00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը SWIFT-ից էլ անջատեցին. բա հետո՞

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցՌԴ կենտրոնական բանկ
ՌԴ կենտրոնական բանկ - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2022
ՌԴ կենտրոնական բանկ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ SWIFT գլոբալ համակարգից ռուսաստանյան բանկերին անջատելը Արևմուտքի համար, մեղմ ասած, ամենադյուրին որոշումներից չէր։ Ոչ միայն այն պատճառով, որ թե′ Ամերիկայում, թե′ Եվրոպայում հրաշալի հասկանում էին՝ դա բոլորին է հարվածելու։
Պարզապես սեփական փորձից գիտենք՝ երբ զինանոցումդ ունես ընդդիմախոսիդ վրա ազդելու վերջին հզոր միջոցը, կարող ես դրանով վախեցնել, սպառնալ, շանտաժի ենթարկել նրան, բայց հենց որ կիրառեցիր այդ վերջին զենքը, մնում է միայն մի բան՝ սպասել ու հուսալ, որ դա կտա իր վճռորոշ արդյունքը։ Իսկ դա երբեք երաշխավորված չէ։
Դեռ մի քանի օր առաջ եվրոպական մի շարք առաջատար պետություններ կտրականապես դեմ էին, որ Ռուսաստանն անջատվի բանկային գործարքների և փոխանցումների մասին տեղեկություններ հաղորդող համաշխարհային ցանցից։
Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները առանց թաքցնելու ասում էր, մեջբերեմ. «Բայց չէ՞ որ դրա հետևանքով մեր երկիրը կդադարի գազ և այլ հումք ստանալ Ռուսաստանից»։ Մյուս կողմից, Կիևը շարունակում էր համառորեն հորդորել ու պահանջել՝ անջատե′ք Ռուսաստանը այդ ցանցից։
Ընդ որում, Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան բավական էմոցիոնալ արտահայտություններ էր օգտագործում, մեջբերեմ. «Ես այս հարցում չեմ կարող զուտ դիվանագետ մնալ։ Բոլոր նրանք, ովքեր հիմա տարակուսում են՝ իսկ արժե՞ արդյոք Ռուսաստանին անջատել SWIFT-ից, պետք է գիտակցեն, որ իրենց ձեռքերին է մնալու ուկրաինացի անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների արյունը։ Անջատե′ք Ռուսաստանը SWIFT-ից»։
Հիմա, երբ Ուկրաինայի իշխանությունների ցանկությունը իրականություն է դարձել, հարցեր են ծագում։ Ցավագին կլինի՞ Ռուսաստանի համար այս վերջին պատժամիջոցը։ Անշուշտ, ցավագին կլինի։ Աղետալի կլինի՞ Ռուսաստանի համար այդ պատժամիջոցը։ Աղետալի չի լինի, և տնտեսությունը չի քանդվի, պնդում են մասնագետները։
Պատճառը նաև այն է, որ դեռ 2014 թվականի Ղրիմի ճգնաժամից հետո Մոսկվան ձեռնամուխ եղավ, այսպես ասած, սեփական՝ ռուսաստանյան SWIFT-ի ստեղծմանը։ Բայց այս ցանցը գործում է հիմնականում հենց միայն Ռուսաստանում ու մեկ էլ Եվրասիական միության երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, որտեղ դրան միացել են մեր հայտնի բանկերից առնվազն երկուսը։
Ի դեպ, եթե իրականություն դառնա վատագույն սցենարը, և անխտիր բոլոր ռուսաստանյան բանկերն անջատվեն գլոբալ ցանցից, այդ ռուսաստանյան SWIFT-ից, ամենայն հավանականությամբ , կկարողանան օգտվել մեր հազարավոր հայրենակիցները, որոնք միայն անցած տարի գրեթե մեկ միլիարդ դոլար են փոխանցել Հայաստան։
Բնականաբար, փող ուղարկելու այլ հնարավորություններ էլ կգտնվեն, պարզապես ծառայությունները կիրանացվեն ավելի դանդաղ ու ավելի թանկ կլինեն, ինչը, իհարկե, կարող է բացասաբար ազդել Հայաստան մտնող գումարների վրա։ Բայց կա մեկ այլ հանգամանք, որի մասին, որքան էլ զարմանալի է, Հայաստանում շատ քիչ են խոսում։
Ռուբլու նկատմամբ դոլարի ու եվրոյի փոխարժեքները պատմական առավելագույնին են հասել
Ախր Արևմուտքը բացի ռուսաստանյան որոշ բանկեր SWIFT-ից անջատելու, կիրառել է նաև առնվազն ոչ պակաս ազդեցիկ պատժամիջոց։ Կիրակի օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է. «Մենք պատրաստվում ենք կաթվածահար անել Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները»։ Այ, սա կարող է իրոք շատ շոշափելի հարված լինել ռուսաստանցիների և ոչ միայն ռուսաստանցիների համար։
Ինչո′ւ։ Աշխարհի բոլոր Կենտրոնական բանկերի նման, Ռուսաստանի բանկն էլ վերահսկում է ազգային տարադրամի տատանումները՝ աջակցություն ցույց տալով կոմերցիոն բանկերին և թույլ չտալով, որ այդ տարադրամը գահավիժի։ Դրա համար էլ ունի պատկառելի ռեզերվներ։
Ռուսաստանի բանկի ռեզերվները կազմում են մոտ 650 միլիարդ դոլար, բայց խնդիրն այն է, որ դրանց մեծ մասը պահվում է արտասահմանում՝ Նյու-Յորքում, Լոնդոնում, Ֆրանկֆուրտում և այլ բանկերում։
Հիմա պատկերացրեք, որ այն միջոցները, որոնք միշտ օգտագործվում են ռուբլու կայունությունն ապահովելու համար, սառեցվում են, և Ռուսաստանն այլևս չի վերահսկում դրանք։ Հետևանքները դժվար չէ կանխատեսել։ Այո′, շատ ճիշտ եք, ռուբլու փոխարժեքն անմիջապես սկսում է ընկնել, իսկ դա միշտ էլ ազդել է Հայաստանի վրա, որովհետև Ռուսաստանը մեր թիվ մեկ տնտեսական գործընկերն է։
Ինչևէ, կարելի է մեծ հավանականությամբ կանխատեսել, որ Ռուսաստանը այնուամենայնիվ ելքեր կգտնի։ Ինչ վերաբերում է մեզ՝ հայերիս, ապա երևի պետք է վերջապես համակերպվենք այն մտքի հետ, որ վերջին ավելի քան 100 տարում ոչ մի պատերազմ մեր կողքով չի անցել։
Լրահոս
0