00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիևը պատրաստվում էր մարտին ուժով լուծել Դոնբասի հարցը. Նեբենզյան՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում

© Sputnik / Нэнси Сисель / Անցնել մեդիապահոցՎասիլի Նեբենզյա
Վասիլի Նեբենզյա - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
Վասիլի Նեբենզյա
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի խոսքով, Վլադիմիր Զելենսկին նախընտրում էր չնկատել ուկրաինացի նեոնացիստներին։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Կիևի իշխանությունները պատրաստվում էին մարտին ուժով լուծել Դոնբասի խնդիրը: ՄԱԿ-ի ԱԽ նիստում այս հայտարարությունն է արել կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
Նրա խոսքով, այսօր ոչ միայն Ուկրաինայի արևելքում, այլև երկրի գրեթե ողջ տարածքում ռումբերի պայթյուններ են հնչում հենց այն պատճառով, որ Դոնբասում խաղաղություն բերելու այլ միջոց չէր մնացել այն բանից հետո, երբ Կիևը կտրականապես հրաժարվել էր կատարել Մինսկի համաձայնությունները և պատրաստվում էր մարտ ամսին Դոնբասի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:

«Մեր հատուկ գործողության ընթացքում մենք բազմաթիվ համապատասխան գաղտնի հրամաններ ենք գտել։ Մեզ ասում են, թե Ուկրաինայում նացիստներ չեն կարող լինել։ Սակայն մենք շատ լավ գիտենք, որ դուք ոչ միայն ունեք նացիստներ, այլև, ցավոք, նրանք են ղեկավարում պարահանդեսը։ Եվ ինչպե՞ս կարող է այլ կերպ լինել, եթե Ուկրաինայի ազգային հերոսները նացիստների հանցակիցներ Բանդերան ու Շուխևիչն են, որոնք պատասխանատու են ոչ միայն Հոլոքոստի, այլև հարյուր հազարավոր խաղաղ լեհերի, ռուսների, ուկրաինացիների և հրեաների սպանության համար»,- հայտարարել է Նեբենզյան:

Նա նշել է, որ Վլադիմիր Զելենսկին գերադասում էր չնկատել ուկրաինացի նեոնացիստներին՝ ձևացնելով, թե նրանք պարզապես գոյություն չունեն։
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանություններն ու ԶԼՄ–ները տեսագրություն էին տարածել, որն իբր նկարահանվել է Կիևի մարզի Բուչա քաղաքում։ Կադրերում երևում է, որ ճանապարհին մարմիններ են ընկած։ Օգտատերերը ուշադրություն են դարձրել, որ «դիերը» շարժում են ձեռքերն ու թաքցնում վերջույթները՝ ռազմական տեխնիկայի անիվների տակ չմնալու համար։ Օպերատորի մեքենայի հայելիում կարելի է նկատել, թե ինչպես է «զոհվածներից» մեկը վեր կենում, երբ մեքենան անցնում է։
Կիևը խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղադրում է Ռուսաստանի զինվորականներին։ ԵՄ-ն սպառնում է նոր պատժամիջոցներով։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերն Ուկրաինայի իշխանությունների սադրանքն են: Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, այն ժամանակ, երբ քաղաքը եղել է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի բնակիչներից ոչ մեկը չի տուժել բռնի գործողություններից: Նախարարությունում հայտնել են, որ ՌԴ բոլոր ստորաբաժանումները Բուչայից դուրս են եկել դեռևս մարտի 30-ին ՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ օրը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 41–րդ օրը։
Լրահոս
0