https://arm.sputniknews.ru/20220222/adrbejany-hajtnel-e-vor-2022-tvakanin-patrast-klini-berdzvory-shrjancvogh-tshanaparhy-38971366.html
Ադրբեջանը հայտնել է, որ 2022 թվականին պատրաստ կլինի Բերձորը շրջանցող ճանապարհը
Ադրբեջանը հայտնել է, որ 2022 թվականին պատրաստ կլինի Բերձորը շրջանցող ճանապարհը
Sputnik Արմենիա
28 կմ երկարությամբ ճանապարհը վեց գյուղ կմիացնի։ 22.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-22T16:04+0400
2022-02-22T16:04+0400
2022-02-22T16:26+0400
բերձոր
ճանապարհ
ադրբեջան
արցախ
խաղաղապահներն արցախում
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/01/25580432_0:63:1601:963_1920x0_80_0_0_1d88a4b58e9749c0b3caecf8c729b935.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Բերձոր քաղաքի շրջանցմամբ կառուցվող ավտոմոբիլային ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա հուլիս։ Տեղեկությունն այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը:Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ դրա ընդունումից հետո երեք տարվա ընթացքում պետք է որոշվի Արցախի ու Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին հաջորդում է այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը:2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
բերձոր
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/01/25580432_116:0:1483:1025_1920x0_80_0_0_540551cf62c879bf1393cd5d83b3b908.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
բերձոր, ճանապարհ, ադրբեջան, արցախ, խաղաղապահներն արցախում, արցախյան պատերազմ
բերձոր, ճանապարհ, ադրբեջան, արցախ, խաղաղապահներն արցախում, արցախյան պատերազմ
Ադրբեջանը հայտնել է, որ 2022 թվականին պատրաստ կլինի Բերձորը շրջանցող ճանապարհը
16:04 22.02.2022 (Թարմացված է: 16:26 22.02.2022) 28 կմ երկարությամբ ճանապարհը վեց գյուղ կմիացնի։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Բերձոր քաղաքի շրջանցմամբ կառուցվող ավտոմոբիլային ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա հուլիս։ Տեղեկությունն այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը:
«28 կմ երկարությամբ այս ճանապարհը կմիացնի Լաչինի շրջանի (Քաշաթաղի,–խմբ.) 6 գյուղերը։ Արդեն կառուցվել է 17 կմ երկարությամբ հատվածն ու կամուրջ Հակարի գետի վրայով։ Ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա հուլիս»,-ասել է Մամեդովը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ դրա ընդունումից հետո երեք տարվա ընթացքում պետք է որոշվի Արցախի ու Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին հաջորդում է այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը:
2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: