https://armeniasputnik.am/20220312/dzjun-e-0-astitshan-curt-beglarjany-grel-e-vtari-ev-arcakhum-5-or-gaz-chunenalu-masin-39675586.html
Ձյուն է, 0 աստիճան ցուրտ. Բեգլարյանը գրել է վթարի և Արցախում 5 օր գազ չունենալու մասին
Ձյուն է, 0 աստիճան ցուրտ. Բեգլարյանը գրել է վթարի և Արցախում 5 օր գազ չունենալու մասին
Բեգլարյանը նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է շարունակել մարդկության դեմ իր հանցավոր արարքները և հայաթափել Արցախը։ 12.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-12T11:35+0400
2022-03-12T11:35+0400
2022-03-12T12:22+0400
գազ
արցախ
արտակ բեգլարյան
ստեփանակերտ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/01/17/26194810_0:30:1000:593_1920x0_80_0_0_4e2d3b4c145557dbf827836b77923a81.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Արցախում գազատարն արդեն 5 օր է` շարունակում է վթարված մնալ, և երկրի ընդհանուր բնակչության 80 տոկոսն ամբողջությամբ զրկված է գազամատակարարումից։Այս մասին Telegram–ի իր ալիքում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։Նա հավելել է, որ խողովակաշարի պայթած հատվածը գտնվում է ադրբեջանական կողմի հսկողության տակ։Բեգլարյանն ընդգծել է` դրան զուգահեռ շարունակվում են խոշոր և փոքր տրամաչափի զենքերից կրակոցները քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ՝ խոչընդոտելով գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը։Ադրբեջանը գիշերն Արցախի գյուղերի վրա կրակելուց հետո կրկին ապատեղեկատվություն է տարածել«Եզրակացությունը մեկն է. Ադրբեջանը ցանկանում է շարունակել մարդկության դեմ իր հանցավոր արարքները և հայաթափել Արցախը, իսկ մենք ամուր կանգնած ենք մեր հինավուրց հայրենիքում, և ոչ մի զրկանք չի սասանի մեր կամքը»,– գրել է Արցախի պետնախարարը:Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետությունից Արցախ գնացող գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ։«Արցախգազ» ՓԲԸ-ի մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնցում ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/01/17/26194810_104:0:993:667_1920x0_80_0_0_ad4acff99b2ecb8566c07646f286a247.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գազ, արցախ, արտակ բեգլարյան, ստեփանակերտ
գազ, արցախ, արտակ բեգլարյան, ստեփանակերտ
Ձյուն է, 0 աստիճան ցուրտ. Բեգլարյանը գրել է վթարի և Արցախում 5 օր գազ չունենալու մասին
11:35 12.03.2022 (Թարմացված է: 12:22 12.03.2022) Բեգլարյանը նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է շարունակել մարդկության դեմ իր հանցավոր արարքները և հայաթափել Արցախը։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Արցախում գազատարն արդեն 5 օր է` շարունակում է վթարված մնալ, և երկրի ընդհանուր բնակչության 80 տոկոսն ամբողջությամբ զրկված է գազամատակարարումից։
Այս մասին Telegram–ի իր ալիքում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Արցախում ձյուն է տեղում օդի ջերմաստիճանն էլ 0°C։ Արդեն 5-րդ օրն է` շուրջ 100 հազար բնակիչ (ընդհանուր բնակչության 80 տոկոսը և գազիֆիկացված բնակչության 100 %–ը) ամբողջությամբ զրկված է գազամատակարարումից, ջեռուցումից, տաք ջրից։ Եվ այդ զրկանքների պատճառն ադրբեջանական կողմի անսանձ պահվածքն է, որը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին և մեր մասնագետներին մոտենալ Հայաստանի միակ խողովակաշարին և վերանորոգել այն»,– նշել է Բեգլարյանը։
Նա հավելել է, որ խողովակաշարի պայթած հատվածը գտնվում է ադրբեջանական կողմի հսկողության տակ։
Բեգլարյանն ընդգծել է` դրան զուգահեռ շարունակվում են խոշոր և փոքր տրամաչափի զենքերից կրակոցները քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ՝ խոչընդոտելով գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը։
«Եզրակացությունը մեկն է. Ադրբեջանը ցանկանում է շարունակել մարդկության դեմ իր հանցավոր արարքները և հայաթափել Արցախը, իսկ մենք ամուր կանգնած ենք մեր հինավուրց հայրենիքում, և ոչ մի զրկանք չի սասանի մեր կամքը»,– գրել է Արցախի պետնախարարը:
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետությունից Արցախ գնացող գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից
զրկված է գազամատակարարումից։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ։
«Արցախգազ» ՓԲԸ-ի մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնցում ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։