00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու ռուս–ադրբեջանական հռչակագիրը կարող է ձեռնտու լինել ՀՀ–ին. հարցազրույց ՌԴ դեսպանի հետ

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik ռադիոկայանի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2022
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Բաժանորդագրվել
Ի՞նչ կարող է սպասել Հայաստանը վերջերս ստորագրված ռուս-ադրբեջանական համագործակցության մասին հռչակագրից, և ինչո՞ւ Արևմուտքին դուր չէր եկել գեներալ Ռուստամ Մուրադովը՝ Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
- Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ոչ շատ առաջ Մոսկվայում Ադրբեջանի հետ դաշնակցության հռչակագիր ստորագրվեց: Կարելի՞ է արդյոք հույս ունենալ, որ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը կօգնի կանխել հնարավոր սրացումները հայ-ադրբեջանական սահմանին:
- Այդ հռչակագիրը կոնյունկտուրային, պատահական ինչ-որ բան չէ։ Նախ` կա Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը, որը հստակ հռչակում է իրավահավասար, փոխշահավետ, բարեկամական հարաբերությունների հաստատման գիծը բոլոր այն երկրների հետ, որոնք պատրաստ են դրան։ Բնականաբար, մեզ համար հատուկ նշանակություն ունեն մեր հարևանները։
Այն երկրները, որոնց հետ մենք դեռ բոլորովին վերջերս միասնական պետության մեջ էինք։ Հռչակագրի բովանդակությունն արտահայտում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող կապերի ամբողջ բազմազանությունը։
Այս առումով դա միանգամայն տրամաբանական, հասունացած փաստաթուղթ է։ Շատ կարևոր պահ է, որ մենք դաշինքներ չենք կառուցում երրորդ երկրների դեմ, և դա ամրագրված է մեր հայեցակարգային արտաքին քաղաքական փաստաթղթերում։ Մեզ համար այդ փաստաթուղթն ինքնուրույն արժեք ունի Ադրբեջանի հետ։
Դա Հայաստանի մասին չէ, որի հետ մենք հարաբերությունների առանձին համալիր ունենք։ Մենք դաշնակցային հարաբերություններ ունենք, որոնք ամրագրված են պայմանագրային առումով։ Մենք այդ մասին շատ լավ գիտենք։ Եվ կրկին` Հայաստանի հետ հարաբերությունները մեզ համար ինքնուրույն արժեք են։
Ուստի ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Ռուսաստանը, ստորագրելով այդ հռչակագիրը, ոչ մի կերպ չի փորձել ինչ-որ կերպ բացասական ուղղություն տալ Հայաստանի հետ հարաբերություններին կամ ինչ-որ կերպ վերանայել իր պարտավորությունները դաշնակցային հարաբերությունների շրջանակներում։ Այդ ամենը եղել է, կա, և ես վստահ եմ, որ հետագայում էլ կլինի։ Բայց նաև ասել, թե այդ հռչակագրի ստորագրումն ընդհանրապես կապ չունի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ տարածաշրջանի հետ, սխալ կլիներ։
Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրապնդումը, նրանց նոր կարգավիճակ տալը շատ լուրջ փաստարկ է այն ջանքերի արդյունավետության բարձրացման օգտին, որոնք ձեռնարկվում են տարածաշրջանում խնդիրների լուծման և բնականոն, խաղաղ, անվտանգ զարգացման հիմքեր ստեղծելու համար: Այս առումով փաստաթուղթը պետք է կարևոր դեր խաղա։
Այն կարելի է դիտարկել որպես յուրատեսակ «ապահովագրող ցանցի» մի տարր։ Դա ամրացնում է, այսպես ասենք, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության կտավը և լրացուցիչ սահմանափակող մեխանիզմներ է ստեղծում այս կամ այն երրորդ ուժերի համար, որոնք կարող էին փորձել իրենց խաղը խաղալ։ Եվ իզուր չէ, որ հռչակագրի դրույթներում ուղղակիորեն ամրագրված է, որ մեր դաշնակցային փոխգործակցության նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է։ Եվ ամրագրված է կողմերի վճռականությունը՝ գնալ 2020թ․-ի նոյեմբերին, 2021-ի հունվարին և նոյեմբերին երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ։
Իհարկե, պետք է իրատես լինել։ Կարգավորման իրական խնդիրները, որոնք գոյություն ունեն, Լեռնային Ղարաբաղի, հայ-ադրբեջանական սահմանի խնդիրները բուն հռչակագրում ամրագրված չեն։ Հռչակագիրը բոլորովին այլ մակարդակի փաստաթուղթ է։ Ինձ համար միանգամայն ակնհայտ է, որ դա տարածաշրջանում խնդիրների լուծմանը հասնելու և՛ Ադրբեջանի, և՛ Ռուսաստանի կամքի ակնհայտ քաղաքական հաստատումն է։ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կապերի ամրապնդումն օբյեկտիվորեն շահավետ է Հայաստանին։
- Իսկ Ձեր կարծիքով` ինչպե՞ս ընդունվեց հռչակագիրը Հայաստանի քաղաքական շրջանակներում։
- Եթե խոսքը պաշտոնական արձագանքի մասին է, ապա այն, իմ կարծիքով, բավականին ադեկվատ էր։ Թեև որոշակիորեն կողմնորոշված ուժերի կողմից փորձ արվեց այդ փաստաթուղթն օգտագործել ներքաղաքական նպատակներով։ Ըստ երևույթին, դա արվում էր ոչ առանց դրսի հուշումների՝ ռուս-հայկական հարաբերություները «ինչ-որ սուր բանով խառնելու» համար։ Իսկապես շատ կարևոր է, որ հռչակագիրը կարող է ցույց տալ այն ներուժը, այն ամբողջ դրականը, որի մասին խոսեցինք։
- Այո, թերևս, եթե այն առհասարակ չլիներ, ավելի բարդ կլիներ․․․
- Ավելի վատ կլիներ։ Եթե այն չլիներ, Հայաստանի անվտանգությունը չէր ավելանա։ Ինձ համար դա միանգամայն ակնհայտ է։
– Հիմա Ռուսաստանում, ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում ինչպե՞ս են գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունները։
– Ես մասնագիտացած չեմ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների հարցում։ Բայց ինձ համար ակնհայտ է, որ այստեղ կա փոխգործակցություն, կա մեր հարաբերություններում եղած ներուժը առավելագույնս օգտագործելու կամք։ Երկու կողմերն էլ շահագրգռված են այդ հնարավորությունների հարցում, դա գործնական հետաքրքրություն է։
Այստեղ երկու երկրներն էլ կարծես իրենց պրագմատիկ են պահում։ Բայց այդ հարաբերությունների բաղադրիչներից մեկն էլ շահերի գոյություն ունեցող տարբերությունների, օբյեկտիվ հակասությունների եթե ոչ վերացման, ապա գոնե ինչ-որ համակարգման ուղիների որոնումն է։ Եվ, ըստ իս, Ուկրաինայի իրավիճակը ցույց է տալիս, որ դա ճիշտ քաղաքականություն է։ Այն չի վերացնում բոլոր հակասությունները, բայց թույլ է տալիս ադեկվատ գործել, և դա շատ կարևոր է։ Եվ այդ առումով կարելի է հիշատակել Վրաստանը, որը բավականին իմաստուն դիրքորոշում է զբաղեցրել։ Վնաս չտալով հարաբերություններին, որոնք առանց այդ էլ լարված են։
Այ տեսեք, հետաքրքիր պահ է։ Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները, պարզ է, որևէ բնութագրման կարիք չունեն։ Դրանք, մեղմ ասած, շատ բարդ են։
Թուրքիայի հետ Ռուսաստանը հարաբերություններ ունի, դրանք զարգանում են, բայց այնպես չէ, որ խնդիրներ չկան։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ինչը սկզբունքային նշանակություն ունի։ Եվ այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ կա՛մ բարդ, կա՛մ շատ բարդ հարաբերություններ ունենալով հանդերձ` այդ երկրներն այնուամենայնիվ իրենց շահերից են ելնում, այս ծայրահեղ, ճգնաժամային իրավիճակում անզուսպ հակառուսական դիրքորոշում չեն զբաղեցնում։
Մի՞թե նրանք Ռուսաստանի շահերից են ելնում։ Ոչ, մեր հարաբերություններն այնպիսին չեն, որ ենթադրեին, թե նրանք ըստ մեր շահերի կգործեն։ Նրանք ըստ իրենց շահերի են գործելու։ Դա շատ կարևոր է։ Իսկ ահա Արևմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի գիծն ուղղված է բոլոր հարաբերությունների խզմանը, օբյեկտիվորեն վնաս է տալիս, հակասում է երկրների և երկրներում ապրող ժողովուրդների շահերին։ Եվ Ուկրաինայի ողբերգությունն առավել ակնհայտ է։
- Հայաստանում շատերը զարմացան, որ ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառվեց Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Չէ՞ որ նա հիմա էլ բազմաթիվ հարցեր է լուծում Երևանի և Բաքվի միջև։ Որքանո՞վ դա կազդի նրա առաքելության վրա։
- Կարծում եմ` գեներալ Մուրադովի հաջող դերակատարումն այն ոլորտում, որի մասին դուք խոսում եք, կախված է բացառապես Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կամքից։ Ամեն դեպքում հենց դրանից է այն կախված իրականում։ Ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգներին ու Արևմուտքի մյուս երկրներին երջանկացրել էր այն դերը, որը ստանձնել էր ռուս գեներալը։ Ինձ համար դժվար է դատողություններ անել Մուրադովի դեմ պատժամիջոցներ սահմանելու դրդապատճառների մասին։ Բայց ինձ համար դա շատ լավ օրինակ է։ Դրանք որոշակի բնույթի քաղաքականության գործիքներ են։
Արևմուտքը վերածում էր Ուկրաինան հակաՌուսաստանի, ճնշվում էր ռուսական ամեն ինչը. Կոպիրկին
Լրահոս
0