00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի Աշան գյուղի երեխաներին

Բաժանորդագրվել
Արցախցի երեխաներին փափուկ խաղալիքներ, գրքեր, զարգացնող խաղեր, ինչպես նաև գրենական պիտույքներ են նվիրել։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ մարդասիրական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Աշան գյուղի մանկապարտեզում, որը գտնվում է կողմերի շփման գծի հատվածում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«27 երեխա ստացել են զարգացնող խաղեր, նկարչական հավաքածուներ, պլաստիլիններ»,– ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։
Խաղաղապահներն ու բարերարները մարդասիրական ակցիան անցկացրել են մանկապարտեզի շենքում։
2022 թվականի առաջին եռամսյակում ռուս խաղաղապահները ծրագրել են 30 մարդասիրական ակցիա անցկացնել Արցախի քաղաքներում և գյուղերում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0