալ ենք ձեզ, որ եկել եք, չեք մոռացել մեր մասին, մեզ ուշադրության կենտրոնում եք պահում, և այն ամենը, ինչ ցույց տվեցիք մեզ ու մեր երեխաներին, շատ օգտակար մեզ համար, որովհետև այնպիսի վիճակում ենք ապրում, այնպիսի տեղում, որ դա մեզ անհրաժեշտ է իմանալ», — ասել է ռուսաց լեզվի ուսուցիչ Էլեն Կավասյանը:

Վերջում դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները շնորհակալություն են հայտնել ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներին՝ անցկացված պարապմունքի և երիտասարդների կրթության ոլորտում ցուցաբերած աջակցության համար:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0