00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտի 1–ից ՌԴ միգրացիոն օրենսդրության մեջ նոր մեղմացումներ են տեղի ունեցել

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2022
Բաժանորդագրվել
Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ մտցված երեք մեղմացումներն էլ վերաբերում են բժշկական հավաստագրին։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Մարտի 1–ից Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ նոր մեղմացումներ են տեղի ունեցել։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։
Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 29–ին ՌԴ–ում ուժի մեջ մտան միգրացիոն օրենսդրության փոփոխությունները, ըստ որոնց, օտարերկրյա բոլոր քաղաքացիները ՌԴ մուտք գործելիս պետք է անցնեն հատուկ ընթացակարգ, որի մեջ մտնում են բժշկական հավաստագրումը, մատնադրոշմի հանձնումը և լուսանկարվելը։
Այն անձանցից, որոնք ՌԴ են մեկնում մինչև 90 օր ժամկետով, նշված ընթացակարգերն անցնել չի պահանջվում։
«Աշխատանքային միգրանտները պետք է պարտադիր անցնեն այդ ընթացակարգերը ամենակարճ ժամկետում` 30 օրացույցային օրում։ ՌԴ օրենսդրությամբ` օտարերկրյա քաղաքացուն դիտարկում են որպես աշխատանքային միգրանտ, եթե նրա միգրացիոն քարտի մեջ հստակ նշված է, որ երկիր է մուտք գործել աշխատելու նպատակով։ Ինչու եմ սա շեշտում, քանի որ եթե այդ կետը չի կատարվում, հագեցնում է բազմաթիվ խնդիրների, մասնավորապես` անձը չի կարողանում աշխատանքային պայմանագիր կնքել։ Իրենից պահանջվելու է երկրից դուրս գալ, նորից մուտք գործել, որպեսզի միգրացիոն քարտում համապատասխան նշումը լինի»,–ասաց Դավթյանը։
90 օրից ավելի ՌԴ–ում մնալ պատրաստվող անձինք նույնպես պետք է անցնեն այդ ընթացակարգերով։ Իրենց համար, ի տարբերություն աշխատանքային միգրանտների, սահմանված է 90 օր։
Հաջորդ խումբն այն անձինք են, որոնք մուտք են գործել ՌԴ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 29–ը։ Նրանցից չի պահանջվում անցնել նշված ընթացակարգերով, քան դեռ իրենք դուրս չեն եկել ՌԴ տարածքից։
«Խորհուրդ է տրվում մինչև երկրի տարածքից դուրս գալն իրենց հարմար ժամկետներում այդ ընթացակարգերով անցնել»,–ասաց Դավթյանը։
Այն անձինք, որոնք ունեն ՌԴ ում բնակվելու կամ ժամանակավոր բնակվելու թույլտվություն, նշված ընթացակարգերով չեն անցելու։
Այս ընթացակարգերով պետք է անցնեն բոլոր քաղաքացիները, բացառությամբ Բելառուսի քաղաքացիների, մինչև 6 տարեկան երեխաների, դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների անձնակազմերի և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների։
Ռուսաստանում միգրանտներին էլեկտրոնային նույնականացման քարտեր կտրամադրեն
Նշենք, որ սկզբում օտարերկյա քաղաքացին պետք է ստանա բժշկական հավաստագիրը, այնուհետև մնացած պահանջները կատարի։ Դա իրենից ենթադրում է երկու խումբ հետազոտություն, որոնցից մեկը վերաբերում է քիմիկո–թունաբանական հետազոտությունների խմբին (թմրանյութերի, հոգեմետ դեղերի օգտագործումը բացառելու համար), մյուսը` ինֆեկցիոն հիվանդություններին (թոքախտ, բորոտություն, սիֆիլիս, ՄԻԱՎ)։
Ըստ նոր մեղմացումների (դրանք երեքն են)` մարտի 1–ից ինֆեկցիոն հիվանդությունների ցանկում ներառված կորոնավիրուսը հանվել է։
Մինչ մեղմացումը քիմիկո–թունաբանական հետազոտություններ էին անցնում 6 տարեկանից բարձր բոլոր անձինք, այժմ այդ շեմը բարձրացել է և հետազոտությունը պարտադիր է 13 տարեկան և դրանից բարձր տարիքի անձանց համար։
Եթե մինչ այս բժշկական տեղեկանքները ուժի մեջ էին 3 ամիս, ապա այժմ դրանք ուժի մեջ են մեկ տարի ժամկետով։
Եթե Մոսկվայում քաղաքացին բոլոր հետազոտությունները կարող է անցնել մեկ բուժհաստատությունում, ապա տարածաշրջաններից շատերում դեռևս կարող են լինել դեպքեր, երբ քաղաքացին պետք է դիմի մի քանի բուժհաստատություն, որպեսզի անցնի պահանջված հետազոտությունները, իսկ դա ևս լրացուցիչ ժամանակ է։ Քաղաքացին հետազոտություններն անցնելուց հետո 5 օրվա ընթացքում պետք է ստանա համապատասխան փաստաթղթերը։ Առանձին դեպքերում ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 18 օր։
Ռուսաստանում աշխատանքային միգրանտները սկսել են ավելի հազվադեպ դիմել կեղծ գրանցման
Մարդը կարող է մատնադրաշմ հանձնել և լուսանկարվել միայն այն բանից հետո, երբ հաստատվի, որ նա առողջ է և վտանգ չի ներկայացնում հասարակության համար։
Եթե անձը չի ենթարկվել օրենքին և չի անցել համապատասխան ընթացակարգերը, ապա նրան տեղեկացվում է այդ մասին և տրվում է եռօրյա ժամկետ երկիրը լքելու համար։ Եթե այդ պահանջը քաղաքացին չի կատարում,նա ենթարկվում է վարչական վտարման և վարչական տուգանքի` 5 տարի ժամկետով զրկվելով ՌԴ մուտք գործելու իրավունքից։
Լրահոս
0