00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոցիալական խնդիրների մի նոր փունջ է առաջանալու. ի՞նչ են անելու «խոպան» գնալուց զրկվածները

© Sputnik / Asatur YesayantsԱրտագնա աշխատողներ Մոսկվայում
Արտագնա աշխատողներ Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2022
Արտագնա աշխատողներ Մոսկվայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եթե նախորդ տարիներին Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողներն արդեն տոմսերը գնել էին, ապա հիմա սպասում են մինչև ռուս–ուկրաինական ճգնաժամն ավարտվի։ Այլ հարց է` պատրա՞ստ է մեր աշխատաշուկան նրանց «ընդունել»։
Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողներն այս տարի չեն շտապում Ռուսաստան գնալ` սպասելով ռուս-ուկրաինական ճգնաժամի ավարտին։ Ավելին, նրանք, ովքեր գնացել են, չեն կարողանում վերադառնալ, քանի որ դեպի Հայաստան տոմսերը բավականին թանկ են այս շրջանում։ Ի՞նչ ծրագրեր ունեն արտագնա աշխատանքի մեկնողները, կկարողանա՞ն արդյոք իրենց տեղը գտնել ՀՀ աշխատաշուկայում և որքանո՞վ կազդի ՌԴ-ից Հայաստան եկող տրանսֆերտների նվազումը սոցիալական վիճակի վրա. Sputnik Արմենիան զրուցել է արտագնա աշխատանքի մեկնողների և ոլորտի մասնագետների հետ։

Ոչ երկրից գնալն է ստացվում, ոչ էլ այստեղ են իրենց տեղը գտնում

Լոռու մարզի բնակիչներից Վահագնը ամեն տարի Մոսկվա է գնում, որտեղ տաքսի է վարում։ Սովորաբար ապրիլին է մեկնում` շինարարությամբ զբաղվող ընկերների հետ, քանի որ միասին տուն վարձելն ավելի էժան է լինում։
«Այս տարի չեմ գնալու, որովհետև ռուբլու փոխարժեքը շատ է ընկել, ու չեմ կարողանա իմ ծախսերը հոգալ ու Հայաստանում էլ ընտանիքս պահել։ Մոսկվայում օրական 3-15 000 ռուբլի էինք աշխատում, իսկ ամսական ամենաքիչը` 60-70 000 ռուբլի։ Եղածից 25-30 հազարը մեզ էինք պահում, մնացածը ուղարկում տուն։ Իսկ հիմա դժվար թե կարողանանք էդքան փող աշխատել»,–ասում է Վահագնը։
Նա նշում է, որ, հավանաբար, եթե ստացվի, ապա ժամանակավորապես աշխատանքի կանցնի այստեղ, մինչ իրավիճակը ՌԴ–ում կարգավորվի։
Իսկ Պարգևը, որը Կոտայքի մարզից է, այս տարի չի հասցրել վերադառնալ Մոսկվայից, որտեղ շինարարությամբ է զբաղվում։
«Պիտի Նոր տարուց առաջ վերադառնայի, սակայն մի մեծ գործ առաջարկեցին, ու մնացի։ 1500 դոլար էի հետ գցել ու եթե հիմա գամ, ամբողջ գումարս պիտի տոմսի վրա ծախսեմ։ Հիմա բանվորության եմ մտել մի տեղ, որ գլուխս պահեմ, աշխատածս փողին ձեռք չտամ` մինչև տոմսերն էժանանան, հետ գամ։ Բացի էդ, եթե անցած տարի էս շրջանում շինարարության ոլորտում արդեն աշխուժություն կար, հիմա տեղաշարժ չկա` նման վիճակ չեմ տեսել»,–ասում է Պարգևը, որը 10-11 տարի է, ինչ նույն գործին է։
Մարտունու մի բնակիչ էլ ասում է` հավանականությունը քիչ է, որ այս տարի արտագնա աշխատանքի կմեկնի։ Տղամարդը տարիներ շարունակ ՌԴ է մեկնել շինարարական աշխատանքներ, մասնավորապես, ասֆալտապատում անելու համար։ Ամեն տարի ապրիլին մեկնել, իսկ հոկտեմբեր-նոյեմբերին վերադարձել է։
«Գնում էինք ՌԴ, և քանի որ արտարժույթը փոփոխական է՝ «դոգովոռը» տեղում էինք կապում։ Խմբով էլ ենք գնում, առանձին էլ։ Դեպի ՌԴ ավիատոմսի գները գնալով բարձրանում են` արդեն 20 տոկոս թանկացել է։ Եթե այս տարի չգնանք, մեր կապերը կկորի և ուրիշի հետ պայմանագիր կկնքեն»,–ասում է տղամարդը` հավելելով, որ Ռուսաստանում աշխատելն ավելի ձեռնտու է` ավելի շատ են վարձատրվում։
Նա նշում է նաև, որ հիմա փորձում է աշխատանք գտնել, բայց դժվար է` մարզերում պահանջարկը քիչ է, աշխատատեղերը` նույնպես։

Հայաստանի աշխատաշուկայի հնարավորությունները

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է` ՀՀ աշխատաշուկայում փոփոխություններ կլինեն։ Նրա խոսքով` Ռուսաստան մեկնած միգրանտները կարող են տեսնել, որ եկամտաբերությունը ցածր է կամ ուղղակի աշխատանք չկա, ու այդպես մի մասը հետ կվերադառնա։ Բացի այդ, միգրանտների մի մասն էլ չի մեկնի արտագնա աշխատանքի։
«ՌԴ-ն իր ռեսուրսները կկենտրոնացնի ամենաանհրաժեշտ ծրագրերի վրա, այսինքն` տարբեր շինարարական նախագծեր կարող է սառեցվեն։ Բացի այդ, քանի որ ՌԴ–ում ռուբլին արժեզրկվում է, բնականաբար, հանրային սննդի, առևտրի ոլորտում տեղի բնակչության գնողունակությունը կփոխվի։ Իսկ հայ միգրանտները հիմնականում 3 ոլորտներում են աշխատում` հանրային սնունդ, առևտուր և շինարարություն։ Այդ ոլորտները զգալիորեն տուժելու են, հետևաբար միգրանտների մի մասը, եթե գնա էլ, նորից հետ կվերադառնա հայրենիք»,–ասաց Մակարյանը։
Բացի այդ, Ուկրաինայում 400 000-ից ավել հայեր ունենք, որոնք, ըստ նրա, այս օրերին հիմնականում Եվրոպա են մեկնում։ Սակայն Մակարյանը չի կարծում, որ բոլորը կհամաձայնվեն փախստականի կարգավիճակ ստանալ և այնտեղ մնալ. ուկրաինաբնակ հայերի մի մասը ՀՀ կվերադառնա։ Մակարյանը ցավով նշում է` այստեղ կառաջանան սոցիալական խնդիրներ` այդ մարդիկ տուն չունեն, իսկ քանի որ տների լրացուցիչ պահանջարկ է առաջանալու, տան գները կաճեն։
Նրա կանխատեսմամբ` Հայաստանում, սակայն, տնտեսական լուրջ ակտիվություն կլինի, քանի որ սրճարանները, հյուրանոցներն ակտիվանում են։ Բայց, մյուս կողմից, սոցիալական խնդիրները կավելանան։
«Մյուս կողմից, Հայաստանում կան որոշակի քանակի թափուր աշխատատեղեր, որոնք չեն լրացվում այն պատճառով, որ մասնագետներ չկան։ Հիմա քանի որ վերադարձող միգրանտները Ռուսաստանում կամ Ուկրաինայում փորձ ունեն, հնարավոր է, օրինակ, հանրային սննդի ոլորտում աշխատանքի անցնեն։ Սակայն հարցն այն է, որ եկողների քանակը շատ է լինելու, երկրից չգնացողների քանակը` նույնպես, իսկ Հայաստանի տնտեսությունը ներկայումս այդպիսի հնարավորություններ չունի նրանց պահելու»,–ասդաց Մակարյանը։
Նա հավելեց, որ թե եկողները, թե արտագնա աշխատանքի չմեկնողները կա՛մ ստիպված պիտի գյուղատնտեսությամբ զբաղվեն, կա՛մ ուղղակի մնան, մինչև իրավիճակը փոխվի, 1 տարի հետո նորից գնան։

ՌԴ–ից մասնավոր տրանսֆերտները կնվազեն, եղած փոխանցումներն է չեն բավարարի

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանն էլ իր հերթին նշում է` ռուբլու փոխարժեքի տատանումն արդեն իր սոցիալական հետևանքներն է թողել մասնավոր դրամական փոխանցումներով` տրանսֆերտով ապրող մարդկանց վրա։ Խոսքը, մասնավորապես, այն ընտանիքների մասին է, որոնց տան տղամարդը արտագնա աշխատանքի է ՌԴ–ում։
«Մենք ունենք մասնավոր փոխանցումներով ապրող մարդիկ, որոնց եկամտի միակ աղբյուրն է դա։ Այս իմաստով ռուբլու անկումն արդեն կարճաժամկետ բավական լուրջ սոցիալական ազդեցություն է թողել, քանի որ փոխանցված գումարը կիսով կրճատվել է։ Իսկ երկարաժամկետ ազդեցության դեպքում խնդիր ունենք արտագնա աշխատանքի մեկնել-չմեկնելու հետ կապված։ Այսինքն` մարդիկ կամ պետք է մեկնեն և համաձայն լինեն ավելի քիչ եկամուտով պահել ընտանիքը,կամ էլ հրաժարվեն մեկնելուց։ Երկու պարագայում էլ սոցիալական խնդիր կունենանք` նախ աշխատանք չունենալու, հետո էլ՝ գնողունակության հետ կապված»,–ասաց Ամիրխանյանը։
Արտագնա աշխատանքի մեկնածներին Մոսկվայից հետ են ուղարկել. նրանք պատասխան են պահանջում
Նրա խոսքով` այն, որ այսօր կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք ապրում են արտագնա աշխատանքի միջոցով, վկայում են մեկ փաստի մասին` ՀՀ-ում աշխատանքի խնդիրը բավական լուրջ Է։ Բացի այդ, տնտեսագետը նշում է, որ Հայաստան վերադարձող հայերին էլ հաշվի անելով` աշխատաշուկայում ցնցում է լինելու, քանի որ այն այս պահին չունի այդքան «կլանելու հնարավորություններ»։
Ամիրխանյանը նշում է, որ ՀՀ–ում աշխատատեղերը 3 հիմնական ուղղություններով են` մեծածախ և մանրածախ առևտուր, մշակող արդյունաբերություն և կրթական ոլորտ։ Այս երեք ոլորտներում էլ, ըստ նրա, եկամուտները բարձր չեն։ Այստեղից էլ բխելու են սոցիալական լրջագույն խնդիրները, քանի որ դժվար թե արտագնա աշխատանքի չմեկնողները նույն այս ոլորտներում զբաղվածության պարագայում կարողանան ստանալ այն եկամուտները, որոնք ՌԴ-ում էին վաստակում։
Տնտեսագետը նկատում է` գաղտնիք չէ, որ մարզերի բնակիչները շատ են արտագնա աշխատանքի մեկնում, իսկ հիմա, երբ որոշեն չմեկնել, պետք է մեկ այլ որոշում ևս կայացնեն` տեղափոխվե՞լ քաղաքային բնակավայրեր, թե ոչ, քանի որ մարզերում աշխատատեղեր չկան։ Նա իր խոսքն ամփոփեց ասելով, որ սոցիալական խնդիրների մի նոր փունջ է առաջանալու այդ մարդկանց համար։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ Կենտրոնական բանկն իր կանխատեսումներն էր ներկայացրել, որոնց համաձայն` 2022թ.–ի համար կանխատեսվող 5.3 տոկոսանոց տնտեսական աճն իրականում կկազմի 1.6 տոկոս` պայմանավորված նոր իրողությունների ֆոնին հիմնականում արդյունաբերության ոլորտում սպասվող 4.7 տոկոսանոց անկմամբ։ Տրանսֆերտների կրճատման դեպքում ևս ԿԲ–ն հստակ թիվ էր հաշվարկելել` - 20 տոկոս։
Լրահոս
0