00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիեզերքից Արագածի լանջերին ամրոցների մնացորդներ են տեսանելի. ինչպե՞ս են կառուցել դրանք

© Sputnik / provided by Armen PetrosyanԽոշոր քարերով պարիսպների մնացորդներն Արագածի լանջին
Խոշոր քարերով պարիսպների մնացորդներն Արագածի լանջին - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2022
Բաժանորդագրվել
Այն մասին, թե որքան հետաքրքիր բան կարելի է բացահայտել Հայաստանի լեռներում, թե ինչ են դրանք հիշեցնում և ինչով են տարբերվում այլ երկրներում հայտնաբերված գտածոներից, ընթերցեք Sputnik Արմենիայի հոդվածում։
1970–ականներից սկսած ամբողջ աշխարհում քննարկվում էր Պերուի հարավում գտնվող Նասկա սարահարթում` ուրվանկարների, երկրաչափական պատկերների և զարմանալի գծերի տեսքով տասնյակ հազարավոր գեոգլիֆների առեղծվածը: Այդ պատկերները սփռված են 50 քառակուսի կմ տարածքում և ավելի քան մեկ տասնամյակ է` գրավում են գիտնականների ուշադրությունը։ Դրանք բազմաթիվ կիլոմետրեր ձգվող և հորիզոնի հետևում թաքնվող հասարակ ուղիղ գծերից մինչև կենդանիների ու միջատների հսկայական և բարդ նկարներ են։
© Sputnik / provided by Boris GasparyanՊարիսպների մնացորդները. տեսարան երկրից
Остатки крепостной стены. Вид с земли - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2022
Պարիսպների մնացորդները. տեսարան երկրից
Կատարյալ ուղիղ գծերն անցնում են հորիզոնի մյուս կողմ` հատելով ցամաքած գետերի հուները, բարձրանալով բլուրների վրա` միաժամանակ չշեղվելով սեփական ուղուց, թեպետ նույնիսկ ժամանակակից գեոդեզիական մեթոդները թույլ չեն տալիս հատված տեղանքում մինչև 8 կմ երկարությամբ ուղիղ գիծ անցկացնել այնպես, որ շեղումը չգերազանցի0.1 աստիճանը։
Դրանց գլխավոր գաղտնիքն այն է, որ երևում են միայն մեծ բարձրությունից, այսինքն դրանք կարելի է տեսնել միայն ինքնաթիռից։ Իսկ Նասկայի մշակույթը, որը, ինչպես համարվում է, ստեղծել է այս ամենը, թվագրվում է մ.թ.ա. 500 թվականի և մ.թ. 500 թվականի միջև։
© Sputnik / Google / provided by Boris GasparyanՊարիսպների մնացորդները. տեսարան տիեզերքից
Остатки многокилометровой крепостной стены. Вид из Космоса - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2022
Պարիսպների մնացորդները. տեսարան տիեզերքից
Հասկանալի է, որ օդապարիկներ ու առավել ևս ինքնաթիռներ հնդկացիների նախնիները չեն ունեցել։ Ում համար են դրանք ստեղծվել և ինչպես։ Մինչ օրս ո՛չ հնագետները, ո՛չ երկրաբանները այս ֆենոմենին որևէ հասկանալի բացատրություն չեն կարողացել գտնել։ Ընդ որում, այն դեպքում, երբ այնտեղ լեռնագագաթների մի մասը կտրված է բավական հարթ կտրվածքով, ինչն ընդհանրապես անհնար է բացատրել ո՛չ բնական պատճառներով, քանի որ բնության մեջ նման բան չի լինում, ո՛չ էլ արհեստական, քանի որ հին ժողովուրդները պարզապես չպետք է տեխնիկա ունենային նման արդյունք ստանալու համար։ Բայց արդյունքը, ինչպես ասում են, տեսանելի է նույնիսկ անզեն աչքով։
Ձեռքով նույնպես գրեթե անհնար է դա անել։ Ավելին, անկախ նրանից, որ անապատի մակերեսն այստեղ այնպիսին է, որ գեթ մեկ անգամ ավտոմեքենան այստեղով անցնելիս անիվների հետքեր է թողնում, Նասկայի սարահարթում արահետների հետքեր գրեթե չկան։ Այսինքն, հարյուրավոր և հազարավոր մետր երկարությամբ գծեր արած հողային աշխատանքներ իրականացնող այդ մարդիկ որևէ տեղ նույնիսկ իրենց ոտնահետքը չեն թողել։
Նասկայի գծերի շուրջ մշակութային շերտեր ևս չեն հայտնաբերվել, այդ պատճառով թվագրել դրանց ստեղծումը, ինչպես և լեռնագագաթների կտրվածքները, այդպես էլ չի հաջողվել։ Կարճ ասած` առեղծված առեղծվածի հետևից։ Եվ որքան խորանում ես, այնքան ավելի մեծ առեղծված է ի հայտ գալիս։
© Sputnik / provided by Boris GasparyanՊարիսպների մնացորդները. տեսարան երկրից
Остатки крепостной стены. Вид с земли - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2022
Պարիսպների մնացորդները. տեսարան երկրից
Նման գտածոներն աշխարհում այդքան էլ շատ չեն, որոշ տեղանքներում երբեմն պերուական պատկերների նմանակներ են հայտնաբերում, բայց ոչ այս մասշտաբների և քանակի։ Բայց, անկախ իրենց մեծությունից, Միջազգային տիեզերակայանից անզեն աչքով անհնար է տարբերել նույնիսկ Նասկայի սարահարթի պատկերները։

Պետք է ասել, որ Հայաստանը, որպես բարձրլեռնային երկիր, Պերուի հետ շատ ընդհանրություններ ունի։ Ռուս գիտնականները, որոնք բազմիցս եղել են և՛ այնտեղ, և՛ մեզ մոտ, մի շարք նմանություներ են նկատել։ Նույնիսկ մի անգամ Սյունիքում` մասնավոր կենդանաբանական այգում, Պերուից բերված լամաներ տեսնելով փաստել են, որ լիարժեք նմանություն կա։

Օրինակ` «Մհերի դուռը» «Աստծո դարպասներն են»։ Պերուացիները նաև սեփական անալոգներն ունեն, դրանք իրենց մոտ կոչվում են Արամու Մուրու (նույնպես Աստծո դարպասներ), ինչը հիշեցնում է լեգենդար հայ արքաներից մեկի անունը (Ուրարտուի թագավոր Արամե (Արամու, – խմբ.), որով մինչ օրս անվանում են տղաներին։
Ընդ որում, եթե մեզ մոտ «Մհերի դռան» մասին հիշողությունները միայն ավանդույթի տեսքով են մնացել, ապա ժամանակակից հնդկացիները մինչ օրս իրենց սրբատեղիների մոտ որոշակի ծեսեր են անցկացնում, որոնք կապված են գիտակցության փոփոխված վիճակի հետ։
Կարճ ասած` հետաքրքիր և գրեթե անբացատրելի համընկնումները քիչ չեն, սակայն կա մի բան, որն արտաքինից ընդհանրապես Նասկայի գծերի հետ որևէ նմանություն չունի, փոխարենը գերազանցում է այն իր մասշտաբներով։ Դա Արագածի փեշերին, ընդ որում ոչ միայն բուն լեռան լանջերին, այլև նրա շուրջ գտնվող լեռնազանգվածների վրա գտնվող կիկլոպյան ամրոցների մնացորդներն են։ Այսօր շինության ստորին շարքերի մնացորդի տեսքով հնագույն այդ ամրոցների միայն հիմքերն են պահպանվել, բայց ամենազարմանալին ոչ այնքան այն է, որ դրանք էլ հազարավոր մետրերի վրա են սփռվում, այլ այն, որ դրանք տեսանելի են տիեզերքից։ Այդ պատճառով դրանք յուրաքանչյուրը կարող է տեսնել Google Earth ծրագրով։
Առաջին անգամ Արագած լեռան հատվածի հնագույն ամրոցների դասակարգումը դեռևս 1920-ականներին արել է հայտնի ճարտարապետ և հնագետ, Հայաստանի ճարտարապետության պատմությունն ուսումնասիրող Թորոս Թորամանյանը(1864—1934): Նա առավել հին ամրոցները նույնիսկ վերագրում էր նեոլիթյան ժամանակաշրջանին։ Մերձավոր Արևելքում նեոլիթյան ժամանակաշրջանը սկսվել է մ.թ.ա. մոտ 9500 թվականին և տևել մինչև մ.թ. IV-V դարերը։ Սակայն Թորամանյանի եզրահանգումները արդյունքում չէին ճանաչվել։

Կիկլոպյան ամրոցներ

Կիկլոպյան ամրոցները, ինչպես և Նասկայի գեոգլիֆները, բազմաթիվ գաղտնիքներ են պարունակում։ Կարելի է նույնիսկ ասել, որ այն ամենը, ինչ մեզ հայտնի է դրանց մասին, անհամեմատելի է այն ամենի հետ, ինչը դեռ հայտնի չէ։ Նույնիսկ դրանց թվագրումն է մոտավոր և միջինացված։ Հնագետները դա բացատրում են նրանով, որ այնտեղ բացակայում են օրգանական նյութերի մնացորդները, առանց որոնց անհնար է կիրառել թվագրման ռադիոածխածնային մեթոդը։ Կամ նրանով, որ հայտնաբերված օրգանական նյութերը, որոնք թվագրվում են, օրինակ, բրոնզի դարաշրջանով, կարող են շատ ավելի ուշ դարաշրջանի պատկանել, քան շինության կառուցումը։
Դա հեշտ է հասկանալ մի պարզ օրինակի վրա. եթե որևէ մեկը 18-րդ դարում Էրեբունու մերձակայքում, ասենք, խորոված է արել, այնտեղ կերուխումի մնացորդների տեսքով օրգանական նյութեր (այսինքն ոսկորներ) հայտնաբերելու դեպքում չի կարելի է եզրակացնել, որ նույն Էրեբունին ևս կառուցվել է այդ թվականին և ընդամենը 300 տարեկան է` այն դեպքում, երբ բոլորին հայտնի է, որ այն ավելի քան 2800 տարվա պատմություն ունի։ Նույնպիսի խնդիր կա ամեն տեղ։
Հայկական լեռնաշխարհում համեմատաբար քիչ ուսումնասիրված հուշարձանների թվին են պատկանում մի քանի հարյուր հնագույն ամրոցներ, որոնք ընդունված է անվանել կիկլոպյան։ Դրանք հայկական ամրոցների ամենավաղ նմուշներն են։ Կիկլոպյան ամրոցների հիմնական քարե շարվածքը գրեթե ամենուր արվել է առանց լուծույթի։
Միակ բացառությունը, որտեղ ամենահին շարվածքն արվել էլ լուծույթով` Գոշավանքի փոքր կառույցն է, որը նույնիսկ արտաքին տեսքով կտրուկ տարբերվում է շրջապատող բոլոր միջնադարյան շինություններից։
Հին հայկական մայրաքաղաք Անին. ի՞նչ գաղտնիքներ կան ստորգետնյա քաղաքում
Գեղամա լեռներում և Արագած լեռան լանջերին բազմաթիվ կիսավեր կիկլոպյան ամրոցներ կան։ Միևնույն ժամանակ, դրանք ցրված են բավական ընդարձակ տարածքի վրա` դեպի հարավ և հարավ-արևմուտք։ Հայտնի հնագետ Բորիս Գասպարյանի ղեկավարած երկարամյա միջազգային արշավախումբը հայտնաբերել է դրանք նաև Արագածի հարավ–արևմուտքում, Արմավիրի մարզի արևելյան հատվածում` Դալարիկ գյուղի մոտ, Երևանից 58 կմ դեպի արևմուտք և հայ–թուրքական պետական սահմանից 20 կմ հեռավորության վրա։
Մերձակայքում է գտնվում Դալարիկ-1 քարանձավը, որը 2018 թվականին հայտնաբերել է հայ–ճապոնական համատեղ արշավախումբը Արաքսի վտակներից մեկի հովտում։ Այնտեղ աշելյան ժամանակաշրջանի 130 քարե առարկա և կենդանական աշխարհի մնացորդներ են հայտնաբերվել։ Աշելյան շերտի տարիքն այնտեղ 600-500 հազար տարի է կազմում։
Հասկանալի է, որ ամրոցները շրջապատել և պահպանել են հնագույն քաղաքներն ու բնակավայրերը։ Սակայն այսօր դրանցից գրեթե ոչինչ չի մնացել։ Այդ փաստն, ինչպես և այն, որ բուն ամրոցներից միայն ստորին շարքի շարվածքներն են մնացել, պարզ և հասարակ բացատրություն ունի. քարերը, որպես շինանյութ, հազարավոր տարիներ տեղի բնակչությունը տանում էր սեփական կարիքների համար։ Այս շրջանները հնում մեծ բնակչություն ունեին։ Պատերի մնացորդներով դժվար է եզրակացնել, թե ինչ տեսք են դրանք ունեցել հնում։ Սակայն կան վայրեր, որտեղ հին շինություններից ավելի մեծ մասեր են մնացել։

Արագածի մեգալիթներ

Արագած լեռան լանջին (հարավային կողմում)` Ավան գյուղի մերձակայքում նույնպես կիկլոպյան քաղաքների բազմաթիվ ավերակներ և ամրոցներ են կան և նույնիսկ 5 կմ երկարություն ունեցող հին կիսավեր մի մայթ, որը տանում է մոտ 2000 մ բարձրության վրա գտնվող Խնուսիկ գյուղ, որտեղ այսօր գրեթե ոչ ոք չի բնակվում։
Այնտեղից մի քանի կմ դեպի վերև գտնվում է Ձյունաբերդ մեգալիթյան ամրոցը, որը պատմաբանները թվագրում են մ.թ.ա. 3 հազարամյակով։ Այն կանգնած է բարձունքի վրա և կառուցված է մի քանի տոննա կշռող մեծ գլաքարերից` ստորին հատվածում, և համեմատաբար փոքր քարերից` վերին հատվածում։ Քարերի մեծ մասը ցաքուցրիվ են եղել երկրաշարժերի հետևանքով։
© Sputnik / provided by Armen Petrosyan

Մեծ քարերի մնացորդները

Մեծ քարերի մնացորդները  - Sputnik Արմենիա
1/4

Մեծ քարերի մնացորդները

© Sputnik / provided by Armen Petrosyan

Մեծ քարերի մնացորդները

Մեծ քարերի մնացորդները - Sputnik Արմենիա
2/4

Մեծ քարերի մնացորդները

© Sputnik / provided by Armen Petrosyan

Բլրի գագաթին կառուցված կառույցից երևում է գրեթե ողջ Արարատյան դաշտը

Բլրի գագաթին կառուցված կառույցից երևում է գրեթե ողջ Արարատյան դաշտը - Sputnik Արմենիա
3/4

Բլրի գագաթին կառուցված կառույցից երևում է գրեթե ողջ Արարատյան դաշտը

© Sputnik / provided by Armen Petrosyan

Մեծ քարերի մնացորդները

Մեծ քարերի մնացորդները - Sputnik Արմենիա
4/4

Մեծ քարերի մնացորդները

1/4

Մեծ քարերի մնացորդները

2/4

Մեծ քարերի մնացորդները

3/4

Բլրի գագաթին կառուցված կառույցից երևում է գրեթե ողջ Արարատյան դաշտը

4/4

Մեծ քարերի մնացորդները

Պարիսպը բաղկացած է խոշոր բլոկների 2 համակենտրոն շարքերից։ Արտաքին շերտի շարվածքում բլոկների մեծ չափերը զարմանք են առաջացնում ուսումնասիրողների շրջանում, քանի որ անհասկանալի է, թե ինչ նպատակով են շինարարները նման մեծ քարեր օգտագործել, երբ շուրջբոլորը բազմաթիվ փոքր քարեր կան։ Հավանաբար հիմքի ամրության համար, միայն թե այդ դեպքում էլ հասկանալի չէ, թե ինչպես են նման շարվածք ստանալու համար այդ մի քանի տոննայանոց քարերը տեղափոխվել այդտեղ։ Նման քաշով նույնիսկ հարթավայրում է դժվար աշխատել, իսկ լեռներում անհնար է թվում։ Հավանաբար այդ է պատճառը, որ դրանք հետագայում մնացել են տեղում (քանի որ պարզապես անհնար էր տեղաշարժելը)։
Կարճ ասած` այստեղ, ինչպես և Նասկայի սարահարթում, արդյունքն ակնհայտ է, սակայն ինչպես են դրան հասել` հայտնի չէ։ Նշանակության մասին էլ ընդհանրապես կարելի է միայն կռահել։ Բլրի գագաթին գտնվող շինությունից երևում է գրեթե ողջ Արարատյան դաշտը, և այն, բացի պաշտպանական գործառույթից, կարող էր ծառայել նաև որպես դիտակետ` դաշտում իրականացվող տեղաշարժերին հետևելու համար։ Ներսում կարելի է տեսնել դոլմեն` հուղարկավորության, և «կրակե զոհասեղան»` սուրբ ծեսերի համար։
Մինչ օրս մեզ հստակ հայտնի չէ, թե ի սկզբանե ինչ տեսք են ունեցել և երբ են Արագածի լանջերին կառուցվել ամրոցները, սակայն տվյալներ կան այն մասին, որ դրանք կարող են ավելի հին լինել, քան բրոնզե դարի ավանդական թվագրումը։ Այդ ամենն աստիճանաբար պարզվում է։ Երկրաբանության և պալեոկլիմատոլոգիայի նոր տվյալների շնորհիվ այսօր հաստատվում են Թորոս Թորամանյանի եզրահանգումները, որն ամենահին ամրոցները վերագրում էր նեոլիթին։ Այս բացահայտումներն առանձին հիշատակման են արժանի։
Հեղինակը շնորհակալություն է հայտնում Բորիս Գասպարյանին տրամադրած լուսանկարների համար։
Մարդկանց շղթան ձգվում է 202 կմ. բասկերի բողոքի ակցիան 2018-ի հունիսի 10-ին - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2022
Բասկերն ու Հայաստանը․ եվրոպական ժողովուրդ՝ «հայի» բախտո՞վ
Լրահոս
0