00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շվեդիայի նորաստեղծ մանկական գրադարանը համալրվել է հայ գրականությամբ

© Sputnik / Amalia Papyan Գրադարան. արխիվային լուսանկար
Գրադարան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2022
Բաժանորդագրվել
Հայ գրողների 16 մանկական գրքեր ՀՀ արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ ուղարկվել են Շվեդիա` օտարալեզու մանկական գրքերի ամենամեծ հավաքածուի համալրման նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի– Sputnik. Շվեդիայի նորաստեղծ մանկական գրադարանը համալրվել է հայ գրականությամբ, հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Շվեդիայում գործունեություն ծավալող բելգիացի արվեստագետ Թիերի Մորթիերը նախաձեռնել է Շվեդիայում օտարալեզու մանկական գրքերի ամենամեծ հավաքածուի ստեղծման գործընթաց:
Նորաստեղծ գրադարանում իր մասնաբաժինն ունի նաև հայ գրականությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ Շվեդիայում օտարալեզու մանկական գրքերի ամենամեծ հավաքածուի համալրման նպատակով գրադարանին է նվիրել տասնվեց մանկական գիրք։
Մասնավորապես, գրադարանին են նվիրել Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները», Հասմիկ Ափոյանի «Խաղալիքների տունը», Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին», «Մրջնակերները», «Զմրուխտյա մկրատը»,«Կախարդական կոճակները», Լիլիթ Ալթունյանի «Կապույտ աղվեսը», «Երաժիշտ հրեշը», Լևոն Նեսի «Բալզակը», Կարինե Խաչատուրյանի «Խիզախերենը», Լիլիթ Հակոբյանի «Թելեթրիփը», Մկրտիչ Արմենի «Գույնզգույն թագավորությունը», Նաիրա Եդիգարյանի «Չիփչու Նիչուն և կամակորները», Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը», Գրիգի «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» և Արիս Ռաֆֆիչի «Եվայի երազը» գրքերը։
Նշվում է, որ նախաձեռնությունն իրականացվում է երկրում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, «Աստրիդ Լինդգրեն» հիմնադրամի, Շվեդիայի բնիկ Սամի համայնքի և շվեդական գրադարանային համակարգի հետ գործակցությամբ:
Երբեք գիշերանոցով չեմ գրում. Սյունե Սևադան՝ գրականության հետ մեծ սիրավեպի մասին
Լրահոս
0