00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի տարածքային հարցը չի կարող քննարկվել առանց Կարսի պայմանագրի. Հարությունյան

© Sputnik / Andranik GhazaryanԽոսրով Հարությունյան
Խոսրով Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2022
Բաժանորդագրվել
Պայմանագրի երկրորդ հոդվածով Նախիջևանի մարզը Թուրքիան վերահանձնում էր Ադրբեջանին` որպես ինքնավար տարածք, պայմանով, որ այն չի կարող տրվել երրորդ պետության (որպես այդպիսին հասկացվում էր Հայաստանը):
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը չի կարող քննարկվել առանց Կարսի պայմանագրին անդրադառնալու։ Այսօր ԱԺ–ում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։
«Այս թեման պետք է զարգացնել, որովհետև դա իրավաքաղաքական, պատմական իրողություն է»,– ասաց Հարությունյանը` խոսելով Ադրբեջանի առաջ քաշած 5 պայմաններին, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուն։
Հիշեցնենք` մարտի 14 –ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցություններին, եթե պաշտոնական Երևանն ընդունի իր առաջադրած 5 կետերը։
Դրանք են.
• ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անխախտելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
• միմյանց նկատմամբ պետությունների տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն,
• ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների և ուժի կիրառումից, ինչպես նաև ՄԱԿ–ի կանոնադրության նպատակների հետ անհամատեղելի այլ հանգամանքներից,
• պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
• տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Ավելի ուշ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ Ադրբեջանի ներկայացրած կետերը չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքով` հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքներն ու ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։
Միրզոյանը կարևորել էր նաև, որ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն ընթանա առանց նախապայմանների։
Ինչպես Ռուսաստանի ժողովրդական նկարիչը «գրավեց» Կարսի ամրոցը
Հիշեցնենք՝ Կարսի պայմանագիրը կնքվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Վաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների, Թուրքիայի ու Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության միջև։
Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատում էր վերջինիս դրույթները և սահմանում էր ժամանակակից սահմանները` Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև։
Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը (որը նախկինում երբեք չէր եղել Թուրքիայի կազմում)՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։
Լրահոս
0