00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գնիր իմ փոխարեն». ՌԴ–ից առցանց առևտուր անելու հարցում հայ գնորդներին օգնելու ձևը գտել են

© Sputnik / Asatur YesayantsԱռցանց գնում
Առցանց գնում - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2022
Առցանց գնում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Չնայած հայաստանցի գնորդներն այլևս չեն կարող Visa և Mastercard-երով գնումներ անել ՌԴ–ից, սակայն կարող են դիմել «միջնորդ ընկերություններին։ Սակայն առաքման ծառայությունների սակագները որոշ ուղղություններով թանկանալու են։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik, Կարինե Հարությունյան. Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը ռուսական շուկայում իրենց աշխատանքը դադարեցրել են, ինչը նշանակում է, որ այլևս ՌԴ–ից վերոհիշյալ քարտերով հնարավոր չէ գնումներ կատարել։
Հայաստանյան ընկերությունները, որոնք գնորդներին ապրանք էին առաքում, կարճ ժամանակաշրջանում լուծում են գտել` ստեղծելով «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը։
ONEX ընկերության համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ռուսաստանյան գործընկերների հետ համագործակցությամբ են մշակել այս մոդելը, որի միջոցով հնարավոր կլինի գնումներ կատարել Ռուսաստանից։
«Հայ գնորդներին, որպես այլընտրանք, առաջարկում էին ռուսական «Միր» քարտերով գնումներ կատարել, սակայն Հայաստանում այս պահին փաստացի դրանք դեռ չեն գործում, և դրանցով ՌԴ-ից օնլայն գնում չես կարող անել։ Դրա համար էլ արագ նոր մոդել ստեղծեցինք. մինչև մարտի 20-ը «Գնիր իմ փոխարեն» ծառայությունից կարող են անվճար օգտվել, իսկ դրանից հետո, վերլուծելով իրավիճակը, կորոշենք` ինչ գնով պետք է շարունակենք ծառայությունը մատուցել»,–ասաց Մարտիրոսյանը։
Ինչ վերաբերում է առաքման ժամկետներին, ապա Ամերիկայից և Չինաստանից եկող ապրանքների առաքման հետ կապված խնդիրներ չկան, սակայն մի փոքր ուշացումներ կան Ռուսաստանից եկող ապրանքների դեպքում։ Սա, ըստ Մարտիրոսյանի, կախված է այն հանգամանքից, որ մի շարք ապրանքների հետ կապված Ռուսաստանն ինքն է արտահանման արգելք մտցրել, որպեսզի այդ ապրանքների ճգնաժամ չառաջանա։ Դրա հետևանքով մեծ թղթավարություն է առաջ եկել ապրանքների առաքման համար։
Մարտիրոսյանը մանրամասնում է` ռուսաստանյան գործընկերները մաքսային ձևակերպումներ են անում, և հետո միայն բեռը ՌԴ–ից դուրս է գալիս, չնայած ԵԱՏՄ տարածքում ենք։ Սա էլ, բնականաբար, ուշացումների պատճառ է դառնում։ ONEX ընկերության համահիմնադիրը նշում է` իրենք ամեն օր Ռուսաստանից ապրանք են ստանում, և եթե մեկ օր բեռ չեն ստանում, իրենց համար արդեն իսկ ուշացում է։
«Անընդհատ նոր մարտահրավերներ կան, որոնք հաղթահարելով առաջ ենք գնում։ Մեզ համար կարևոր ուղղություն է Ռուսաստանը` հայ սպառողները շատ են օգտվում, քանի որ առաջին հերթին այն անմաքս է։ Մենք նաև արտահանման ծառայություն ունենք դեպի Ռուսաստան, ինչպես նաև ՌԴ ցանկացած հասցեից բեռը վերցնում և ՀՀ ենք բերում. այս պահին միայն օնլայն գնումների առաքման հետ կապված խնդիրներ կան»,–ասում է Մարտիրոսյանը` հավելելով, որ հիմա Ռուսաստանում էլ հնարավոր է ապրանքների դեֆիցիտ լինի, և ռուսներն են ուզում Հայաստանից ապրանք գնել։
ԱԺ–ում քննարկել են առցանց արտահանման օրենքը
Ինչ վերաբերում է դիզվառելիքի թանկացման ազդեցությանն այս ոլորտի վրա, ապա վերջինս նշում է, որ ընկերությունը ստիպված է լինելու առաքման սակագները բարձրացնել, բացի Ռուսաստանի ուղղությունից։ Հարցն այն է, որ մնացած բոլոր ուղղություններով դոլարով են գործարքներն արվում, դրան գումարած, դիզվառելիքի թանկացմամբ պայմանավորված, ավիաընկերությունները սակագները թանկացրել են մի քանի անգամ։
Globbing ընկերության հիմնադիր Դավիթ Հարությունյանն էլ իր հերթին հայտնեց, որ իրենք նույնպես գործարկել են «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը, որն առաջին 5 օրերին անվճար է եղել, իսկ հիմա 5 տոկոս միջնորդավճար է պահանջելու։ Իսկ ինչ վերաբերում է ռուսական «Միր» քարտերին, ապա Հարությունյանը հայտնեց` բանկերը խոստացել են մեկ ամսվա ընթացքում կարգավորել խնդիրը, որպեսզի դրանցով էլ հնարավոր լինի գնումներ կատարել։
Եթե առցանց գնումներ կատարելու հարցը նոր ծառայության միջոցով լուծվել է, ապա դիզվառելիքի թանկացումն ու փոխարժեքի տատանումն իր հետքն է թողել առաքման ծառայությունների սակագների վրա։ Ընկերությունում ստիպված են 20 տոկոսով թանկացնել առաքման ծառայությունը, քանի որ, օրինակ, ԱՄՆ-ի ուղղությամբ 40 տոկոսով թանկացել է առաքման սակագինն այս տարի:
«Հաճախորդները սակագների փոփոխության հետ կապված արդեն իսկ ծանուցվել են։ Ի դեպ, ԱՄՆ-ի դեպքում այս տարվա 40 տոկոս թանկացման զգալի մասը վերջին 10 օրերի ընթացքում է արձանագրվել։ Սա կապված է ԱՄՆ–ում վառելիքի գնաճի հետ, ինչից ելնելով էլ մենք մեր ծառայությունները մարտի 19-ից նոր սակագներով կհաշվենք։ Եթե ապրանքի առաքման համար (1կգ) նախկինում 5000 դրամ էին վճարում, հիմա 6000 դրամ այն կդառնա»,–ասաց Հարությունյանը։
Նա հայտնեց նաև, որ Ռուսաստանի դեպքում առաքման թանկացումներ չեն սպասվում։ Ի դեպ, Globbing-ով առաքված ապրանքներից 10-15 տոկոսն է բաժին հասնում Ռուսաստանին։ Սակայն Հարությունյանը նշում է, որ արդեն իսկ օնլայն ապրանքների պատվերների քանակը ՌԴ-ից կտրուկ նվազել է, ինչը հենց Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերի աշխատանքի դադարեցման հետևանք է։ Իսկ մինչ այդ, ընկերության հիմնադրի խոսքով, պատվերները սկսել էին աճել, քանի որ ռուբլու փոխարժեքն ընկել էր։
Ի դեպ, Հարությունյանը հավելեց, որ բոլոր այն հաճախորդները, որոնք գնումներ էին արել մինչև թանկացումները, ընկերությունը զեղչեր կանի, և նրանք կկարողանան իրենց ապրանքը ստանալ այն արժեքով, ինչ առաքումն արժեր մինչ թանկացումները։ Globbing-ի հիմնադիրը վստահեցնում է` այս պահին դրանից ավել ոչինչ հնարավոր չէ անել, քանի որ համատարած թանկացումներ են։
Պատժամիջոցների պատճառով. Խուդավերդյանը հեռանում է «Յանդեքսի» գլխավոր տնօրենի պաշտոնից
Լրահոս
0