00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական թուղթը թանկացել է, ներկրողները որոշել են առիթից օգտվել. ՀՀ–ում թղթի դեֆիցիտ կա՞

© Sputnik / Asatur YesayantsԹղթեր, գրքեր
Թղթեր, գրքեր - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2022
Թղթեր, գրքեր. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանում գների բարձրացման մասին լուրերի ֆոնին առաջացած իրարանցումը հայաստանյան ներքին շուկայում արհեսատական դեֆիցիտ է ստեղծել, դա էլ իր հերթին արդեն անդրադարձել է ներմուծվող թղթի գնի վրա։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. Արդեն մեկ շաբաթ է սոցցանցերի հայկական տիրույթի օգտատերերը գրում են գրենական պիտույքների խանութներում А4 ֆորմատի թղթերի պակասի մասին։ Զուգահեռաբար գովազդվում է առցանց խանութներում «անսահմանափակ քանակության» А4 և А3 թղթերի առկայության մասին։ Միևնույն ժամանակ օգտատերերը նշում են, որ առցանց խանութներում 1 տուփ (500 թերթ) թուղթը 500–ից մինչև 2000 դրամով թանկացել է։ Եվ այս ամենը Ռուսաստանում А4 ֆորմատի թղթի թանկացման կամ նույնիսկ դեֆիցիտի մասին լուրերի ֆոնին, ինչը պայմանավորված է Գերմանիայից թղթի համար քիմիական հումքի մի մասի ներկրման դադարեցմամբ։
«Մեր գրասենյակը մեծ քանակությամբ է թուղթ գնում։ Միշտ պատվիրում ենք մատակարարից, որը խոշոր ներկրողից է այն ձեռք բերում։ Օրերս, երբ հերթական պատվերն էի կատարում, ինձ նախազգուշացրին, որ թղթի 1 տուփը թանկացել է 400 դրամով, քանի որ ներկրողները որոշել են բարձրացնել գները, թեպետ թուղթը ներկրվել է մինչև ռուսական շուկայում առաջացած խնդիրը», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավաբանական գրասենյակի աշխատակցուհին։
Sputnik Արմենիան զանգահարեց 4 առցանց խանութներ։ Մեկում հայտնեցին, որ թուղթ ունեն, սինգապուրյան է, այն մատակարարում են բացառապես մշտական հաճախորդներին, ապրիլի կեսերից միայն հնարավոր կլինի պատվերներ անել։ Մյուս խանութում չորս տեսակի թուղթ կար, այդ թվում` ռուսական, սակայն այստեղ կտրականապես հրաժարվեցին պատասխանել` արդյո՞ք վերջին շաբաթների ընթացքում այն թանկացել է, թե ոչ։ Երրորդում էլ թուղթը վաճառում են բացառապես մշտական գնորդներին, բայց սահմանափակ քանակությամբ (ոչ ավելի, քան նախորդ անգամ) և նախկինից մի փոքր թանկ։ Իսկ ահա չորրորդ առցանց խանութում թուղթ չկար, և մինչև ապրիլի կես չէր էլ լինի։
«Հայաստանում թղթի պակաս չկա։ Այն ոչ միայն Ռուսաստանից են ներկրում, այլև Չինաստանից, Թաիլանդից, Սինգապուրից և մյուս երկրներից։ Հիմա ռուսական թուղթը լավ թանկացել է, և ներկրողները որոշել են թանկացնել թղթի բոլոր տեսակները։ Իսկ մենք որոշել ենք սպասել, ուսումնասիրել շուկան, գուցե, ավելի մատչելի գնով հնարավոր լինի ձեռք բերել մեկ այլ ներկրողից», – ասացին խանութներից մեկում։
Իրարանցում Երևանում. տան վարձը թանկացնողները շահո՞ւմ են, թե՞ տուժում
Խմբագրությունը զանգահարեց նաև գրենական պիտույքների 4 խանութ։ Միայն մեկում А4 ֆորմատի թուղթ կար, մյուսներից ասացին, որ այսօր–վաղը կստանան։ Խանութներից մեկում հիմա թուղթ չեն գնում թանկացման պատճառով` հատկապես հաշվի առնելով փոքր պահանջարկը։
«Մենք առաջարկ ենք ստացել թուրքական էժան թուղթ գնել, բայց հրաժարվել ենք։ Թուղթը մեր հիմնական ապրանքը չէ, հետևաբար, շտապելու կարիք չկա։ Մենք միայն վերջերս ենք իմացել տեղական արտադրության մասին և փորձում ենք կապեր հաստատել ու պայմանավորվածություն ձեռք բերել գալիք տարվա մատակարարումների վերաբերյալ», – ասացին այնտեղ։
Միևնույն ժամանակ թուղթ ներկրողներից մեկը (չի ցանկացել հայտնել անունը) պատմեց, որ իրականում թղթի գինը միջազգային շուկայում է բարձրացել, քանի որ ռուսական թուղթը հիմա քիչ հասանելի է, և արտադրողները փորձում են գումար աշխատել այդ հիմքով։ Բացի այդ, Ռուսաստանում գների բարձրացման մասին լուրերի ֆոնին առաջացած իրարանցումը հայաստանյան ներքին շուկայում արհեսատական դեֆիցիտ է ստեղծել, դա էլ իր հերթին արդեն անդրադարձել է ներմուծվող թղթի գնի վրա։
«Բայց մենք նոր մատակարարներ ենք փնտրում, հիմնականում` Չինաստանից, և կարծում եմ, առաջիկայում, թղթի և դրա գնի հետ կապված որևէ խնդիր չի առաջանա», – ասաց ընկերության աշխատակիցը։
Sputnik Արմենիայի թղթակցին ՊԵԿ–ից հայտնեցին, որ А4 ֆորմատի թղթի ներկրման մասով որևէ սահմանափակում չկա, մաքսային ընթացակարգում որևէ փոփոխություն, նորամուծություն, արգելք` նույնպես։
Նշենք, որ 2020 թվականին Հայաստան է ներկրվել 180 տոննա թուղթ և ստվարաթուղթ, 41,1 տոննա տպագրական թուղթ ռուլոնով, ևս 566 տոննա ոչ ռուլոնով և 19,5 տոննա պատված թուղթ։ 2021 թվականին Հայաստան ներմուծվել է 322,5 տոննա թուղթ և ստվարաթուղթ, 24,4 տոննա տպագրական թուղթ ռուլոնով և ևս 2132 տոննա տպագրական թուղթ ոչ ռուլոնով և 15,5 տոննա պատված թուղթ։
Լրահոս
0