00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես պիտի ՄԱԿ-ը լուծի մեր պրոբլեմները, երբ սեփական բարեփոխումը չի կարողանում իրականացնել

© AFP 2024 / DON EMMERTՄԱԿ-ի շենքը Նյու Յորքում
ՄԱԿ-ի շենքը Նյու Յորքում - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանցիներից շատերը ՄԱԿ-ն ընկալում են որպես կախարդական փայտիկ, որը մեր փոխարեն կլուծի մեր պրոբլեմները։
ՄԱԿ-ին դիմելու ջատագովների անվերապահ համոզմունքը սա է՝ մեր բոլոր դժբախտությունների և պարտությունների իրական պատճառն այն է, որ մինչև հիմա չենք դիմել ՄԱԿ-ին, այնինչ հենց այդ կազմակերպությունը կարող է սանձել ադրբեջանցիներին և սպիպել նրանց դուրս գալ Հայաստանի տարածքից։
Միանգամից երկու պնդում, որոնք պարզապես չեն համապատասխանում իրականությանը։ Նախ, ՄԱԿ-ին դիմել ենք հենց վերջին պատերազմի ժամանակ, բայց արդյունքը զրո է եղել։ Երկրորդ՝ ՄԱԿ-ը որևէ մեկին որևէ բան չի կարող ստիպել։
Ինչպես պիտի ՄԱԿ-ը լուծի մեր պրոբլեմները, երբ իսկի սեփական բարեփոխումը չի կարողանում իրականացնել
Բայց ամենագլխավոր հարցը։ Իսկ արդյոք ՄԱԿ-ը հակվա՞ծ է սանձելու ադրբեջանցիներին կամ առնվազն դատապարտելու նրանց վարքագիծը, կամ լավ, գոնե մտահոգություն հայտնելու այդ առիթով։ էդ դեպքում բա ինչո՞ւ էր մի քանի օր առաջ մեր արտգործնախարարությունը հրավիրել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին, խստորեն դատապարտել Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը մարտի կեսերին Շուշիում կազմակերպված միջոցառմանը և պահանջել քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը վերականգնելու համար։
Երևի հիշում եք, որ ամռանը Իլհամ Ալիևը բոլոր օտարերկրյա դեսպաններին հրավիրել էր Շուշի. մոտ 50 դիվանագետ գնաց, բայց Մինսկի խմբում համանախագող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները սկզբունքորեն հրաժարվեցին։ Կարող էին, իհարկե, գնալ Շուշի, բայց շատ ավելի ազնիվ գտնվեցին։ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն էլ կարող էին ասել Ադրբեջանի ղեկավարությանը՝ կներե′ք, չենք կարող մարտի 18-ի միջոցառմանը մասնակցել, բայց չդիմացան Շուշիում ևս մեկ անգամ խավիար ըմբոշխնելու գայթակղությանը։ Իսկ մենք ասում ենք՝ դիմե՜նք ՄԱԿ-ին, ՄԱԿ-ը լրիվ անաչա՜ռ է։
Երևի կարելի է հրապարակել երկար մի ցուցակ այն հակամարտությունների, որտեղ ՄԱԿ-ի առաքելությունները ձախողվել են։ 1993 թվական՝ կատարյալ ձախողում Սոմալիում։ 1994 թվական՝ ՄԱԿ-ը չկարողացավ կանխել ցեղասպանությունը Ռուանդայում, հետո էլ՝ պատերազմը Կոնգոյում։ Էլ չեմ ասում Բալկանյան ճգնաժամի մասին, որի ժամանակ ՄԱԿ-ի անգործությունն ու անկարողությունը հանգեցրին այն բանին, որ ՆԱՏՕ-ն սկսեց ռմբակոծել Բելգրադը։
Եվ վերջապես, ամենևին գաղտնիք չէ, որ բազմաթիվ երկրներ պարզապես անտեսում են ՄԱԿ-ի բանաձևերը։ Ու այսքանից հետո էլ արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում չեն դադարում կոչերը՝ դիմե′նք ՄԱԿ-ին։ Ոչ մի կերպ չենք կարողանում ձերբազատվել մեր ավանդական զբաղմունքից՝ փրկիչ ու փրկօղակ ենք փնտրում։
Ախր, ՄԱԿ-ն ինքը հրաշալի գիտի, որ հակառակ մեծ սպասումների, դարձել է անարդյունավետ մի կառույց և կարիք ունի հիմնարար բարեփոխման։ Այն, որ միջազգային այդ մարմինը վաղուց ապրել է իր դարը, կարելի է համոզվել թեկուզ Անվտանգության խորհրդի օրինակով։ Որո՞նք են այն հինգ մշտական անդամները, որոնց վետոյի իրավունք է վերապահված ցանկացած հարցով։ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած պետություններ, որոնք ունեն միջուկային զենք։ Բայց Երկրորդ աշխարհամարտն ավարտվել է գրեթե 80 տարի առաջ, իսկ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան վաղուց կորցրել են միջուկային մենաշնորհը։
Գերմանիան, Ճապոնիան, Հնդկաստանը, Բրազիլիան և Թուրքիան անընդհատ կրկնում են՝ բա ինչո՞ւ մենք չկանք Անվտանգության խորհրդի կազմում։ Մյուս կողմից, մանավանդ Ամերիկայի նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Վաշինգտոնն ավելի ու ավելի հաճախ էր բողոքում՝ ինչո՞ւ ենք մենք ոչ միայն այդքան շատ փող տալիս, այլև հոգում Նյու Յորքում ՄԱԿ-ի խիստ ուռճացված անձնակազմը պահելու ծախսերը։
Ինչին մի անգամ պատասխանեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը. մեջբերեմ. «Իմիջիայլոց, տասնամյակներ առաջ, երբ քննարկվում էր, թե որտե՞ղ պիտի լինի ՄԱԿ-ի կենտրոնակայանը, Իոսիֆ Ստալինը առաջարկեց այն տեղակայել Սոչիում։ Եվ եթե Սոչիի տարբերակն ընդունվեր, այսօր մենք հաստատ կխուսափեինք բազմաթիվ բարդություններից»։
Համաձայնե′ք, եթե ՄԱԿ-ը հիմա Սոչիում լիներ, մեր դիմումն էլ շատ ավելի շուտ տեղ կհասներ։ Իրականում երևի նշանակություն չունի, թե որտեղ է ՄԱԿ-ի կենտրոնակայանը՝ Ատլանտյան օվկիանոսի՞, թե՞ Սև ծովի ափին։ Ինչպես առաջարկել է մեր քաղաքական գործիչներից մեկը, բոլոր դեպքերում եկեք անպայման դիմենք ՄԱԿ-ին հենց թեկուզ միայն նրա համար, որ ազատվենք ևս մեկ պատրանքից։
Այո′, միգուցե վերջապես հասկանանք, որ միանգամայն ճիշտ էր Բենջամին Ֆրանկլինը, երբ փաստում էր՝ եթե անընդհատ միայն հույսերով սնվես, վերջը անպայման սոված ես մնալու։
Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա
Լրահոս
0