00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկնարկում է Երասխ–Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շինարարության նախնական փուլը

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2022
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա շատ կարևոր իրադարձություն որակեց` հույս հայտնելով, որ զուգահեռ դե յուրե կամրագրվեն 2021թ–ին Սոչիում ու Բրյուսելում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ երկաթուղու Երասխի և Մեղրիի հատվածների երկաթգծի վերականգնման աշխատանքների առաջին փուլի համար կառավարությունն այսօր որոշեց ՀՀ բյուջեով 12.9 մլն դրամ գումար հատկացնել։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պազաբանեց, որ այդ գումարի շրջանակներում նախատեսվում է 43 կմ տարածքի գեոդեզիական հանութագրման աշխատանքներ իրականացնել, որոնց հիման վրա հետագայում կռավարությունն արդեն նախագծման աշխատանքները կպատվիրի։
«Կուսումնասիրվեն նշված հատվածում առկա 9 թունելները, 22 սրահները, ճանապարհների հատումները, 2 կամուրջները, ավտոմոբիլային ճանապարհները, ոռոգման խողովակաշարերն ու կայարանի շենք–շինությունները։ Մասնագիտական խումբ ենք գործուղում այնտեղ, որոնք ուսումնասիրություն կիրականացնեն»,– ասաց Սանոսյանը` հավելելով, որ խումբը բաղկացած է Ճարտարապետության ու շինարարության համալսարանի գիտնականներից, որոնց մասնագիտական փորձը բավարար է այդ աշխատանքների պատշաճ իրականցման համար։
Խմբի երկու անդամներն էլ Հարավկովկասյան երկաթուղու ներկայացուցիչներ են։
Որքա՞ն կարժենա Երասխ–Հորադիզ երկաթուղու կառուցումը. փոխվարչապետի պատասխանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երկաթուղու այս հատվածը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածն է։
«Սա շատ կարևոր իրադարձություն է և կրկին ուզում եմ հույս հայտնել, որ մենք զուգահեռ դե յուրե կամրագրենք այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2021թ–ի Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում։ Բայց մինչ այդ աշխատանքը չի կանգնում։ Այսինքն` մենք զուգահեռ աշխատում ենք, որպեսզի նաև ժամանակը ռացիոնալ օգտագործենք»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` 2021թ–ի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում` ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում, տեղի էր ունեցել Փաշինյան–Ալիև հանդիպումը։
Դրանից առաջ նրանք հանդիպել էին նոյեմբերի 26-ին Սոչիում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:
Ինչու ՀՀ-Իրան երկաթգիծը փոխարինվեց Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ գծով
Հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, քննարկվել էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման ընթացքը։
Լրահոս
0