https://armeniasputnik.am/20220228/putiny-handznararel-e-apahvovel-pajmanagreri-varkajin-bvolvor-tvokvosadrujqneri-pahpanumy-39213049.html
Պուտինը հանձնարարել է ապահովել պայմանագրերի վարկային բոլոր տոկոսադրույքների պահպանումը
Պուտինը հանձնարարել է ապահովել պայմանագրերի վարկային բոլոր տոկոսադրույքների պահպանումը
Ավելի վաղ հայտարարվել էր, որ խորհրդակցությանը կմասնակցի նաև Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը, բայց նա չի մասնակցել։ 28.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-28T18:47+0400
2022-02-28T18:47+0400
2022-02-28T18:49+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
տոկոսադրույք
կենտրոնական բանկ (կբ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/15/38937389_0:120:1600:1020_1920x0_80_0_0_3ffa86bc26ed9b65ea7279428e3fd297.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ապահովել վարկային տոկոսադրույքների պահպանումը այն պայմանագրերում, որոնք կնքվել են ԿԲ–ի հիմնական դրույքաչափը մինչև 20% ավելացնելուց առաջ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նա հավելել է, որ խորհրդակցությանը չի մասնակցել Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը։Հանդիպմանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխվարչապետներ Անդրեյ Բելոուսովը, Ալեքսանդր Նովակը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, ինչպես նաև Կրեմլի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն և նախագահի օգնական Մաքսիմ Օրեշկինը։ Խորհրդակցության սկզբում Պուտինն առաջարկել է քննարկել տնտեսական իրավիճակն ու այսպես կոչված «ստի կայսրության»` արևմտյան հանրության պատժամիջոցները։Հայաստանի բանկերը ռուբլով գործարքները չեն սահմանափակում. ՀՀ ԿԲՌուսաստանի կենտրոնական բանկն այսօր տնօրենների խորհրդի հրատապ նիստի ժամանակ հիմնական տոկոսադրույքը 9,5%–ից բարձրացրել է մինչև 20%, ինչը նոր պատմական առավելագույն ցուցանիշ է դարձել։ ԿԲ–ն վերջին անգամ հրատապ նիստ էր անցկացրել 2014 թվականի դեկտեմբերին. Այն ժամանակ տոկոսադրույքը բարձրացվել էր 6,5 տոկոսային կետով` մինչև 17%։ Բացի այդ, ֆինանսների նախարարությունը փետրվարի 28-ից արտահանողներին պարտավորեցրել է վաճառել արժութային եկամտի 80%–ը արտաքին առևտրի բոլոր պայմանագրերի շրջանակում։ՌԴ–ին SWIFT-ից անջատելը կարող է դոլարային հեգեմոնիայի փլուզման սկիզբ դառնալ. Global Times
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/15/38937389_193:0:1600:1055_1920x0_80_0_0_92f07dff25b29e169fc93e2b983840a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, տոկոսադրույք, կենտրոնական բանկ (կբ)
ռուսաստան, վլադիմիր պուտին, տոկոսադրույք, կենտրոնական բանկ (կբ)
Պուտինը հանձնարարել է ապահովել պայմանագրերի վարկային բոլոր տոկոսադրույքների պահպանումը
18:47 28.02.2022 (Թարմացված է: 18:49 28.02.2022) Ավելի վաղ հայտարարվել էր, որ խորհրդակցությանը կմասնակցի նաև Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը, բայց նա չի մասնակցել։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ապահովել վարկային տոկոսադրույքների պահպանումը այն պայմանագրերում, որոնք կնքվել են ԿԲ–ի հիմնական դրույքաչափը մինչև 20% ավելացնելուց առաջ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ խորհրդակցությանը չի մասնակցել Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը։
Հանդիպմանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխվարչապետներ Անդրեյ Բելոուսովը, Ալեքսանդր Նովակը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, ինչպես նաև Կրեմլի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն և նախագահի օգնական Մաքսիմ Օրեշկինը։ Խորհրդակցության սկզբում Պուտինն առաջարկել է քննարկել տնտեսական իրավիճակն ու այսպես կոչված «ստի կայսրության»` արևմտյան հանրության պատժամիջոցները։
Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր տնօրենների խորհրդի հրատապ նիստի ժամանակ հիմնական տոկոսադրույքը 9,5%–ից բարձրացրել է մինչև 20%, ինչը նոր պատմական առավելագույն ցուցանիշ է դարձել։ ԿԲ–ն վերջին անգամ հրատապ նիստ էր անցկացրել 2014 թվականի դեկտեմբերին. Այն ժամանակ տոկոսադրույքը բարձրացվել էր 6,5 տոկոսային կետով` մինչև 17%։ Բացի այդ, ֆինանսների նախարարությունը փետրվարի 28-ից արտահանողներին պարտավորեցրել է վաճառել արժութային եկամտի 80%–ը արտաքին առևտրի բոլոր պայմանագրերի շրջանակում։